Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դա քրեորեն պատժելի արարք է ու մենք դիմելու ենք համապատասխան մարմիններին. Պրոդյուսերը պարզաբանում է «Աջ, թե ձախ» հաղորդման շուրջ ծավալվող խոսակցությունները

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Արդեն մի քանի օր է՝ համացանցը հեղեղված է Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Աջ, թե ձախ» հաղորդման շուրջ ծավալվող խոսակցություններով: Այդ խոսակցությունների նախապայման հանդիսացավ օրեր առաջ YouTube-ում հայտնված վերոնշյալ հաղորդման չմոնտաժված ու չհրապարակված տարբերակը՝ Անատի Սաքանյանի մասնակցությամբ: Անմիջապես պարզ է դառնում, որ ի սկզբանե հաղորդման հաղորդավարուհի էր ընտրվել ոչ թե երգչուհի Սյուզի Շահբազյանը, այլ Անատի Սաքանյանը:

Aysor.am-ը հաղորդման պրոդյուսեր Արկադի Շուշանյանից նախ հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված եղել Անատի Սաքանյանի փոխարինումը Սյուզի Շահբազյանով: Ի դեպ, դերասանուհին հարցազրույցներից մեկում վստահեցրել է, թե առաջին եթերաշրջանի մյուս նկարահանումներին չի մասնակցել զուտ այն պատճառով, որ արտերկրում է եղել: «Եթե նա ասել է, որ իր մասնակցությամբ նկարահանումները չեն շարունակվել իր՝ երկրից բացակայելու պատճառով, ապա բոլորս պարտավոր ենք հավատալ ու հարգել նրա տեսակետը»,-առանց ավելորդ մեկնաբանությունների նշեց պրոդյուսերը:

Դերասանուհին նաև շեշտել էր, որ «Աջ, թե ձախ» ծրագրի անձնակազմի կողմից հրավերը մինչ օրս ուժի մեջ է ու եթե ժամանակը ների և կարողանա համատեղել, ապա երկրորդ եթերաշրջանում հնարավոր է հաղորդավարուհին ինքը լինի: «Ցանկացած մարդ ունի ազատ խոսքի, ցանկության իրավունք: Օրինակ, ես ցանկանում եմ դառնալ ԱՄՆ-ի նախագահ, բայց դա միայն իմ ցանկությունն է ու ես իրավունք ունեմ այդ մասին բարձրաձայնել… Եթե այս պահին նույնիկ մենք՝ ստեղծագործական կազմը չի որոշել, թե ովքեր են երկրորդ եթերաշրջանում լինելու հաղորդավարները, ապա ուրիշներն ինչպե՞ս կարող են այդ մասին իմանալ»,-զարմանք հայտնեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է հիմնական մեղավորին՝ Անատի Սաքանյանի մասնակցությամբ տարածված հաղորդման չմոնտաժված տարբերակի տարածողին, Ա. Շուշանյանը պատասխանեց. «Այստեղ խախտվել են մեր հեղինակային իրավունքները, ոչ ոք իրավունք չուներ ոտնահարել այն: Ես դա, մեղմ ասած, անշնորքություն եմ համարում: Ավելին, չէր կարելի այն տարածել ու սխալ ինֆորմացիա ներկայացնել: Դա քրեորեն պատժելի արարք է ու մենք դիմելու ենք համապատասխան մարմիններին, ովքեր օրենքի շրջանակներում հետամուտ կլինեն ու կգտնեն: Թեև այդ նյութը մեր պահոցում էր մնալու՝ որպես մեր հաղորդման առաջին նմուշ, բայց միևնույն է, դրա վրա մարդիկ են աշխատել, չարչարվել, իսկ որոշ մարդիկ կամ մարդ իրեն իրավունք է վերապահում այն հանրայնացնել»:

Թե ով կարող է լինել տեսանյութի տարածողը՝ կասկածներ չկան: «Ես ինձ իրավունք չեմ վերապահում կասկածել այս կամ այն մարդուն: Վստահում եմ բոլորին, շատ լավատես ու բարին ցանկացող մարդ եմ: Եվ հետո, գործի մարդիկ ենք ու նախընտրում ենք ավելի շատ գործել, քան խոսել: Թիմի ներսում, համախոհների շրջանակում երբևիցե չի եղել մեկը, ով այս կամ այն արարքով կասկածի տեղիք տա: Շատ լավ աշխատանքային թիմ, հաղորդավարներ ունենք, ովքեր առաջին ենթերաշրջանում հրաշալի ներկայացան: Չգիտեմ՝ ում կողմից, բայց հուսանք, որ այս ամենը թյուրիմացաբար է եղել»:

Ինչևէ, հաղորդման պատասխանատուները մեծահոգություն կցուցաբերեն և կներեն մեղավորին, եթե նա հայտնվի ու խոստովանի իր մեղքը: 

Որոշակի խոսակցություններ են շրջանառվում նաև, որ հնարավոր է՝ որոշ հանգամանքներից ելնելով, հաղորդաշարն ընդհանրապես փակվի: «Ես չգիտեմ, թե որտեղի՞ց է նման ինֆորմացիա տարածվել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, հաղորդումը փակվելու միտում չունի: Ընդհակառակը, գնալով ավելի զարգացնում, հետաքրքիր ենք դարձնում: Կարծում եմ, շուտով՝ նոր եթերաշրջանում, մեր հեռուստադիտողը ավելի գունեղ ու գեղեցիկ, դրական հաղորդաշար կտեսնի»,-վստահեցրեց պրոդյուսերը:

Արդյոք նոր եթերաշրջանում Սյուզի Շահբազյանն ու Դավիթ Թադևոսյանը կշարունակեն հաղորդավարի կարգավիճակում հանդես գալ հարցին Aysor.am-ի զրուցակիցը պատասխանեց. «Հաղորդման ձևաչափը հնարավորություն է տալիս բավականին ճկուն մեթոդներով աշխատել՝ հաղորդավար փոխել, հյուրեր ունենալ: Առհասարակ, մենք միշտ կարևորում ենք հեռուստադիտողի կարծիքը, հաշվի ենք նստում բոլոր առողջ քննադատությունների, կառուցողական մտքերի հետ, որպեսզի հաղորդումը ավելի սիրված և ընկալելի լինի: Ինչ վերաբերում է հաղորդավարների փոփոխությանը, ապա դեռևս վերջնական որոշում չենք կայացրել: Հնարավոր է, հաղորդավարները չփոխվեն, թեպետ այս պահին երկու տարբերակն էլ քննարկվում են: Միայն մեկ բան է պարզ. ինչ էլ անենք՝ անելու ենք ի շահ հաղորդման, առանց ամբիցիաների ու քմահաճույքյերի: Սա բավականին սիրված, վարկանիշային հաղորդաշար է ու չենք պատրաստվում այն փչացնել»: 

Քանի որ հաղորդումը ոչ թե Արմենիա հեռուստաընկերության, այլ «Շելբի» ընկերության արտադրանքն է, հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ այն այս անգամ վստահվի մեկ այլ հեռուստաընկերության: «Ո՛չ, հեռուստաընկերության փոփոխություն հաստատ չի լինելու»,-եզրափակեց Արկադի Շուշանյանը:

Վախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. Ղալիբաֆ ԱԱ-2026. Քառորդ եզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում․ Աբրահամյան ԱՄՆ ԶՈւ-ն ավարտել է Իրանին հասցված hարվածների նոր ալիքը. ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարություն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինելու ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն Ուկրաինան և Էստոնիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանը միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցությունները ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Ռուսական ֆուտբոլի պատմության ռեկորդային գործարքն է. Սպերցյանի գործակալը մանրամասներ է հայտնել Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Մարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էդգար Պետրոսյանը և Ալեքս Մարգարյանը դարձել են արծաթե, իսկ Յուրիկ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիրներ՝ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հուլիսի 8-ից 15-ը հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա ջուր» Կիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման աշխատանքներին Քաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր Կամենդատյան«Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենա Սև Օհանյանի «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» կատակերգության պրեմիերան Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին Լավրովը չորեքշաբթի կայցելի Նիգեր Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներ Արգենտինայի հավաքականը հաղթեց Եգիպտոսին և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակը «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային» Երասխահուն բնակավայրում գյուղացու աճեցված բերքը հողին է հավասարեցվել Արյունը «մտապահում է» ֆաստֆուդը. գիտնականները տագնապալի կենսաբանական հետք են հայտնաբերել Ֆրանսիայում անոմալ տապը սպառնում է Շամպայնի, Բորդոյի և Բուրգունդիայի խաղողի բերքին G7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերները Հորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո տանկեր է վնասվել Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Ռադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցության Վահան Կոստանյանը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը Toyota-ն Մեքսիկայից տեղափոխվում է ԱՄՆ. Թրամփ Ռյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ում Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռը «Ուիմբլդոն»․ Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչում է Միջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալը