Արտակարգ դեպք, ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 03։30-ի սահմաններում «շմոլ գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ «Տաշիր» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Լոռու մարզի բնակիչներ 16-ամյա Ա․ Բ․-ն, 47-ամյա Ժաննա Բ․-ն, 7-ամյա Ա․ Բ․-ն և 25-ամյա Սերինե Բ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներին Սերինե Բ․-ն հայտնել է, որ իրենց տանը օգտագործում են գազի վառարան և հավանաբար նրանից արտանետված շմոլ գազից էլ թունավորվել են:
Հետևեք մեզ՝ այստեղ