Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տավուշի ուղղությամբ կուտակումներ են, մարդիկ խոսում են վտանգավոր տեղաշարժից

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տավուշում արդեն 2-րդ օրն է՝ սակրավորները տարածքից հայտնաբեևրված զինամթերքի պայթեցման աշխատանքներ են իրականացնում։ ՊՆ-ն նախապես բնակչությանը կոչ էր արել ընդունել ի գիտություն, քանի որ դա կարևոր քայլ է՝ սահմանազատման-սահմանագծման գործընթացն իրականացնելու  համար։

Տավուշեցիները պայթյուններից խուճապահար չեն եղել։ MediaHub-ի հետ զրույցում աճարկուտցի Կարեն Ղազարյանն ընդգծեց՝ «սահմանազատման շղարշի տակ Հայաստանը պատրաստվում է հերթական զիջումներին»։ 

Մինչ Հայաստանը խոսում է խաղաղության մասին և դրա համար գործուն քայլեր է կատարում, Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի ինտենսիվ է դարձրել Տավուշի ուղղությամբ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները։ Ավելին, բնակիչները կուտակումներ են նկատել։

«Զորքի կուտակումներն անձամբ եմ տեսել։ Բավականին շատ զինվորականներ են կուտակվել սահմանային հատվածում։ Խոսակցություններ կան, որ նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումների ակտիվ տեղաշարժ կա։ Երեկվանից Իջևանի մաս կազմող Ազատամուտ-Կայանավան-Այգեհովիտ գյուղերի տարածքում տեղի է ունենում սահմանից հանված ականների պայթեցման աշխատանքներ։ Զիջումների համար գրեթե ամեն ինչ արված է, կհանձնվի «Վերին Ոսկեպար» կոչվող տարածքը, որը ԽՍՀՄ բռնակցման տարիներին բնակեցված է եղել կովկասյան թաթարներով։ Ոսկեպարը հանձնելով՝ Լոռու մարզը կդառնա սահման, իսկ Աճարկուտ գյուղը ընկնում է երեք կողմից շրջափակման մեջ»,- իր մտահոգությունները հայտնեց մեր զրուցակիցը։ 

Նրա խոսքով, հայկական կողմը կզիջի նաև Բարխուդարլու և Սոֆուլլու կոչվող տարածքները, որից հետո Կայանավան, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերը կկորցնեն տրանսպորտային կապը մարզկենտրոն Իջևանի հետ։

«ՀՀ իշխանությունն «իրական Հայաստանի» անվան տակ Հայաստանի Հանրապետությունը դնում է ողորմելի վիճակի մեջ։ Այսպիսով, Ադրբեջանը կվերահսկի Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի մոտ 70 կմ հատվածը։  Շամշադին կարող են գնալ Գանձաքար-Իծաքար սարերի ճանապարհով, Բերդի տարածաշրջանը մնում է բլոկադայի մեջ։ Կամաց-կամաց Հայաստանը կնմանվի Արցախի ճակատագրին։ Մինչև ուշքի գանք արդեն ուշ կլինի»,-հավելեց Ղազարյանը։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով շարունակում է հերքել թշնամի Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունները, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները իրենց ուղղությամբ կրակ են բացել: Նույն ՊՆ-ն այս օրերի ընթացքում այդպես էլ հաղորդագրություն չտարածեց այն մասին, որ ադրբեջանցիները կրակում են ՀՀ բնակավայրերի ուղղությամբ, որի ապացույցն են վնասված տանիքները մեր գյուղերում: Փոխարենը ՀՀ ՊՆ-ն ամեն հաղորդագրության մեջ, հերքելով Բաքվի ստերը, հիշեցնում է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»:

Հունան Թադևոսյան

Հետևեք մեզ՝ այստեղ

«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել