Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մոսկվայում տեղի է ունեցել ՀԳԱ-ի բիզնես ֆորումը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2025թ. ապրիլի 12-ին Հայ գործարարների ասոցիացիայի (ՀԳԱ) կողմից կազմակերպված բիզնես ֆորումի շրջանակում տեղի ունեցավ հերթական հանդիպումը Մոսկվայում։ Ռուսաստանի և Հայաստանի բիզնես շրջանակների ներկայացուցիչները քննարկեցին աշխարհքաղաքական և տնտեսական ներկա պայմաններում հայկական բիզնեսի արդի խնդիրներն ու հեռանկարները։

Միջոցառմանը ներկա էին հայկական բիզնեսի երկու հարյուրից ավելի ներկայացուցիչներ՝ Հայաստանից և Ռուսաստանից: Միջոցառման գործնական մասում բացման խոսքով հանդես եկավ  «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։ Նա նշեց, որ հայ գործարարների համայնքը մնում է Հայաստանի տնտեսական բարգավաճման հիմքը՝ դրսեւորելով միասնություն և համախմբվածություն:

«Այս անհանգիստ ժամանակներում մենք տեսնում ենք, թե ինչպես են Ռուսաստանում հայ գործարարները ոչ միայն ամրապնդում իրենց դիրքերը բիզնեսում, այլև ակտիվորեն աջակցում իրենց պատմական հայրենիքին՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, ներդրումներ կատարելով տնտեսության առանցքային ոլորտներում, խթանելով Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը։ Այս միասնությունն էլ հենց մեր ուժն է, որը հաստատում է, որ չնայած բոլոր մարտահրավերներին, հայ գործարար համայնքը մնում է Հայաստանի տնտեսական կայունության և բարգավաճման հուսալի հենարանը»,- ընդգծել է Կարապետյանը։

Միջոցառման ընթացքում բանախոսների քննարկման հիմնական թեման Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հեռանկարն էր։ Սահմանելով Հայաստանի Հանրապետության տնտեսության կայունության և զարգացման գործում ԵԱՏՄ առանցքային դերը՝ Սամվել Կարապետյանը կարևորել է միության հետագա ամրապնդումը. «Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) առանցքային դեր ունի հանրապետության տնտեսության կայունության և զարգացման գործում։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի՝ ԵԱՏՄ երկրների հետ առեւտրաշրջանառությունը մեծացել է՝ հասնելով 12,7 մլրդ ԱՄՆ դոլարի։ Միեւնույն ժամանակահատվածում ԵՄ-ի հետ կրճատվել է 14%-ով եւ կազմել 2 մլրդ դոլար»,- նշել է Կարապետյանը։

Նրա կարծիքով այս թվերը հստակ ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հիմնական բաժինը և հանդիսանում է նրա հիմնական առևտրային գործընկերն ու երկրի տնտեսական կայունության հիմքը։ «ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են լուրջ տնտեսական հետևանքների հանգեցնել»,- ընդգծեց Սամվել Կարապետյանը։

Բացի այդ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը երկրի էներգետիկ անվտանգության երաշխավորն է. «Այսօր Ռուսաստանը Հայաստանի տնտեսության համար էներգառեսուրսների առանցքային մատակարարն է։ Գազն ու նավթամթերքը մատակարարվում են կայուն և կայացած խողովակներով՝ Հայաստանի համար ձեռնտու պայմաններով։ Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա գների և մատակարարումների կարգավորման միասնական մեխանիզմները կդադարեն գործել, ինչը նշանակում է, որ կբարձրանան գազի, նավթամթերքի և էլեկտրաէներգիայի գները: Այսինքն՝ Հայաստանի ողջ տնտեսությունը կարող է լուրջ հարվածի ենթարկվել, որը կարող է հանգեցնել տնտեսության առանձին հատվածների կաթվածահարմանը և երկրի տնտեսական համակարգի կայունության խաթարմանը։ Կարևոր է հասկանալ, որ էներգետիկ անվտանգությունը միայն տնտեսական հարց չէ, այլ  ռազմավարական գործոն, որից կախված է երկրի ապագան։ Եվ ցանկացած քայլ, որը կարող է վտանգի տակ դնել անվտանգությունը, պետք է մանրակրկիտ հաշվի առնվի՝ ելնելով ոչ թե կարճաժամկետ քաղաքական հաշվարկներից, այլ  ազգային իրական շահերից»։

 «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը կարևորել է նաև ռուսաստանյան ներդրումների դերը. «Ռուսաստանը պահպանում է Հայաստանում ամենամեծ ներդրողի կարգավիճակը՝ ստեղծելով նոր ձեռնարկություններ և աշխատատեղեր, և մենք պարտավոր ենք ամրապնդել այս ռազմավարական ներդրումային միությունը: Ես կարծում եմ, որ ներդրումների հարցը միայն տնտեսական չէ, այն ապագայի հարց է, իսկ ընտրությունը պետք է կատարվի ազգային, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրական շահի` հավասարակշռված հաշվարկների հիման վրա»։

ՀԳԱ-ի հիմնադիրը նաև չշրջանցեց երկրների միջև մշակութային կապերի հարցը. «Մեր ժողովուրդներն ընդհանուր արժեքներ, բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներ ունեն։ Միլիոնավոր հայեր ապրում և աշխատում են Ռուսաստանում՝ նպաստելով երկու երկրների զարգացմանը, իսկ Ռուսաստանը մնում է հայկական սփյուռքի հիմնական երկիրը»։

Եզրափակելով խոսքը՝ Կարապետյանը ևս մեկ անգամ ներկաների ուշադրությունը հրավիրեց երկրի զարգացման հեռանկարների վրա. «ԵՄ-ի հետ համագործակցությունը հնարավոր է և անհրաժեշտ, սակայն ոչ ԵԱՏՄ-ում կորուստների գնով։ Մենք կարող ենք և պետք է գործող համաձայնագրերի շրջանակներում շարունակենք խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը, սակայն առանց վտանգի տակ դնելու մեր ռազմավարական շահերը և տնտեսական կայունությունը։ Հայաստանի ապագան և բարգավաճումը ուղղակիորեն կախված են իրական տնտեսական ցուցանիշների վրա հիմնված` հավասարակշռված և մտածված որոշումներից։ Համոզված եմ, որ Հայաստանի զարգացման ուղին պետք է ընտրենք ոչ թե հույզերի ու գեղեցիկ խոստումների, այլ թվերի ու փաստերի հիման վրա։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ եւս տասնամյակներ զբաղվել փորձարկումներով: Մեր ընտրությունը պետք է լինի հավասարակշռված, ճշգրիտ և առանց սխալների` այնպիսին, որն արդեն այսօր կտա իր արդյունքը և կդնի երկրի ապագայի ամուր հիմքերը»:

Բիզնես ծրագիրը շարունակվեց ՀԳԱ-ի վերջին ամիսների աշխատանքի ամփոփմամբ, ինչպես նաև այլ բանախոսների ելույթներով, այդ թվում՝ Եվրասիական զարգացման բանկի ավագ գործադիր տնօրեն Սերգեյ Իգնատովի, Heritage and Progress հիմնադրամի նախագահ Արամայիս Քամալովի, Սոչիի քաղաքային ժողովի պատգամավոր Սոս Մարտիրոսյանի, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ` Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ելույթներով։

 

Հայ գործարարների ասոցիացիա

Հայ գործարարների ասոցիացիան հիմնադրվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով ամբողջ աշխարհի հայ ձեռներեցների միջև մի արդյունավետ գործարար միջավայր ստեղծել։

Կարճ ժամանակում ասոցիացիան կարողացել է ընդհանուր նպատակների շուրջ հավաքել հայազգի բազմաթիվ ձեռնարկատերերի, ովքեր տասնամյակներ շարունակ նպատակաուղղված աշխատել են Հայաստանի և աշխարհի միջև ամուր կապեր ստեղծելու ուղղությամբ և մինչ օրս նրանք շարունակաբար աշխատում են դրանք ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։

Ամբողջ աշխարհում ակտիվ բիզնես ցանցի ստեղծումը Ասոցիացիայի ռազմավարական նպատակն է։ Արդեն իսկ բացառիկ պայմանագրեր են կնքվել տարբեր երկրների գործարար համայնքների, պետական կառույցների և առաջատար ընկերությունների հետ։

Ասոցիացիայի անդամները ոչ միայն ներկայիս հաջողակ ձեռներեցներն են, այլ նաև դրա ապագա անդամներն են, որոնց զարգացման համար Ասոցիացիան մի շարք կրթական միջոցառումներ է մշակե:

«Տաշիր» ընկերությունների խումբ

«Տաշիր»-ը ռուսաստանյան ամենախոշոր դիվերսիֆիկացված` արդյունաբերական և շինարարական խմբերից մեկն է, որը ներառում է մոտ 200 ընկերություններ և ձեռնարկություններ, որոնք գործում են Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Իր հիմնադրումից ի վեր՝ 1999 թվականին և ավելի քան 20 տարի շարունակ, «Տաշիր»-ն անշեղորեն ավելացնում է իր ակտիվները Ռուսաստանի շինարարության և զարգացման շուկայում՝ միաժամանակ իր բիզնեսը հաջողությամբ ընդլայնելով այլ ոլորտներում՝ ֆինանսներ, էներգետիկա, արդյունաբերություն, մանրածախ և ռեստորանային բիզնես, զվարճանքի ոլորտ և այլն: Խումբն ընդգրկված է Ռուսաստանի հարյուր խոշոր մասնավոր ընկերությունների ցանկում։ Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը։ Գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի և հարևան երկրների 51 քաղաքներ։ Ընկերության հիմնադիրն ու նախագահը Սամվել Կարապետյանն է։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալՓոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին. ՔԿ Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանիցԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասինՉորսամյա տղան պատահաբար կրակել և սպանել է իր կրտսեր զարմիկինUcom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Ծննդատան աշխատակիցը փորձել է գողանալ նորածնինՄինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԼույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն