Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


5 պատճառ, թե ինչու է Սիրուշոյի վերջին տեսահոլովակը հիասթափեցնող և ոչինչ չասող

ՎԻԴԵՈ

Blognews.am-ը գրում է.

Հայկական երգարվեստին առանձնապես չեմ հետևում: Իմ երաժշտական ճաշակը և մեր երգիչ-երգչուհիների մատուցած երաժշտությունը ոչ մի ընդհանուր բան չունեն: Բայց, լինելով ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր, միշտ տեղյակ եմ լինում մեր շոու բիզնեսի վերջին նորություններին: Հիշում եմ, մի քանի ամիս առաջ ընկերուհիս զանգեց. «Աննա, լսիր, Սիրուշոն նոր երգ ա հրապարակել, շատ լավն ա»: Մտա Ֆեյսբուք, ընկերներիցս շատերն էին կիսվել Սիրուշոյի նոր երգի հղումով, լսեցի իհարկե: Չեմ ասի, թե շատ հավանեցի, բայց կարևորը՝ կլկլոց չէր:

Անցավ մի քանի ամիս, ես արդեն մոռացել էի Սիրուշոյի երգն էլ, Սիրուշոյին էլ, երբ համացանցը «ցնցեց» Սիրուշոյի` «Մի թող ինձ մենակ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Այս տեսահոլովակին չանդրադառնալ, իհարկե, չեմ կարող: 

Անդրադարձս կանեմ կետերով: Եվ այսպես, 5 պատճառ, թե ինչու է Սիրուշոյի վերջին տեսահոլովակը հիասթափեցնող և ոչինչ չասող.

  • Սիրուշոն հայ այն եզակի երգչուհիներից է, ով ունի համաշխարհային ճանաչում  և մեծ լսարան դրսում: Նրա տեսահոլովակներն ու երգերը տարածվում են ամբողջ աշխարհով մեկ: Նա պետք է օգտվի այդ հնարավորությունից և իր տեսահոլովակներում փորձի աշխարհին ներկայացնել Հայաստանը, նրա գեղեցիկ ու տեսարժան վայրերը, մշակույթը, ոչ թե մետրոյի կայարանները, հատկապես, երբ տարբեր երկրների մետրոների շքեղ կայարանների համեմատ մեր մետրոն շատ խղճուկ ու դատարկ է: 

  • Ինչպես գիտեք, մետրոն ռազմավարական օբյեկտ է հանդիսանում, և այնտեղ խիստ արգելված են ամեն տեսակ նկարահանումները: Հիշեք, թե քանի ցուցանակի վրա է դա գրված, և ամեն անգամ ինչպես են բղավում մետրոպոլիտենի աշխատակիցները, երբ ձեր ձեռքին ֆոտոխցիկ կամ նկարող հեռախոս են տեսնում: Այս տեսահոլովակում ռեժիսորները շեշտը փորձել են դնել վաղուց հայտնի այն փաստի վրա, որ Սիրուշոն արտոնյալ է, և նրան ամեն բան կարելի է: 
  • Սիրուշոյի երգի տեսահոլովակն ինձ կադրեր հիշեցրեց «Метро» ֆիլմի պաշտոնական սաունդթրեք «Би-2»  խմբի «Молитва» երգի տեսահոլովակից և  լուսանկարներ Մինսկի մետրոյում արված սկանդալային ֆոտոշարքից: Ինչպես ասում են՝ լավագույն նորը լավ մոռացված հինն է:

  • Սիրուշոն այն եզակի երգչուհիներից է, ով ոճ է թելադրում: Նրա տեսահոլովակների կերպարները շատ կարճ ժամանակում դառնում են ընդօրինակման օբյեկտ հազարավոր հայ աղջիկների համար: Սիրուշոն կրեց նարնջագույն տաբատ և կոստյում, և այդ համարձակ գույնն իր տեղը գտավ հայուհիների զգեստապահարանի սև հագուստի կողքին: Նա կրեց հայկական ավանդական նախշերով խոշոր զարդեր, և հիմա բոլոր նորաձև աղջիկների զարդատուփում գոնե մեկ այդպիսի զարդ կա:  Բայց այս տեսահոլովակում նա ոչ մի նոր թրենդ չթելադրեց: 90-ականներից մեզ հասած կլոր մազափունջ և մոխրագույն վերարկու, որի սեզոնային նորաձև լինելու մասին արդեն մեկ տարի է՝ խոսում են բոլոր կայքերն ու ամսագրերը:

  • Եվ վերջապես, ամենատգեղ կադրը, որը փչացրեց տեսահոլովակից ստացածս գոնե չնչին դրական տպավորությունները: Սիրուշո՛ ջան, ախր ինչպե՞ս կարելի է կանգնել մի տեղ, որտեղ մարդիկ նստում են: Սա ինձ համար տեսահոլովակի ամենատգեղ պահն էր։

 

Ցավում եմ, որ արդեն անգամ մեր շոու բիզնեսի ամենավառ երգչուհին մեզ ոչնչով չի զարմացնում...

 

Եվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է