Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իմ կյանքի ընթացքում ես յոթ աքսիոմ հայտնաբերեցի ու ընդունեցի․ Ռուբեն Վարդանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ կարևոր աքսիոմներ, որոնցով առաջնորդվում է իր կյանքում: Նա խնդրել է հրապարակային դարձնել դրանք, որպեսզի մարդիկ ևս մտածեն դրանց շուրջ.
 
«Մի հնդիկ փիլիսոփա ասել է, որ անգիտությունը սկիզբ չունի, բայց ունի ավարտ: Լուսավորությունն ունի սկիզբ, բայց այն երբեք չի ավարտվում։ Այնպես որ, պետք է գնալ ոչ թե բառի, այլ իմաստի ետևից։ Ոչ թե ուսուցչի, այլ ուսմունքի ետևից։
Իմ կյանքի ընթացքում ես յոթ աքսիոմ հայտնաբերեցի ու ընդունեցի: Օրենքներ, որոնք ինձ համար ապացուցման կարիք չունեն։ Որոնք դարձել են այն սյունը, որի վրա հիմնվում եմ ես ու կառուցում եմ իմ տունը։ Այդ աքսիոմների շնորհիվ ես այն կառուցում եմ քարի, ոչ թե՝ ավազի վրա։ Ինչպես Հիսուսն էր խրատում Լեռան քարոզում։
 
Դարեր շարունակ իմաստուններն ու մարգարեները բազմիցս փորձել են մեզ հասցնել այս մտքերը՝ տարբեր լեզուներով, տարբեր բառերով, խորհրդանիշներով, գործողություններով ու կանոններով։ Իմ ոչ լիարժեք 57 տարեկանում ես հասկացա դրանք։ Հասկացա երկար որոնումներից, խոհերից հետո, ինքս իմ հետ, իմ ուսուցիչների և մտերիմների հետ վեճերից ու քննարկումներից հետո։
Նորից ու նորից սեփական փորձով համոզվեցի, որ հնարավոր չէ ինչ-որ բան սովորել՝ պարզապես խելացի գրքեր կարդալով և դրանք անգիր անելով։ Նույն գրքին ես երբեմն վերադառնում էի տասը անգամ՝ ընդամենը մեկ միտք հասկանալու համար։ Հասկանալ իմաստը, այլ ոչ թե բառերը, որոնց տողատակերում այն թաքնված էր։
 
Միայն այս գրքերն ու մտքերը քո միջով անցկացնելով, քո աշխարհընկալման ու փորձի մեջ ներդնելով, դրանք քո էությունը, ամենօրյա կյանքի բնական վիճակը դարձնելով կարելի է հասնել նրան, որ դրանք դառնան այն հիմքը, որոնց վրա կառուցվում է ամեն ինչ, որոնք հաշվի ես առնում կյանքում ցանկացած որոշում կայացնելիս։ Աքսիոմները, որոնց հասնում ես այդ ճանապարհով, հնարավոր չէ փոխել։
 
Սեփական աքսիոմները կարող է ունենալ յուրաքանչյուրը։ Դրա համար չկան և չեն կարող լինել սահմանափակումներ և արգելքներ, դրա համար հատուկ թույլտվություններ և հավանություններ պետք չեն։ Նույնիսկ կարդալ և գրել չիմացող մարդը կարող է դա անել, եթե իսկապես ցանկանա։ Եվ կգտնի իր ճանապարհը։
 
Նշանակալի ու հանճարեղ բան ստեղծելու համար մեծ ռեսուրսներ պետք չեն. ամեն ինչ կա ներսում: Երբ կա ասելիք, միշտ կգտնես այն արտահայտելու ձևն ու միջոցը, ինչպես օրինակ, Գարրի Բարդինը, որն իր հանճարեղ «Ադաջիո» անիմացիոն ֆիլմ-առակն ստեղծել է ընդամենը թղթից։ Նա ուրիշ ոչինչ չի ունեցել, բացի մտքից, որն էլ փոխանցել է այդ պարզ միջոցով։ Ու այդ ֆիլմն արժանացել է Վատիկանի գնահատականին և էկումենիկ մրցանակի: Որովհետև առաջինը ծնվում է միտքը, հետո արդեն գալիս է ճանաչումը: Այսօր հաճախ ամեն ինչ հակառակն է, ու հենց դրանում է մեր ժամնակների գլխավոր ճգնաժամը:
 
Աքսիոմ առաջին
 
Մարդիկ աշխարհում մաշկի գույնով, սեռով, ազգային և կրոնական պատկանելությամբ չեն առանձնանում: Նույնիսկ լավերի ու վատերի չեն բաժանվում. մեզանից յուրաքանչյուրի մեջ կա և՛ լավը, և՛ վատը։ Մարդիկ տարբերվում են հավատով. նրանք, ովքեր հավատում են Աստծո գոյությանը և նրանք, ովքեր չեն հավատում։ Ովքեր կասկածում են, տատանվում են, ովքեր իրենց համար այլ կուռքեր են ընտրում։
 
Առաջինները գիտեն, հավատում և ապրում են այն գիտակցությամբ, որ ամեն ինչի համար, ինչ մենք անում, ասում, մտածում ենք, պատասխանատվություն են կրելու Աստծո առջև։ Ոչ ոքի վրա հնարավոր չի լինի բարդել մեր սխալները, վատ մտքերը, արարքները։ Իսկ երկրորդները երկրպագում են ոսկե հորթին, իշխանությանը, ճանաչմանը, հաճույքին, փորձում են միաժամանակ նստել երկու աթոռի վրա։ Նրանց մեջ մարել է ներքին Աստվածային կայծը, և նրանք դարձել են ամեն ինչի հանդեպ անտարբեր։
 
Աքսիոմ երկրորդ
 
Հավերժությանն ամենամոտը ակնթարթն է։ Շնորհակալ պետք է լինել Աստծուն այսօրվա պահի համար, պատրաստ լինել մահվան ցանկացած պահի, ապրել ներկա պահով ՝ սա է իրական կյանքը։ Պետք է հարգել և իմանալ անցյալը, լավատեսորեն նայել ապագային, բայց ապրել՝ ներկայով։
 
Աքսիոմ երրորդ
 
Էներգիան, ուժն այն է, ինչ մենք ստանում ենք շրջակա աշխարհից, տիեզերքից՝ թթվածնի, ջրի, սննդի, քնի, աշխարհի հետ շփման միջոցով, մեր գործողությունների, խոսքերի, մտքերի միջոցով։ Մենք տալիս կամ ծախսում ենք այդ եռանդի մի մասը մեր մարմինն առողջ պահելու համար, որպեսզի մեր մեջ չմարի Աստվածային կայծը։ Բայց մենք այն նաև ծախսում ենք սնունդը մարսելու, մեր ցանկությունների բավարարելու կամ պարզապես դատարկ կյանքի, անիմաստ առօրյայի և արտաքին աղմուկի վրա։
 
Էներգիա, ուժ ու եռանդ հավաքելը, այն կուտակելն ու աշխարհին փոխանցելը մեր գոյության իմաստն է։ Սա բարդ, քրտնաջան աշխատանք է, որը միշտ պետք է անել շատ խնամքով, այնպես, որ չվնասենք ո՛չ մեզ, ո՛չ աշխարհին, որպեսզի մեր մեջ պահպանենք էներգիայի դրական հավասարակշռությունը։
 
Աքսիոմ չորրորդ
 
Լույսը կյանք է։ Աստված ասաց՝ «Եղիցի լույս»։ Լուսավորելով և՛ մեր, և՛ ուրիշների ճանապարհը, մենք նմանվում ենք էլեկտրական թելի՝ բարակ, փխրուն, որը կարող է ակնթարթորեն այրվել։ Ուստի կարևոր է այդ հավասարակշռությունը պահել այնպես, որ լուսավորենք առաջին հերթին ոչ թե մեզ, այլ մեր շուրջը։ Չկուտակել ոչ մի ավելորդ բան, չդառնալ մեր ցանկությունների ստրուկը, չմնալ մեկ՝ հոգևորի կամ նյութականի կողմում։ Միջին ճանապարհ ընտրելով՝ կարելի է ուղին լուսավոր դարձնել ուրիշների համար՝ առանց խախտելու նուրբ ու դինամիկ հավասարակշռությունը մեր հսկայական աշխարհում, որը մենք միաժամանակ և՛ գիտենք, և՛ չգիտենք։
 
Աքսիոմ հինգերորդ
 
Բարին մեզ համար նույնն է, ինչ օդը, ինչ ջուրը՝ ձկան համար։ Մենք այն չենք նկատում և կարծում ենք, որ այդպես էլ պետք է լինի, և շատ ենք հիասթափվում, երբ ինչ-որ բան այնպես չի լինում։
 
Բարին հավերժ է և անմահ։ Այն ուժեղանում է, երբ մենք բարի գործ ենք անում՝ ոչինչ չակնկալելով փոխարենը, անանուն, երբեմն նույնիսկ չիմանալով, թե ում ենք օգնում։ Բարին ներդրում չէ։ Եղիր երախտապարտ, մի վերադարձրու նրան, ով քեզ բարիք է արել` պարտքի զգացողությունից ելնելով, այլ որպես էստաֆետային փայտիկ, այն առաջ փոխանցիր։ Այն կվերադառնա և՛ նրանց, ով քեզ բարիք է արել, և՛ քեզ։ Մի՛ մերժիր ոչ մեկի, օգնիր և կիսվիր ամեն ինչով, ինչ ունես։ Ամեն ինչ կվերադառնա։
 
Աքսիոմ վեցերորդ
 
Դրախտն այն է, երբ հրաժարվում ես քո ցանկություններից, վախերից, զգացմունքներից, տալիս ես քեզ ամբողջովին և քո ողջ էներգիան՝ բարիք անելու և ուրիշներին լուսավորելու համար։ Այն նման է անտեսանելի ճառագայթման մեր շուրջը։ Եթե այն սպառվի, եթե մենք չպահպանենք այդ հավասարակշռությունը, աշխարհը կանհետանա։ Գլխավոր ռիսկը ոչ թե օզոնային անցքն է, այլ բարու և լույսի անհետացումը։ Այնպես որ, դրախտը քո մասին չէ։ Դա այն մասին է, որ քեզ ամբողջովին նվիրաբերես ուրիշներին և հետո հանգիստ վերադառնաս Հավերժություն։ Երջանկությունը հենց դա է:
 
Աքսիոմ յոթերորդ
 
Երջանկությունը սկսվում և ավարտվում է մեր մեջ։ Արտաքին միջավայրը ոչ մի դեր չի խաղում։ Ես երջանիկ եմ եղել և՛ Հնդկական օվկիանոսի շքեղ կղզում, որտեղ միայն մենք էինք ընտանիքով և սպասարկող անձնակազմը, և՛ այստեղի խցում, որտեղ օրական երեք բաժակ ջրից բացի ուրիշ ոչինչ չկա։ Երջանկությունը մեր մեջ է։ Միայն:
***
Երջանկություն, հավերժություն, էներգիա, լույս և բարիք՝ ահա իմ հենարանները։ Ես կիսվեցի ձեզ հետ այս մտքերով, որպեսզի դուք մտածեք այդ մասին։ Որպեսզի վիճեք ինձ հետ և ինքներդ ձեզ հետ։ Իսկ գլխավորը՝ որպեսզի խելագար կենցաղի և առօրյայի այս աշխարհում ժամանակ հատկացնեք ոչ թե փողին, ոչ թե հաճույքներին, այլ ձեր հոգուն։ Շարունակեք զգալ կյանքը, շարունակեք ժպտալ և ապրել լիարժեք կյանքով։
 
Ռուբեն»
Ո՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը