Արջը ներխուժել է թոշակառուների տուն, ծանր վիրավորել 96-ամյա տղամարդուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայում մեկ օրում արջը հարձակվել է երեք մարդու վրա, այս մասին հայտնում է Japan Times թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Նագանո պրեֆեկտուրայի Իիյամա քաղաքում։ Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ապրիլի 9-ի կեսօրին գիշատիչը հարձակվել է 65-ամյա տղամարդու վրա, ով այդ պահին աշխատում էր իր կացարանում, ապա ներխուժել 96-ամյա տղամարդու և 66-ամյա կնոջ տուն։
Տուժածներից երկուսը ստացել են լուրջ վնասվածքներ, սակայն գիտակցության մեջ են եղել։ Տուժած կինը պատմել է, որ արջը մտել է իր տուն՝ կոտրելով ապակե դուռը։
«Ես խոհանոցում էի և լսեցի ձայն, իսկ հետո հյուրասենյակում տեսա մեծ սև կերպարանք», - հիշում է նա:
Իշխանությունները կարծում են, որ արջը չափահաս է՝ մոտ մեկ մետր հասակով:
Ապրիլի 10-ի դրությամբ նրա գտնվելու վայրը մնում է անհայտ։
Հետևեք մեզ՝ այստեղ