Կեղծ ոսկյա զարդեր են գրավադրել ու 14 մլն դրամ ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հ. Ներսիսյան փողոցում գտնվող գրավատանը գրավադրված մեծ չափի կեղծ ոսկի է հայտնաբերվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գրավատան տնօրենը մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ Վահե Լ.-ն եւ Էդգար Գ.-ն մարտ ամսից մինչեւ հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելով՝ գրավադրել են կեղծ ոսկյա զարդեր, որի դիմաց ստացել են 14.000.000 դրամ:
Վահե Լ.-ն ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



