Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դեմքի դիմակներ՝ սև կետերը հեռացնելու համար

ԼԱՅՖ

Blog.1in.am-ը գրում է.

Սև կետերը կամ կոմեդոններն առաջանում են ավելցուկային մաշկային ճարպով, մաշկի մահացած բջիջներով և փոշու մանր հատիկներով դեմքի ճարպագեղձերի խցանման հետևանքով: Այս ամենի արդյունքում ծակոտիները մգանում են, որն էլ հենց տալիս է մաշկի վրա սև կետերի տեսողական էֆեկտ: Հիմնականում կոմեդոնները հայտնվում են T-զոնայում (քիթ, ճակատ, կզակ), որն ամենայուղոտ և պրոբլեմատիկ հատվածն է:

Սև կետերի առաջացման պատճառներից մեկը մաշկի ոչ ճիշտ խնամքն է կամ մաքրության պակասը: Այսպես օրինակ, շատ կարևոր է լավ մաքրել մաշկն ամեն առավոտ և հատկապես ամեն երեկո՝ քնելուց առաջ: Աշխատեք երբեք չպառկել քնելու առանց լվացվելու կամ մաշկի մաքրման այլ միջոցներ, օր. լոսյոն օգտագործելու: Կոմեդոնների կանխարգելման համար ցանկալի է նաև գոնե շաբաթը 1-2 անգամ լրացուցիչ մաքրել մաշկը կեղտից և վնասակար նյութերից՝ օգտագործելով մաքրող դիմակներ և դեմքի պիլինգ:

Սպիտակուցային մաքրող դիմակ

Ձվի մեկ հում սպիտակուցին ավելացրեք մեկ ճաշի գդալ շաքար և լավ հարեք մինչև լուծվի: Պատրաստված դիմակի կեսը քսեք դեմքին և թողեք, մինչև լրիվ չորանա: Հետո վրայից քսեք դիմակի մնացած մասը և մատներով ու ափերով ինտենսիվ թափահարեք ամբողջ դեմքի մակերեսը: Ի՞նչ է այդ պահին տեղի ունենում: Այդպիսի հարվածների ժամանակ ձեր մատների և դեմքի մաշկի միջև առաջանում է կպչուն զանգված, որը ծակոտիների ողջ պարունակությունը դուրս է քաշում: Շարունակեք այս գործողությունը, մինչև ձեր ձեռքերը չդադարեն կպչել մաշկին:

Վերջում դիմակը լվացեք սառը ջրով և դեմքին քսեք խոնավեցնող կրեմ: Սև կետերից ազատվելու համար այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթական մի քանի անգամ: Եթե մաշկը չոր է, քսեք այն միայն սև կետերի շրջանում՝ T-զոնայում: Շատ յուղոտ մաշկի դեպքում կարելի է դիմակը քսել ողջ դեմքին:

Ձվի սպիտակուցով և հալվեով դիմակ

Մեկ հում ձվի սպիտակուցին ավելացրեք երկու թեյի գդալ կիտրոնի և նույնքան հալվեի (алоэ) տերևներից քամված հյութ: Լավ խառնեք կամ հարեք հարիչով, որից հետո խյուսի կեսը քսեք մաքուր մաշկին՝ այն հատվածներին, որտեղ կան սև կետեր: Երբ դիմակն ամբողջովին չորանա, վրայից քսեք մնացած մասը: 10-15 րոպեից լվացվեք սառը ջրով:

Մաքրող դիմակ՝ սոդայով

Դեմքի աղտոտված ծակոտիները և սև կետերը լավ մաքրում են բնական միջոցները, որոնց կազմության մեջ մտնում է սոդա: Իհարկե, ցանկալի չէ այն օգտագործել, եթե մաշկի վրա կան պզուկներ և այլ բորբոքային երևույթներ: Կես թեյի գդալ սոդան խառնեք նույն քանակությամբ մանր աղի հետ: Դեմքը շփեք շատ տաք, գրեթե եռման ջրով, նույն ջրի մեջ թրջեք նաև բամբակի կտորը: Պատրաստված սոդայի և աղի խառնուրդից մի պտղունց ցանեք բամբակի վրա և զգուշությամբ քսեք խոնավ մաշկին, բայց միայն այն տեղերում, որտեղ կան սև կետեր:

Կարիք չկա ուժեղ տրորել մաշկը, սահմանափակվեք թեթև, մեղմ շփումներով: Հետո լվացվեք ավելի սառը ջրով և դեմքին քսեք խոնավեցնող կրեմ: Այդպիսի մաքրող միջոցը խորհուրդ է տրվում օգտագործել ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ: Աղի փոխարեն սոդայի հետ կարելի է խառնել մանրեցրած վարսակ կամ թեփ:

 

Վախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. Ղալիբաֆ ԱԱ-2026. Քառորդ եզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում․ Աբրահամյան ԱՄՆ ԶՈւ-ն ավարտել է Իրանին հասցված hարվածների նոր ալիքը. ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարություն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինելու ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն Ուկրաինան և Էստոնիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանը միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցությունները ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Ռուսական ֆուտբոլի պատմության ռեկորդային գործարքն է. Սպերցյանի գործակալը մանրամասներ է հայտնել Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Մարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էդգար Պետրոսյանը և Ալեքս Մարգարյանը դարձել են արծաթե, իսկ Յուրիկ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիրներ՝ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հուլիսի 8-ից 15-ը հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա ջուր» Կիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման աշխատանքներին Քաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր Կամենդատյան«Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենա Սև Օհանյանի «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» կատակերգության պրեմիերան Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին Լավրովը չորեքշաբթի կայցելի Նիգեր Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներ Արգենտինայի հավաքականը հաղթեց Եգիպտոսին և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակը «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային» Երասխահուն բնակավայրում գյուղացու աճեցված բերքը հողին է հավասարեցվել Արյունը «մտապահում է» ֆաստֆուդը. գիտնականները տագնապալի կենսաբանական հետք են հայտնաբերել Ֆրանսիայում անոմալ տապը սպառնում է Շամպայնի, Բորդոյի և Բուրգունդիայի խաղողի բերքին G7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերները Հորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո տանկեր է վնասվել Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Ռադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցության Վահան Կոստանյանը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը Toyota-ն Մեքսիկայից տեղափոխվում է ԱՄՆ. Թրամփ Ռյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ում Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռը «Ուիմբլդոն»․ Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչում է Միջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալը