Մբապե․ Ամենագլխավորը թիմային տիտղոսներն են
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է թիմային տիտղոսների կարեւորության մասին։
««Ոսկե գնդակն» անհատական մրցանակ է, իսկ ես միշտ ասել եմ, որ «Ռեալում» լինելը պարզապես անգին է։ Ես ձգտում եմ դառնալ Չեմպիոնների լիգայի հաղթող, դառնալ ակումբի պատմության մասը։ Ես սիրում եմ գոլեր խփել, բայց ամենագլխավորը թիմային տիտղոսներն են»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Մբապեն առաջին մրցաշրջանն է անցկացնում «Ռեալում»։ Նախկինում հանդես է եկել «Մոնակոյում» եւ ՊՍԺ-ում՝ դառնալով Ֆրանսիայի 7-ակի չեմպիոն։ «Ռեալի» հետ արդեն նվաճել է Եվրոպայի սուպերգավաթն ու Միջմայրցամաքային գավաթը։
Հետևեք մեզ՝ այստեղ