Նիկոլ Արությունովն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ
ՍՊՈՐՏՀայ բռնցքամարտիկները փետրվարի 3-ին շարունակել են ելույթները Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, մրցաշարի երկրորդ օրը քառորդ եզրափակիչ դուրս եկած Վլադիմիր Մարգարյանը 2:1 հաշվ ով պարտվեց Բելառուսի ներկայացուցչին:
Վիճակահանության արդյունքում 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը առաջին մենամարտն անցկացրեց քառորդ եզրափակչում: Մեր բռնցքամարտիկը 2:1 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցչին, դրանով ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Եզրափակիչ դուրս գալու համար Արությունովը վաղը կմրցի էկվադորցի մարզիկի հետ:
Ակնկալվում է, որ փետրվարի 3-ին առաջին մենամարտը կանցկացնի նաև 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: Քառորդ եզրափակչում մեր մարզիկի մրցակիցը կրկին Էկվադորի ներկայացուցիչ է: