Պետական ռեպրեսիվ ապարատը և օր օրի խափանվող վարչական ռեսուրսը սողում են նրա ոտատակից, վկան՝ Գյումրիի ընտրությունները
ԲԼՈԳԴավիթ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Շատ դժվար է լինել իշխանություն՝ պետական ապարատի կառավարելիությունն ու հանրային աջակցությունը միաժամանակ պահելով բարձր ցուցանիշի վրա։ Դա հաջողվում է կա՛մ արհեստավարժ և արդյունավետ ժողովրդավար կառավարիչներին, օրինակ՝ Գերմանիան 16 տարի ղեկավարած Մերկելին, կա՛մ միանձնյա իշխանությունն իրենց ձեռքում կենտրոնացրած և հանրային աջակցության պատրանք ստեղծող բռնապետներին, օրինակ՝ Չավեսին՝ Վենեսուելայում, կամ Ալիևներին՝ Ադրբեջանում՝ նավթային ոսկեդարի օրոք։
Շատ դժվար է լինել և՛ սիրված, և՛ ուժեղ։ Փաշինյանը ո՛չ սիրված է, ո՛չ էլ ուժեղ։ Պետական ռեպրեսիվ ապարատը և օր օրի խափանվող վարչական ռեսուրսը սողում են նրա ոտատակից, վկան՝ Գյումրիի ընտրությունները, իսկ բնակչության բացարձակ մեծամասնությունը նրան և իր կառավարումը ոչ նորմատիվային բառերով է բնորոշում։
Մնում է միայն անջատել նրա իշխանությանն ինչ-որ տեղից միացված արհեստական շնչառության սարքը․․․
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



