Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սրտից ջնջած, մտքից՝ հանա՞ծ. ինչպես է ՀՀ իշխանությունը մոտենում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդամենը մեկ շաբաթ անց լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ի՞նչ պատրաստություններով է Նիկոլ Փաշինյանի գլխավորած քպական իշխանությունը մոտենում Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Նախքան մեր ընկալումներին ու տպավորություններին անցնելը, նկատենք, որ մոտ 1 ամիս առաջ մեր գործընկերները փաշինյանական իշխանությանը նման հարցեր են հասցեագրել: Կառավարությունից ուղղորդել են դեպի ԱԳՆ, իսկ ԱԳՆ-ում էլ ավելի «սրամիտ» ու ձեռառնողական բան չեն մոգոնել, քան... թուրքական լրագրողներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին հղում անելը:

Ի դեպ, շատ պարզ հարց էր տրվել. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ի՞նչ միջոցառումներ են նախատեսված պետականորեն, ի՞նչ բարձրաստիճան հյուրեր են հրավիրված: Եվ երբ նման պարզ հարցին տրվում է նման բազմահղում «պատասխան», տրամաբանական է եզրակացնել, որ Փաշինյանի գլխավորած քպական իշխանությունը չի պատրաստվում պետական առանձնահատուկ շեշտադրում հաղորդել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Հաշվի առնելով, թե ցեղասպանական ոճրագործ թուրքական իշխանության հետ բարեկամանալու, եթե ոչ՝ եղբայրանալու ինչ դիրքորոշում է որդեգրել, ավելի ճիշտ՝ ինչ «քաղաքականություն» է վարում Նիկոլ Փաշինյանը, իր իշխանությամբ հանդերձ, ամենևին զարմանալի չէ, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի հարցում նման օտարոտի, ավելի ճիշտ՝ մերժողական վերաբերմունք են ցուցաբերում:

Ավելին, թուրքական լրագրողներին Փաշինյանի տված հարցազրույցի այն հատվածը, որին հղում էին արել նրա ենթակաները, հիշեցնենք, ՔՊ առաջնորդի այն հայտարարությունն է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս (այսօր) ՀՀ արտաքին-քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ:

Էհ, ուրանալն էլ ինչպե՞ս է լինում: Թեպետ, մենք Փաշինյանի այդ դիրքորոշումն ավելի վաղ բնորոշել էինք որպես ուրացման ցրցամ, այն է՝ նախապատրաստություն: Բայց քաղաքական բովանդակության առումով դա հենց Հայոց ցեղասպանության ուրացում է:

Ի դեպ, այն ամենը, ինչ Հայոց ցեղասպանության թեմայով վերջին շրջանում հայտարարում են Փաշինյանն ու նրա սատելիտները (մեղավորը Ռուսաստանն էր, մեղավորը հայերն էին, զոհերի անունները նշեք և այլն), թուրքական ժխտողականության տարրեր են: Այնպես որ, հարցը զուտ հույզերը չեն, որոնք այս պարագայում միանգամայն բնական են:

Տեսեք. փաշինյանական ագրեսիվ քարոզչության ալիքների տակ ընկածներին (եթե դեռ կան այդպիսի հայրենակիցներ) կամ զուտ մակերեսային ընկալում ունեցողներին կարող է թվալ, թե ինչ մի էական է այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդիրը ՀՀ ներկայիս իշխանության համար արտաքինքաղաքական առաջնահերթություն չէ այլևս: Մինչդեռ, նման մոտեցումը, այսինքն՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ չլինելը, նախ՝ եղել է Թուրքիայի մշտական պահանջնախապայմաններից մեկը: Ու, փաստորեն, Փաշինյանը կատարում է (կատարել է) թշնամական պետության այդ պահանջը:

Երկրորդ, որ շատ ավելի էական է (ի վերջո, փաշինյանները կգան ու կգնան, իսկ պետությունը, ազգը հարատևելու են). Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հաղթաթղթերից մեկը: Ավելին, այդ խնդրին հետամուտ լինելով՝ Հայաստանը ոչ միայն պատմա-բարոյական, այլև որոշակիորեն արտաքին անվտանգության ապահովման հարցեր էր լուծում: Վերջին հաշվով, եթե քո հարևան պետությունը դիմում է բացահայտ թշնամական քայլի (տնտեսական շրջափակում), ի լրումն, ոչ մի պարագայում չի ճանաչում իր նախորդի կատարած ոճրագործությունը, այլև շարունակում է այն՝ այլ մեթոդներով, նշանակում է՝ գոյաբանական սպառնալիքը պահպանվում է, և այն որոշակիորեն կարելի էր չեզոքացնել նաև միջազգային ճանաչման ու դատապարտման հասնելով:

Իսկ զիջողականությունը, թշնամու պահանջների առաջ խոնարհվելը, ինչպես մենք տեսանք, բերում է բացառապես նոր կորուստների, գործնականում՝ Հայոց ցեղասպանության շարունակության: Հազարամյակներով բնիկ հայկական, բայց հայաթափված Արցախը՝ վկա:

Մի խոսքով, վերջին ավելի քան 60 տարվա, առավել ևս՝ վերջին 30-32 տարվա ընթացքում երևի առաջին անգամ է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին մոտենում ենք նման իրավիճակում, հայկական համարվող իշխանության կողմից նման անտարբերության, ավելին՝ կարելի է ասել՝ փաստացի ժխտողականության պայմաններում: Ինչպես ասվում է՝ սրտից ջնջած, մտքից հանած:

Ու այդ խորապատկերում միանգամից ուշադրություն է գրավում ՀՅԴ կողմից ավանդաբար կազմակերպվող «Ջահերով երթը»: Նյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ այս տարի ևս ՀՅԴ Հայաստանի երիտասարդական ու «Նիկոլ Աղբալ յան» ուսանողական միությունները կազմակերպում են ավանդական «Ջահերով երթը», որը կկայանա ապրիլի 23-ին ժամը 19։15-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից:

Սա պարզապես երթ չէ, առավել ևս՝ հիմա, այս տարի, այլ, կարծում ենք, նաև վկայությունն այն բանի, որ հայերս՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ամենևին համաձայն ու հաշտ չենք այն ամենի հետ, ինչ անում է Փաշինյանի իշխանությունը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության խնդրին վերաբերող հարցերում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԵրևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին Պեսկովը հայտարարել է, թե ինչ է պետք ՌուսաստանինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը