Իշխանությունները հետնահանջ չեն անելու. պռոշյանցիները քայլերթով կգան Կառավարություն
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պռոշյանցիների եւ ՏԿԵ փոխնախարարի՝ 2,5 ժամ տեւած հանդիպումն ավարտվեց. Կառավարությունը որոշումը չի փոխելու, իսկ Գագիկ Ծառուկյանին սպասարկող ընկերությունը պատրաստ է 50 դրամ էժանացնել տրանսպորտի սակագինը՝ դարձնելով 200 դրամ:
Հիշեցնենք՝ Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները պահանջում են չհանել թիվ 25 համար երթուղին: Շաբաթ օրը բնակիչները փակել էին Երեւան-Աշտարակ ճանապարհը: Լրագրողների հետ զրույցում հանդիպումից հետո բնակիչներն ասացին, որ իրենց պարզաբանել են՝ Երեւանը սպասարկող երթուղիները պետք է սպասարկեն միայն մայրաքաղաքին:
«Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները քայլերթով կգան Կառավարության դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու: Մենք չենք լռելու, պայքարելու ենք»,- ասաց հանդիպման մասնակիցներից մեկը:
Հետևեք մեզ՝ այստեղ