ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արաբկիրի նախկին թաղապետի գործը կգնա ՄԻԵԴ․ իրավունքներ են ոտնահարվում․ փաստաբանն ահազանգում է
ՎԻԴԵՈՔննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթ է նախաձեռնվել և քննվում է քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի («Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը») 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46(հանցակցություն)-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի («Կաշառք տալը») 2-րդ մասի 3-րդ կետի և 437-րդ հոդվածի («Կաշառքի միջնորդությունը») 1-ին մասի հատկանիշներով։
ՔՕ տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 13 անձանց, այդ թվում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են: Մեղադրյալները 13-ն են, որոնցից միայն Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանն է կալանքի տակ։
ArmLur.am-ը զրուցել է Ազատյանի փաստաբան Արթուր Պիվազյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան