Ո՞վ և ինչո՞ւ է ԵԱՏՄ դրոշը բարձրացրել Երևանում. «Փաստ»
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս «Փաստ» թերթի լրագրողն արձանագրել է, որ Երևանում Ռուսական գրքի տան մոտ Հայաստանի և Ռուսաստանի դրոշների մոտ բարձրացվել է նաև ԵԱՏՄ դրոշը: Մեր տեղեկություններով, նախաձեռնության հեղինակը հասարակական-քաղաքական գործիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանն է:
«Փաստի» հետ զրույցում նա հաստատեց այդ տեղեկությունը և հավելեց, որ ԵԱՏՄ դրոշը Երևանում բարձրացնելով՝ ինքը հստակ ազդակ է ուղարկում, որ Հայաստանը չի գնա դեպի ԵՄ, այլ կշարունակի մնալ իր համար շահեկան տեղում՝ ԵԱՏՄ-ում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



