Ամեն ինչ առավել քան կանխատեսելի է ու իրագործվելու է ճիշտ և ճիշտ Բերձորի միջանցքի աստիճանական զավթման սցենարով․ Դավիթ Սարգսյան
ԲԼՈԳԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ժամանակին իբր միջանցք չտվող պարագլուխը Մեղրիում խոսում էր ադրբեջանական երկաթգծի միջոցով միլիարդներ աշխատելու հեռանկարից: Քանի որ որևէ դիմադրության չհանդիպեց, արդեն այսօր Արաբաթն օգնության հասավ շեֆին և Անթալիայից ճշգրտեց` Ադրբեջանից գնացքով եկող ապրանքները հայտարարագրվելու են հենց Ադրբեջանում, իսկ Հայաստան մուտք գործելիս չեն կանգնելու և չեն զննվելու: Կարելի է ենթադրել` Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևան լոլի՞կ է առաքվելու, թե՞, ասենք, զինամթերք:
Գործակցելու՞ են ՀՀ սահմանապահների ու մաքսավորների հետ, թե՞ իրենց «թարս նայելու» պատրվակով սադրանք են հրահրելու ու էսկալացիայի հիմք ստանան: Ամեն ինչ առավել քան կանխատեսելի է ու իրագործվելու է ճիշտ և ճիշտ Բերձորի միջանցքի աստիճանական զավթման սցենարով:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



