Երևան, 15.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պետք է շարունակական և հետևողական աշխատանք տանենք հանքարդյունաբերության ոլորտի ներուժն օգտագործելու համար»

Ապրիլի առաջին կիրակին ընդունված է նշել որպես երկրաբանի մասնագիտական տոն՝ Երկրաբանի օր, ինչը խորհրդանշում է երկրաբանական արշավների և դաշտային աշխատանքների սկիզբը: Այսօր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Հայաստանում երկրաբանության զարգացման մեջ մեծ ավանդ ունեցող Գագիկ Կարապետյանի անվան ինտերակտիվ լսարանի բացումը, իսկ հանդիսավոր նիստի ժամանակ՝ ֆոտոգրքի շնորհանդես, հուշամեդալների և շնորհակալագրերի հանձնում։ Երկրաբանի օրվան նվիրված ողջույն խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և այլք: Նիստի ընթացքում զեկույց ներկայացրեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը: Նա նշեց, որ համաշխարհային տնտեսական աճը և համաշխարհային տնտեսությունն առանց հանքարդյունաբերության անհնար է: «Երկրաբանի մասնագիտությունը, երևի թե, ամենահին արդյունաբերական մասնագիտություններից է, առանց որի չէր լինի մարդկության զարգացումը: Այն կարևոր է մեր տնտեսության համար, որովհետև առանց դրա մեր տնտեսության ամենագլխավոր ճյուղը՝ հանքարդյունաբերությունը, չէր կարող զարգանալ և ընդհանրապես լինել։ Սա ներուժ ունեցող այն ճյուղերից է, որը թույլ կտա զարգանալ տնտեսությանը»,-ասաց Ջհանյանը:

Հավելում է՝ բոլոր կանխատեսումներով մտնում ենք պղնձի դարաշրջան: «Եթե վերջին 100 տարին մարդկությունը և համաշխարհային տնտեսությունը ապրել է նավթի դարաշրջանում, վերջին մի քանի տարիներին ականատես ենք լինում մեծ փոփոխության, երբ նավթի դարաշրջանն իր տեղը զիջում է ալտերնատիվ վերականգնվող էներգետիկայի դարաշրջանին, իսկ այն, առանց հանքարդյունաբերության և կարևորագույն մետաղների, ինչպիսին նաև պղինձն է, անհնար է կյանքի կոչել: Ըստ բոլոր կանխատեսումների՝ պղնձի պահանջարկը շատ մեծ աճ է գրանցելու: Կանխատեսումների համաձայն՝ էկոլոգիապես մաքուր էներգետիկայի անցնելու, ուրբանիզացիայի տեխնոլոգիական առաջընթացի և համաշխարհային տնտեսության աճի շնորհիվ մինչև 2035 թ.-ը պղնձի պահանջարկը կկրկնապատկվի։ S&P Global-ի կանխատեսման համաձայն՝ 2035 թ.-ին շուկայում պղնձի դեֆիցիտը կարող է կազմել մոտ 1,5 մլն տոննա՝ բարձր արտադրանքի սցենարի դեպքում, և մինչև 9,9 մլն տոննա՝ ցածր արտադրանքի սցենարի դեպքում։ Սա նշանակում է, որ մետաղի շատ բարձր գներ են սպասվում: Պղնձի դերը մեծանալու է, իսկ նավթինը՝ փոքրանալու, և, ըստ բոլոր կանխատեսումների, իր դերն ու կարևորությունը կորցնելու է: Երկրորդ կարևորագույն մետաղը, որը Հայաստանում կա, մոլիբդենն է: Թեկուզ այդքան էլ տարածված չէ նրա օգտագործումն աշխարհի արդյունաբերական տարբեր ոլորտներում, բայց այն ոչ պակաս աճ է գրանցելու համաշխարհային տնտեսության մեջ, որովհետև մոլիբդենն էլ համարյա բոլոր նոր էներգետիկ տեխնոլոգիաների մեջ օգտագործվում է՝ սկսած հողմային կայաններից և ավարտած արևային կայաններով: Միջազգային էներգետիկ գործակալության գնահատմամբ՝ մինչև 2040 թ.-ը մոլիբդենի պահանջարկը կավելանա 290 տոկոսով: Այս դեպքում էլ կլինի դեֆիցիտ և կանխատեսվում է մոլիբդենի գնաճ»,-նշում է նա:

Ջհանյանն ընդգծում է՝ մեր ՀՆԱ-ն աճում է. «Հանքարդյունաբերության ոլորտի մասնակցությունը ՀՆԱ-ում կազմում է 2-5 տոկոս: Հանքարդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում առավելագույնի է հասել 2004-2006, 2011-2012, 2017 և 2021 թվականներին մետաղների գների բարձրացման ժամանակ: ՀՆԱ-յի մասնաբաժնից մոտ երկու անգամ ավելի մեծ մասնաբաժին ունի վճարված հարկերի մասով մեր ոլորտը, այդ մասնաբաժինը հասնում է մինչև 11 տոկոսի: Մեկ հետաքրքիր փաստ կա, որը մշտապես շեշտում ենք: 2000-ական թվականների սկզբին Հայաստանում տարեկան այնքան հարկ է վճարվել, որքան հիմա միայն հանքարդյունաբերություն է վճարում: 2024 թ.-ի խոշոր հարկատուների ցանկում առաջին տեղում Զանգեզուրի պղնձամոլային կոմբինատն է՝ մոտ 102 միլիարդ դրամ վճարված հարկերով»:

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահի կարծիքով, հանրության մոտ ձևավորված կարծիք կա, թե հանքարդյունաբերությունը շատ տարածված է Հայաստանում, ամեն տեղ հանքեր են: «Իրականում այդքան էլ տարածված չէ: Համաշխարհային բանկը հետազոտություն է կատարել՝ ուսումնասիրելով տարբեր երկրները, ըստ հանքերի հագեցվածության: Հայաստանը նույնիսկ հարյուրյակի մեջ չի մտնում, այսինքն՝ Հայաստանը հագեցած չի հանքերով, ունի ներուժ, մեր ոլորտի դերը կարևոր է, բայց հագեցվածություն չկա: Այսօր մեր պետական պարտքի ցուցանիշը բավականին բարձր է: Մեր կարծիքով, պարտքի բեռը թեթևացնելու ճանապարհներից մեկը արդյունաբերության զարգացումն է Հայաստանում, արդյունաբերության զարգացումն առաջին հերթին հանքարդյունաբերությունն է և էներգետիկան: Հանքարդյունաբերության ծավալը զարգացնելու երեք հիմնական ուղղություն կա: Առաջին՝ այն հանքավայրերը, որոնք պատրաստ են շահագործման, պետք է շահագործել: Օրինակ՝ «Լիդիան Արմենիայի» դեպքում Ամուլսարի հանքավայրի շահագործում: Երկրորդ՝ գործողների արտադրության ծավալների ավելացում, օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Թեղուտ, Ագարակ և այլն: Համարյա բոլոր հանքավայրերը Հայաստանում ունեն շատ մեծ պաշարներ և կարող են  շահագործվել 50 և ավելի տարիների ընթացքում: Երրորդ՝ նոր հանքավայրերի շահագործում, սա մեր դեպքում բարդ է, որովհետև ԽՍՀՄ տարիներից այս կողմ երկրաբանական հետախուզման աշխատանքներ համարյա կամ բավարար չեն արվել: Եթե հիմա սկսենք նոր ծավալի հետախուզման աշխատանքներ անելը, պահանջվում է մոտավորապես 10-15 տարի այդ աշխատանքները սկսելու պահից մինչև արտադրանք տալը, այսինքն՝ արդեն այդքան հետ ենք մնացել: Երրորդ ճանապարհը պետք է հիմա սկսենք, բայց դրա էֆեկտը գուցե կտեսնի հաջորդ սերունդը։

Շատերի մոտ կարծես լիարժեք պատկերացում չկա մեր ոլորտի կարևորության, ներուժի և նշանակության մասին: Հանրությունը պետք է հասկանա՝ ոլորտները, որոնք զարգացնելու արդյունքում հնարավորություն կա հզոր պետություն ունենալու, քիչ են: Մեկը մեր ոլորտն է, պետք է շարունակական և հետևողական աշխատանք տանենք մեր ոլորտի ներուժը օգտագործելու համար»,-եզրափակեց Վարդան Ջհանյանը:

Լուսինե Առաքելյան

Ավտովթար` Երևանում. կա վիրավոր 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ Մախաչևը խոսել է Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Փարիզում չեղարկվել է ամանորյա համերգը Էքսկուրսիա Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում Աշտարակում․ դպրոցականները ծանոթացան գրողի մշակութային ժառանգությանըՍանկտ Պետերբուրգ քաղաքի ջրանցքներում «սնեժուրա» երևույթն է ֆիքսվել (տեսանյութ) Կոտայքում «Mercedes»-ը վրաերթի ենթարկել մրգավաճառի, ով հետո տեղափոխվել է հիվանդանոց Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Արագածոտնի թեմը դատապարտել է Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի երկարաձգման որոշումը Արտակարգ դեպք, «Ավշարի գինու գործարան»-ից 18-ամյա տղա է «աջ նախաբազկի ջնջխված, սալջարդ վերք » ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց «Վերին Լարս» սահմանային անցակետում ավելի քան 2000 բեռնատար է կուտակվել Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Բուժքույրը տասնյակ հիվանդների վարակել է ՄԻԱՎ-ով և հեպատիտով«Լիվերպուլի» լեգենդը լուրջ առողջական խնդիրներով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը ԵՄ յոթ երկիր դեմ է ռուսական ակտիվների բռնագրավմանը. Euroactive Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ռուս տղամարդը մահանում բեռնատարի մասնակցությամբ լուրջ վթարի հետևանքովԿենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ «Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Իդեալական «բլինչիկ»-ի գաղտնի բաղադրատոմսըԱշտարակի բաժնի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Անվտանգություն պահանջելը խաղաղության սպառնալիք չէ․ Ավետիք ՔերոբյանՍիրտս ու հոգիս քեզ նվիրեմ, Հայաստա ՛ն․ Արսեն ԳրիգորյանԶինծառայողի մաhվան դեպքով կալանավորած կա. նա մեղադրվում է ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿ Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում էՏղամարդիկ ծեծի են ենթարկել վարորդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ucom-ը և Armflix-ը ներկայացրեցին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան Կցրտի. եղանակը կփոխվիՓաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունը Տղամարդը, որն ամեն առավոտ սրտիկ է անում, լուրջ մեղք է, արհամարհեք. Լևոն Հարությունյան Հայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցել Փաշինյանը կրկին փորձում է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին իր տիրադավ քահանաներով. Էդմոն ՄարուքյանԵրբեք չօգտագործես ժավել, հատկապես երեխաների հագուստի համար. ԶԳՈՒՇԱՑՈՒՄԵրբ հայտարարում եք, թե ԼՂ-ի հարցի մասին խոսողները նոր պшտերազմ են ուզում, դուք ոչ թե սխալվում եք, այլ գիտակցաբար խեղաթյուրում եք իրականությունը․ Սամվել Բաբայանը՝ Փաշինյանին Իսրայելում սկսվում է արևային էներգետիկայի հեղափոխություն Մաշկաբանը զգուշացնում է․ խալերը կարող են լուրջ վտանգ ներկայացնել առողջությանը«ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը հանդիպեց երիտասարդների հետՎթարային ջրանջատում Կապան քաղաքում Պետության խորթ զավակը. ինչպե՞ս կառավարել մշակույթի համակարգըԹշնամու կողմից վարվող հիբրիդային պատերազմի արդյունքում մեր իսկ բերանով սկսում ենք քննարկել իրենց թեզերը․ Էդմոն Մարուքյան Մենք ամեն ինչ պետք է անենք, որ թոշակները բարձրացվի 50 տոկոսով. Հրայր Կամենդատյան