Պենտագոն. Թրամփը լուրջ է վերաբերվում Իրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ լուրջ է տրամադրված, երբ ասում է, որ, ի թիվս այլ բաների, կարող է ռազմական միջոցներ կիրառել, որպեսզի Իրանը չկարողանա միջուկային զենք ստեղծել: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Նա [Թրամփը] չափազանց լուրջ է այն հարցում, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ,- ասել է Հեգսեթը:- Նա նաև բացարձակապես լուրջ է վերաբերվում նրան, որ եթե մենք չկարողանանք լուծել այս հարցը բանակցությունների սեղանի շուրջ, ապա մենք տարբերակներ ունենք, այդ թվում՝ իմ նախարարության ներգրավմամբ, որպեսզի Իրանում երբեք միջուկային ռումբ չլինի»:
Հեգսեթը միաժամանակ հավելել է, որ ԱՄՆ-ն «հույս ունի, որ բանը դրան չի հասնի» և նշել է, որ շաբաթ օրը Օմանում Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի բանակցություններն արդյունավետ են եղել: