Անի Ամիրաղյանը Անթալիայի միջազգային մրցաշարում դուրս է եկել 1/8 եզրափակիչ
ՍՊՈՐՏԹենիսի Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը մասնակցում է Անթալիայում ընթացող հերթական միջազգային GD tennis cup women's մրցաշարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայ թենիսիստուհին մրցաշարի առաջին շրջանում 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանը ներկայացնող Վլադա Էկշիբարովայի նկատմամբ եւ դուրս է եկել 1/8 եզրափակիչ:
Հաջորդ տուրում Ամիրաղյանը ուժերը կչափի ֆրանսուհի Ժոզեֆին Բուալեմի հետ:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 10.000 ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին ռակետը Անթալիայում մասնակցում էր հունվարի 25-31-ը անցկացված մեկ այլ միջազգային մրցաշարի, որտեղ զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է



