Նազիկ Ավդալյան. Անցել է 9 տարի՝ ապրիլի 14-ից, երբ դարձա Եվրոպայի չեմպիոն
ՍՊՈՐՏ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, մարզական կարիերան ավարտած Նազիկ Ավդալյանը սոցիալական ցանցերում գրառումով վերհիշել է Եվրոպայի առաջնությունում իր վերջին չեմպիոնությունը:
«Երբ մարմինդ ասում է՝ «չես կարող», իսկ սիրտդ լուռ հուշում է՝ «հնարավոր է», այդ պահից ծնվում է իսկական հաղթանակի ճանապարհը։
Անցել է 9 տարի՝ ապրիլի 14-ից, երբ դարձա Եվրոպայի չեմպիոն։
Այսօր ես հիշում եմ ո’չ թե պարգևները՝ այլ ճանապարհը՝ դժվար, բայց թանկ ու երանելի։ Ձեր ամեն նամակ, ամեն խոսք ու ցուցաբերած ուշադրություն այս տարիների ընթացքում ինձ հիշեցրել են՝ այս ձեռքբերումը կարևոր է ոչ միայն ինձ համար։ Եվ շնորհակալ եմ ձեզ, որ օգնում եք այդ ամենի իմաստը չկորցնել»,- գրել է լեգենդար ծանրորդը։
2016 թ. Նորվեգիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 69 կգ քաշայինների պայքարում Ավդալյանը երկամարտի 237 կգ արդյունքով նվաճել էր տիտղոսը (105+132):
2008թ. Եվրոպայի եւ 2009թ. աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ավտովթարի հետեւանքով ստացած ողնաշարի ծանր վնասվածքից հետո էր նվաճել տիտղոսը, որը նվիրել էր հայրենիքի պաշտպաններին:
Հետևեք մեզ՝ այստեղ