Վրաստանը չի նախատեսում միանալ «3+3» հարթակին՝ Ռուսաստանի պատճառով. ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանը չի նախատեսում միանալ Հարավային Կովկասի «3+3» հարթակին: Դրա մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է հանրապետության արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։
«Վրաստանն այս ձևաչափի մաս չէ: Մենք համագործակցում ենք մեր բոլոր հարևանների հետ, բացի Ռուսաստանից, և դրա համար պատճառ կա, <...> որի համար մենք չենք կարող և չենք համարում այս ձևաչափի մաս լինելը»,- ըստ ТАСС-ի՝ նշել է Բոչորիշվիլին:
Նա նշել է, որ Վրաստանն ու Ռուսաստանը միայն մեկ ձևաչափ ունեն՝ Անդրկովկասում կայունության և անվտանգության ժնևյան միջազգային քննարկումները, և այդ ձևաչափը շատ կարևոր է երկրի համար, քանի որ հնարավորություն է տալիս քննարկել հակամարտություններին առնչվող հարցերը։
ԱԳՆ ղեկավարն ընդգծել է նաև, որ Վրաստանը «տարածաշրջանային հիանալի համագործակցություն ունի մյուս հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ», և երկիրը պատրաստ է խորացնել գործընկերությունը տարածաշրջանում, բայց ոչ «3+3» ձևաչափով։
Հետևեք մեզ՝ այստեղ