Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հանուն երեխաներիս պետք է ուժեղ լինեմ, նրանք մինչև հիմա սպասում են հայրիկին». սերժանտ Լևոն Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լիանան Արարատի մարզից է, Լևոնը՝ Գեղարքունիքի: «Լևոնը մեզ մոտ իրենց այգուց բանջարեղեն էր բերել վաճառելու: Այդ ժամանակ էլ հանդիպեցինք, ծանոթացանք, սկսեցինք շփվել: Ես 17 տարեկան էի, Լևոնը՝ 22: Սոցիալական ցանցերից մեկի միջոցով շփվում էինք: Մի անգամ էլ քեռու հետ եկան մեզ մոտ: Հետո քեռին ասաց՝ գնում ենք քրոջս տուն՝ Վարդենիս, սուրճ խմելու: Եկանք սուրճ խմելու, և պարզվեց, որ ինձ փախցրել, բերել են իրենց տուն»,-«Փաստի» հետ զրույցում կյանքի երջանիկ օրերն է հիշում Լիանան՝ Լևոնի կինը: Եվ այդպես էլ կազմվում է նրանց ընտանիքը: Այս տարի կլրանա նրանց ամուսնության 13 տարին: Լևոնն ու Լիանան ունեն չորս երեխա՝ մեկ տղա և երեք աղջիկ: «Բացի մեր մեծ երեխայից, մյուս երեխաներս ծնվել են Քառօրյա, 44օրյա և Սեպտեմբերյան պատերազմների տարիներին»:

Լևոնը ծնունդով Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից է: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Այն ավարտելուց հետո 2008 թվականին զորակոչվել է բանակ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայել է Հադրութում։ Գերազանց ծառայության համար ստացել է սերժանտի կոչում։ Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո անցել է պայմանագրային ծառայության Քարվաճառում, ծառայել է Օմարի լեռներում:

Լիանան ասում է՝ Լևոնը հայրենասեր էր, ծնողասեր, սիրող ամուսին էր և լավ հայր: «Բոլորին օգնության էր հասնում: Հարևաններից ինչ-որ մեկն ասեր, որ այսինչ հարցում իրեն օգնություն է անհրաժեշտ, անմիջապես ձեռք կմեկներ: Վայելում էր համագյուղացիների սերն ու հարգանքը: Որպես ծնող՝ միշտ ձգտել է լավագույնն անել իր երեխաների համար և արել է: Դիրքերից իջնում էր, այգու գործերն էր անում, հողագործությամբ զբաղվում, բանվորությամբ: Բերքահավաքի ժամանակ միշտ ներկա էր, երբեք իրենից չենք լսել, որ ասի՝ այս գործը չեմ անի կամ չեմ կարող անել: Երբեք չի բավարարվել պայմանագրային ծառայությամբ՝ որպես աշխատանք, չի ասել՝ աշխատում եմ, էլ ուրիշ ոչինչ չեմ անի: Ցանկացած աշխատանք արել է իր տան համար»:

Մասնակցել է 2016 թ. Քառօրյա պատերազմին: «Ապրիլ յան պատերազմից հետո կարող էր դուրս գալ պայմանագրային ծառայությունից, բայց չարեց դա: Միայն մեկ տարի է մեկնել արտագնա աշխատանքի, վերադարձել հայրենիք ու շարունակել պայմանագրային ծառայությունը»: Լևոնը մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին: «Լևոնը շատ ծնողասեր էր, հոգ էր տանում ծնողների մասին, ինչ հարց լիներ, նրանց կողքին էր: 44-օրյայի ժամանակ սկեսուրս վատառողջ էր, ասում էր՝ միայն թե տղես կռվից անփորձանք գա, հետո ինչ կլինի, թող լինի: Պատերազմը վերջացավ, ու նա մահացավ»:

Թեժ մարտերի է մասնակցել Լևոնը 44-օրյա պատերազմի ժամանակ, ընկերներ կորցրել: Ոտքից բեկորային վիրավորում է ստացել և հոսպիտալացվել Մարտունու հիվանդանոցում: Երկարատև բուժումից հետո վերադարձել է դիրքեր՝ ընկերների մոտ: Քարվաճառը հանձնելուց հետո ջոկատով տեղափոխվել են Սիսիան, որտեղից էլ հետագայում տեղափոխվել է Արտանիշ։ Հսկել է Կուտականի դիրքերը:

Երկու պատերազմի բովով անցած Լևոնը հայտնվում է երրորդ պատերազմի շրջափուլում: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Թիրախում հայտնվեց նաև Գեղարքունիքի մարզը: «Այդ ժամանակ Լևոնը դիրքերում էր: Սեպտեմբերի 12-ի գիշերը ժամը 10-ին ենք խոսել: Ասաց, որ ամեն ինչ նորմալ է: Երեխաների հետ խոսեց: Ամեն անգամ, երբ հեռախոսով խոսում էինք, իմ տղան պարտադիր ասում էր՝ զինվորներին, զինվոր հոպարներին բարևի: Այդ օրն էլ նույնը կրկնեց: Դա մեր վերջին զրույցն էր»:

Լևոնն անմահացել է սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքերում, տուն «վերադարձել» օրեր անց: «Ես իրեն անընդհատ զանգահարում էի, զանգերն անպատասխան էին մնում: Նա ինձ չէր էլ ասել, թե որ դիրքում է: Բայց երբ պատերազմն սկսվեց, մենք այդ դիրքերը տեսնում էինք: Բայց ես չգիտեի, որ ինքն այդ հատվածում է: Տեսնում էինք, թե ինչպես են կրակում, ինչ է կատարվում: Քույրիկս զանգեց՝ ասում են, որ Վարդենիսում կռիվ է սկսվել, Լևոնից ի՞նչ լուր կա: Ես իրեն ասացի, որ զանգում եմ, բայց զանգերիս չի պատասխանում: Քույրիկս էր զանգահարել, զանգին թշնամու զինվոր էր պատասխանել, ասել՝ «Карабах Азербайджан», և անջատել զանգը: Չգիտեինք, թե ինչ մտածել»:

Հետո սկսվում է սպասման շրջանը, օրեր, երբ ընտանիքներին տարբեր ու ավելի հաճախ իրար հակասող տեղեկություններ են փոխանցում: «Մեկ շաբաթ ոչ մի լուր չունեինք իրենից: Ամեն մեկը մի բան էր ասում, մեկը, թե գերի է, մյուսը, թե անտառներում է, մեկն էլ մեկ ուրիշ բան էր ասում: Պետության կողմից որևէ տեղեկություն չենք ստացել: Երևի 10 օր անց արդեն 9 հոգու մարմին փոխանցեցին հայկական կողմին, նրանց մեջ էր նաև ամուսինս: Նկարներով, նաև ԴՆԹ հետազոտությամբ պարզեցինք իր ինքնությունը: Նա գլխի շրջանում էր վիրավորում ստացել»:

Ապրելու ուժի մասին: Լիանան նշում է՝ երեխաներն են ստիպում ամուր լինել, նրանք են ուժ տալիս կյանքը շարունակելու. «Նայում ես իրենց ու հասկանում, որ թույլ լինելու տարբերակ չունես: Իրենք մինչև հիմա սպասում են հայրիկին»:

Հ. Գ. - Սերժանտ Լևոն Հարությունյանը պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ», «Մարտական ծառայություն» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով: Հուղարկավորված է Փոքր Մասրիկի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել