Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես ձմռանը երկար պահպանել դիմահարդարումը

ԼԱՅՖ

Դիմահարդարումը կարելի է ավելի երկար պահպանել միանգամայն մատչելի կոսմետիկ միջոցներով, սակայն պետք է իմանալ, թե ինչպես ընտրել դրանք:

Ոչ թե խոնավացնում ենք, այլ սնուցում

Պետք է սկսել հիմքից, այսինքն ոչ թե դեկորատիվ կոսմետիկայից, այլ խնամքից: Ի՞նչ քսուք եք դուք օգտագործում ձմռանը մինչեւ դիմահարդարում անելը: եթե խոնավացնող, ապա պարզ է, թե ինչու է տնից դուրս գալուց կես  կամ մեկ ժամ հետո ձեր իդեալական մաշկն այնպիսի տեսք ստանում, որ նույնիսկ նայելն է սարսափելի: Տարվա ցուրտ եղաանակին մաշկն ավելի շատ սնուցման կարիք ունի, քան խոնավացման: Չնայած վերջինս էլ է անհրաժեշտ, բայց ավելի լավ է նման քսուքներից քնելուց առաջ օգտվեք: Իսկ առավոտյան օգտվեք սնուցող միջոցներից: Բանն այն է, որ խոնավացնող քսուքներում պարունակվող ջուրը ցրտին կարող է սառչել ու դրա հետեւանքով կփոխվի մաշկի ռելիեֆը, կխախտվի երանգավորող քսուքի հավասարաչափ բաշխումը:

Ստեղծում ենք հիմք

Իսկ եթե ավելի ճշգրիտ՝ ապա օգտագործում ենք հիմք՝ երանգավորող քսուքի, ստվերաներկի, սեւաներկի ու շրթներկի տակ: Այդ միջոցները կոչվում են նաեւ   պրայմերներ: Նման միջոցները կօգնեն, որ դեկորատիվ կոսմետիկան ավելի երկար մնա ձեր դեմքին: Բացի դրանից երանգավորող քսուքի տակ քսվող հիմքը մի շարք այլ օգտակար հատկանիշներ ունի՝ հավասարեցնում է մաշկի ռելիեֆը, փայլ հաղորդում, քողարկում թերությունները, որոշ դեպքերում էլ նեղացնում ծակոտիները: Իսկ ստվերաներկի տակից քսվող հիմքը կատարյալ է այն դեպքում, երբ դուք ուզում եք, որ աչքերի հարդարումը երկար ժամանակ պահպանի իր վառ տեսքը, ստվերաներկը չփշրվի ու չլղոզվի: Նույնը կարելի է ասել նաեւ սեւաներկի ու շրթներկի հիմքի մասին, բացի դրանից այդ դեպքում դեկորատիվ կոսմետիկան ավելի թեթեւ ու հավասար է դառնում՝ միաժամանակ ապահովելով թարթիչների ու շուրթերի մաշկի խնամքը:

Օգտագործում ենք դիմացկուն կոսմետիկա

Դեկորատիվ կոսմետիկայի շուկայում կան միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են էքստրեմալ եղանակային պայմանների համար: Եվ այսպես, ուժեղ սառնամանիքին դուք կարող եք օգտվել դիմացկուն միջոցներից, որպեսզի հնարավորինս երկարացնեք դիմահարդարման կյանքը: Ի դեպ, կարեւոր միջոցառումների համար դրանք նույնպես կատարյալ են: Դիմացկուն երանգավորող քսուքը, մատիտը, սեւաներկը, շրթներկը, դիմափոշին ՝ այսինքն շպարի բոլոր միջոցները հիմա ունեն նաեւ «դիմացկուն» տարբերակ: Նման մեյքափը եւ ավելի դիմացկունէ լինում, եւ հետքեր չի թողնում հագուստի վրա:

Ամրացնում ենք

Դիմահարդարման ամրացնող (ֆիքսող) միջոցներն անհրաժեշտ են, երբ դուք ուեւէ կարեւոր միջոցառման եք գնում (օրինակ ամանորյա կորպորատիվի)  եւ ուզում եք հնարավորինս երկար պահպանել անթերի մեյքափը: Ֆիքսատորի գործողության սկզբունքը հիշեցնում է մազերի լաքը՝ այն նույն ձեւով ձեր դեմքին է ամրացնում դեկորատիվ կոսմետիկան, ինչպես լաքն է ամրացնում սանրվածքը: Սակայն պետք է հասկանալ, որ սփրեյ ֆիքսատորները հարմար չեն ամենօրյա գործածման համար (առավել եւս ձմռանը, քանի որ պարունակում են խոնավացնող բաղկացուցիչներ), դրանց գործածումը արդիական է միայն կարեւոր միջոցառումներից առաջ:

Փայլացնում ենք

Մաշկի սեբումի՝ կամ պարզ ասած ճարպոտ փայլի չափազանց շատ արտադրության դեմ պայքարող միջոցները նույնպես անփոխարինելի են հանդիսավոր միջոցառումների ժամանակ: Նույնիսկ իդեալական դիմահարդարումը կարող է լղոզվել կես ժամ պարելուց հետո, եթե չձեռնարկեք համապատասխան քայլեր՝ չօգտվեք փայլատող անձեռոցիկներից կամ էլ քթին փայլատող դիմափոշի չքսեք: Յուղոտ մաշկ ունեցողները հասկանում են, թե ինչ կարեւոր է նման օգնականներ ունենալը: Իրենց մեջ ներծծելով մաշկի ճարպի ավելցուկները՝ անձեռոցիկները նաեւ չեն ջնջում ձեր դիմահարդարումը: Ինչ վերաբերում է դիմափոշուն, ապա դրա հետ պետք է զգույշ լինել՝ շերտ առ շերտ քսելու դեպքում դուք կարող եք փչացնել ձեր տեսքը: Դրա համար էլ օգտվեք նման միջոցներից միայն միջոցառումներից առաջ, թեթեւակիորեն թարմացնելով դիմահարդարումը նաեւ հանդիսության  ընթացքում, իսկ ընդիմջումներին, եթե նման անհրաժեշտություն կա,  փրկեք իրավիճակը փայլատող անձեռոցիկներով:

Աղբյուրը՝  NEWS.am STYLE

 

ԱԱ-2026. Քառորդ եզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում․ Աբրահամյան ԱՄՆ ԶՈւ-ն ավարտել է Իրանին հասցված hարվածների նոր ալիքը. ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարություն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինելու ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն Ուկրաինան և Էստոնիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանը միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցությունները ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Ռուսական ֆուտբոլի պատմության ռեկորդային գործարքն է. Սպերցյանի գործակալը մանրամասներ է հայտնել Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Մարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էդգար Պետրոսյանը և Ալեքս Մարգարյանը դարձել են արծաթե, իսկ Յուրիկ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիրներ՝ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հուլիսի 8-ից 15-ը հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա ջուր» Կիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման աշխատանքներին Քաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր Կամենդատյան«Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենա Սև Օհանյանի «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» կատակերգության պրեմիերան Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին Լավրովը չորեքշաբթի կայցելի Նիգեր Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներ Արգենտինայի հավաքականը հաղթեց Եգիպտոսին և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակը «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային» Երասխահուն բնակավայրում գյուղացու աճեցված բերքը հողին է հավասարեցվել Արյունը «մտապահում է» ֆաստֆուդը. գիտնականները տագնապալի կենսաբանական հետք են հայտնաբերել Ֆրանսիայում անոմալ տապը սպառնում է Շամպայնի, Բորդոյի և Բուրգունդիայի խաղողի բերքին G7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերները Հորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո տանկեր է վնասվել Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Ռադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցության Վահան Կոստանյանը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը Toyota-ն Մեքսիկայից տեղափոխվում է ԱՄՆ. Թրամփ Ռյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ում Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռը «Ուիմբլդոն»․ Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչում է Միջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալը Անգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ Կարապետյան