Դուբայում զբոսաշրջիկներ տեղափոխող օդապարիկ է ընկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դուբայի ոստիկանությունը հետաքննություն է հայտարարել զբոսաշրջիկներ, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներ տեղափոխող օդապարիկի վթարային վայրէջքի դեպքի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Պաշտոնական հաղորդագրությունը հերքում է զոհերի մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը։ Իրավապահ մարմիններն ընդգծում են, որ բոլոր տուժածները ստացել են թեթևից միջին ծանրության վնասվածքներ և ժամանակին ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն։
Տեղի ունեցածի նախնական վարկածն այն է, որ եղել են եղանակային անբարենպաստ պայմաններ, որոնք ազդել են վայրէջքի գործընթացի վրա։ Դուբայի ոստիկանությունը համալիր հետաքննություն է իրականացնում՝ կոչ անելով խուսափել չճշտված տեղեկատվության տարածումից և հիմնվել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրների վրա։ Ավելի մանրամասն տեղեկություններ կհայտնվեն նախաքննության ավարտից հետո։
Հետևեք մեզ՝ այստեղ