Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բնապահպանական վիճակի ռեյտինգով Հայաստանը շատ ավելի բարձր հորիզոնականներում է, քան մեր հարևան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանական մեդիան ու, այսպես կոչված, «բնապահպանական» ՀԿ-ները, որոնք բոլորն էլ այդ երկրի իշխանությունների «տակ» են և վերջիններիս հրահանգով են աշխատում, շարունակում են հետևողականորեն թիրախավորել Հայաստանի հանքարդյունաբերությունը: Օրինակ՝ ասում են, թե, մասնավորաբար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աղտոտում է Արաքս գետը:

Ադրբեջանական շինծու ՀԿ-ները կոչ արել Հայաստանին՝ մոնիթորինգ իրականացնել, իսկ վերջերս էլ Կանադայում բնակվող իրանցի «իրավապաշտպանը» հոդված է գրել Արաքս գետի աղտոտման մասին՝ այդ հարցում մեղադրելով մեր երկրի հանքարդյունաբերական ընկերություններին և Մեծամորի ԱԷԿ-ին։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն, անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ Հայաստանի Հանրապետությանը և, մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտին ուղղված այս մեղադրանքներին, ասում է՝ ակնհայտ է, թե ինչու է մեր հարևան թշնամի երկիրն այդ հարցն անընդհատ բարձրաձայնում: «2022 թվականին բնապահպանական թեման առաջ քաշելով՝ կապված Արցախում գործող հանքարդյունաբերական ձեռնարկության հետ, փակեցին Լաչինի միջանցքը, սկսվեց Արցախի շրջափակումը: Իմ համոզմամբ, այս թեման օգտագործում են Հայաստանի Հանրապետության վրա ճնշում գործադրելու համար, որովհետև ունեն իր չափերով ոչ պակաս նավթագազային արդյունաբերություն, որի ազդեցությունը շատ ավելի մեծ է շրջակա միջավայրի, այդ թվում՝ Հայաստանի վրա: Իրենց գործունեությունը Կասպից ծովում՝ կապված նավթային արդյունաբերության հետ, ազդեցություն է թողնում մեր ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանի վրա, այն լոկալ բնույթ չի կրում: Մշտապես նշել եմ, որ ադրբեջանցիները, իրենց երկրի շահերից ելնելով, կարող են նման բաներ խոսել, բայց միշտ զարմացել եմ մեր ՀԿ-ների գործունեության մասով: Հայկական բնապահպանական ՀԿ-ները չեն բարձրաձայնում այն խնդիրները, որոնք Հայաստանում առաջանում են Ադրբեջանի արդյունաբերական գործունեության հետևանքով, խոսքը մասնավորաբար նավթագազային գործունեության ու, ըստ այդմ, ջրային ռեսուրսների օգտագործման մասին է:

Մեր ՀԿ-ներն ավելի շատ խոսում են մեր ներքին խնդիրների մասին: Դա ընդունելի է և հասկանալի, պետք է խոսեն, ոչ ոք չի ասում լռեն, բայց թող Ադրբեջանի պես խոսեն նաև այն խնդիրների մասին, որոնց ազդեցությունը մենք ենք զգում:

Պետք է հավասարակշռված լինենք այս առումով և փորձենք մշտապես ցույց տալ, որ Ադրբեջանի ազդեցությունն ու վնասը շատ ավելի մեծ է, քան մեր ազդեցությունը: Կան միջազգային հետազոտություններ, որտեղ նշվում է երկրի դիրքը բնապահպանական ցուցանիշներով: Բնապահպանական վիճակի ռեյտինգով Հայաստանը շատ ավելի բարձր հորիզոնականներում է, քան մեր հարևան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը և Վրաստանը: Կա օբյեկտիվ գնահատական, որով տեսնում ենք՝ շատ ավելի բարենպաստ վիճակում է մեր ազդեցությունը բնության վրա, քան իրենց մոտ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ջհանյանը:

Հավելում է՝ ադրբեջանական կողմը գիտի, որ իր թեզերը հիմնազուրկ են: «Բայց շատ հետևողական են և ճիշտ են գործում իրենց երկրի տնտեսական շահերը պաշտպանելու և մեզ տնտեսական վնաս հասցնելու հարցում: Պետք է օբյեկտիվ լինենք այս հարցում և անընդհատ ցույց տանք, թե որտեղ են իրենք սխալ, որտեղ են իրենց խնդիրները: Չմտնենք սուբյեկտիվ դաշտ, օբյեկտիվ դաշտում մնալով՝ ցույց տանք, որ Հայաստանն ավելի լավ վիճակում է այս հարցում, քան Ադրբեջանը»,-եզրափակում է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումը