Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

novayagazeta.eu–ն «Զորավարժություններ ենթատեքստով» վերնագրով հոդվածում գրում է, որ առաջին անգամ հայ-իրանական սահմանին տեղի են ունեցել երկու երկրների հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններ։ Զորավարժությունները ոչ միայն ռազմական համագործակցության նոր քայլ են, այլ նաև ազդանշան հարևաններին՝ Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում։

Զորավարժությունները տեղի են ունեցել ապրիլի 9-10-ը 44 կիլոմետրանոց հատվածում, որտեղ ռուս սահմանապահները հերթապահել էին մինչև հունվարի 1-ը: Նրանց դուրսբերումը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում: Ֆորմալ առումով դա ինքնիշխանության դրսևորում էր, սակայն փորձագետները չեն բացառում, որ խոսքը իրականում ոչ թե Երևանի նախաձեռնության, այլ Մոսկվայի՝ Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրության թուլացման մասին է։

Իրանի հետ սահմանը կարճ է, բայց Հայաստանի համար ռազմավարական, հատկապես հաշվի առնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները փաստացի մնում են փակ: Այս պայմաններում էլ երկիրը այլընտրանքներ է փնտրում, և Իրանի հետ համագործակցությունը ոչ այնքան ընտրություն է, որքան հարկադրված միջոց։

Նախկինում Հայաստանի և Իրանի պաշտպանության ոլորտում համագործակցությունը սահմանափակվում էր պատվիրակությունների այցելություններով, փորձի փոխանակմամբ, փակ խորհրդակցություններով։

Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է իրանցի միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը, համատեղ զորավարժությունները ճանապարհ են բացում անվտանգության ոլորտում համագործակցության սերտացման համար: Նա նաև հավելել է, որ զորավարժությունները երկար բանակցությունների արդյունք են, որոնք սկսվել են դեռ 2024 թվականին, սակայն հետաձգվել են Նովրուզի տոնակատարության պատճառով։ Ամսաթվի ընտրությունը ևս, ըստ նրա, պատահական չէ. դա Հայաստանի վրա հարևանների ճնշումների աճի, այդ թվում՝ Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության քարոզարշավի ֆոնին է եղել: Մովահեդիանը կարծում է, որ այս զորավարժությունները սոսկ ռազմական իրադարձություն չեն, այլ հստակ քաղաքական ազդանշան։

«Իրանը ցույց է տալիս, որ ձգտում է խաղաղության և կայունության, սակայն նրա կարմիր գծերը՝ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը և Սյունիքի անվտանգությունը, մնում են անփոփոխ։ Ամեն անգամ, երբ Բաքուն ռազմական սադրանք է նախապատրաստում, նա հայտարարում է, որ Հայաստանն իբր խախտել է հրադադարը։ Բոլորն են հասկանում, որ դա ապատեղեկատվություն է։ Այդ իսկ պատճառով նման զորավարժությունները կարևոր են ցույց տալու համար, որ Թեհրանը լրջորեն է տրամադրված իր կարմիր գծերը պաշտպանելու հարցում»,- ասել է նա։

Իրանագետը նաև հերքել է այն միտքը, որ Իրանում իշխանափոխությունը կարող է ազդել Իրանի կովկասյան քաղաքականության վրա: «Այս դիրքորոշումները ամրագրված են երկրի պաշտպանական դոկտրինում։ Դրանք չեն փոխվում կառավարությունների հետ։ Բոլորը պետք է հասկանան, որ Իրանի սահմանը Հայաստանի հետ ռազմավարական անվտանգության հարց է»,– ասել է նա։

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ Վալիոլլահ Մադանին էլ իր հերթին նշել է, որ զորավարժություններն անցկացվել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման շահերից ելնելով: Ըստ նրա, երկու երկրների միջև սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով դրանց «զգայուն դիրքը»:

Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումների հերթական ալիքի ֆոնին։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սյունիքի մարզով Նախիջևան տանող անարգել ցամաքային ուղի։ Երևանում դա դիտվում է որպես արտատարածքային տարանցում պարտադրելու փորձ, որը սպառնում է ինքնիշխանությանը։ Թեհրանը պարբերաբար շեշտում է, որ Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխություն Իրանի համար «կարմիր գիծ» է։ Թեև պաշտոնական Բաքուն պնդում է, որ խոսքը միայն 2020 թվականի համաձայնագրերի շրջանակներում ամրագրված տրանսպորտային հասանելիության մասին է, բայց գործնականում ավելի ու ավելի է օգտագործում ռազմական հռետորաբանություն։ Դա հատկապես նկատելի է սահմանին փոխհրաձգությունների մասին նրա հայտարարությունների ֆոնին, որոնք Երևանը հերքում է՝ անվանելով ապատեղեկատվություն և «ճնշումների համար տեղեկատվական ֆոն պատրաստելու փորձ»։ Երևանի որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Բաքուն օգտագործում է դա՝ որպես ճնշման գործիք և միջոց, որպեսզի հետաձգի խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Թեհրանի դիրքորոշումը ևս հարցեր է առաջացնում. մի կողմից՝ Իրանը հայտարարում է Հայաստանի կայունությանն ու տարածքային ամբողջականությանն իր հավատարմության մասին, մյուս կողմից՝ վերջերս Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել։ Այսպիսով, Թեհրանը շարունակում է հավասարակշռել իր երկու հարևանների միջև՝ փորձելով ուղղակիորեն չներքաշվել նրանց առճակատման մեջ։ Այնուամենայնիվ, Հայաստանի հետ սահմանափակ մասշտաբով այս ցուցադրական վարժանքն ընկալվում է որպես ազդանշան՝ Իրանը պատրաստ է ցույց տալ իր ներկայությունը տարածաշրջանում։ Բայց արդյո՞ք նա պատրաստ է գործնական քայլերի. այս հարցը մնում է բաց:

Հայ-իրանական համատեղ զորավարժությունները ոչ միայն մարտավարական զորավարժություններ են, այլ նաև քաղաքական ժեստ, որը նախատեսված է միաժամանակ մի քանի լսարանի համար։ Օրինակ՝ Բաքվի համար դա ազդանշան է ընդունելի ճնշման սահմանների մասին, առաջին հերթին՝ Զանգեզուրի հարցի համատեքստում։ Այնուամենայնիվ, զորավարժությունների մասշտաբները նվազագույն էին, դրանց ռազմական նշանակությունը՝ պայմանական, և հենց ձևաչափը (յուրաքանչյուր բանակ՝ իր տարածքում) ավելի շատ խոսում է կողմերի անտեսանելի գիծը չհատելու ցանկության, քան լիարժեք ռազմավարական դաշինքի մասին։ Առայժմ դա ավելի շատ խորհրդանիշ է, քան գործիք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. ՊեսկովՎեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել էԹրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿԿուբան՝ առանց վառելիքի և զբոսաշրջիկների. ամերիկյան շրջափակումը խորացնում է ճգնաժամը կղզումՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն ՌեզայիՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՄինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժություններըՎարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Սա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասին«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Հայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանԻրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել Կարապետյան«Պորտուն»՝ Պորտուգալիայի չեմպիոն Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակըՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Թալին-Սասնաշեն ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կաԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԵրևանԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանՀունաստանի նախագահը ժամանեց Երևան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»ՇարժումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան