«Ռեալը» պարտվեց «Վալենսիային» (տեսանյութ)
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում մրցեց «Վալենսիայի» հետ եւ պարտվեց 1:2 հաշվով։
13-րդ րոպեին «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։ Սեյվ կատարեց Գեորգի Մամարդաշվիլին։ Վրաստանի հավաքականի դարպասապահն այս խաղում 7 սեյվ կատարեց։
2 րոպե անց հանդիպման հաշիվը բացեց հյուրերի գվինեացի պաշտպան Մուկտար Դիակաբին։
50-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Վինիսիուս Ժունիորը։
Ավելացված 7-րդ րոպեին «Վալենսիայի» հաղթական գոլը խփեց իսպանացի հարձակվող Ուգո Դուրոն։
«Ռեալը» 63 միավորով երկրորդն է, «Վալենսիան» 15-րդ տեղում է՝ 34 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Վալենսիա»՝ 1:2 (տեսանյութ)
Վինիսիուս Ժունիոր, 50 - Մուկտար Դիակաբի, 15, Ուգո Դուրո, 90+7
Չիրացրած 11մ՝ Վինիսիուս Ժունիոր, 13
Հետևեք մեզ՝ այստեղ