Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


7 իրական պատմություն վնասվածքներով հղի սեքսի մասին, որոնք շոկ ու ծիծաղ են առաջացնում

ԼԱՅՖ

Համացանցում կարելի է բազմաթիվ իրական պատմություններ գտնել վնասվածքներով հղի սեքսի մասին, որոնց մասին պատմում են հենց այդ պրոցեսի անմիջական մասնակիցները։ Ձեզ ենք ներկայացնում 7 այդպիսի պատմություն, որոնք կարդալուց միևնույն ժամանակ շոկ ես ապրում և ուզում ես ծիծաղել։ Ծիծաղեք ու զգույշ եղեք, որպեսզի չկրկնեք նրանց սխալները։

1․ «Երբ ծնողներս հանգստյան օրերին քաղաքից դուրս գնացին, ես հրավիրեցի ընկերոջս մեր տուն։ Մեր տունը շատ մեծ է, այնպես որ, որոշեցինք անպայման հասցնել սեքսով զբաղվել դրա բոլոր սենյակներում։ Բնականաբար, սկսեցինք հյուրասենյակից։ Սկզբում մենք բազմոցի վրա տաքացանք, իսկ հետո ընկերս որոշեց, որ պետք է դնի ինձ մեծ ապակյա սեղանի վրա ու ինքն էլ վերևից հարմարվի, քանզի վստահ էր, որ այն բավականաչափ ամուր է երկուսիս քաշին դիմանալու համար։ Ցավոք, նա սխալվում էր...

Սեղանը կոտրվեց, ու մենք ընկանք գետնին։ Իհարկե, նա ինձ արագ հանեց ապակու կտորների միջից, բայց իմ հետույքին անվնաս տեղ չէր մնացել։ Սկզբում ես փորձեցի փաթաթվել սրբիչով, քանի որ արնահոսում է, բայց հետո մենք սլացանք հիվանդանոց, որտեղ բժիշկները կարեր դրեցին վերքերիս վրա ու տուն ուղարկեցին, սակայն ես դեռ երկու շաբաթ էլ չէի կարողանում նստել, իսկ սպիները հետույքիս վրա կան առ այսօր»։

Լիզա, 27 տարեկան

2. «Անցած տարի ընկերոջս տարեդարձին մենք խիստ հարբեցինք ու, խնջույքի կեսին գրգռվելով, գնացինք ննջասենյակ՝ սեքսով զբաղվելու։ Ես արմունկա-ծնկային դիրք ընդունեցի անկողնում, իսկ ինքը դիրքավորվեց հետևում։ Մենք այնքան ջանասիրաբար էինք շարժվում, որ գլուխս ռիթմիկ հարվածում էր մահճակալի ետնապատին, բայց ես շատ էի տարված սեքսով, որպեսզի ուշադրություն դարձնեի նման մանրուքի։

Հաջորդ առավոտյան ես արթնացա սպանիչ գլխացավով, որը վերագրեցի խումհարին։ Մի քանի հաբ ասպիրին կուլ տալուց հետո ես գնացի աշխատանքի, բայց ցավը չէր անցնում։ Աշխատավայրում ես հանկարծակի ուշագնաց եղա, ու ինձ հիվանդանոց տարան։ Այնտեղ պարզվեց, որ ես ուղեղի ցնցում եմ ստացել»։

Տանյա, 23 տարեկան

3. «Քոլեջում ես հանդիպում էի մի տղայի հետ, ով շատ օժտված էր ի ծնե։ Մենք հրաշալի ժամանակ էինք անցկացնում միասին, սակայն մի գիշեր՝ հատկապես ինտենսիվ սեքսուալ մարաթոնից հետո, մենք չկարողացանք գտնել արդեն օգտագործված պահպանակը։ Մենք նայում էինք ամենուր, իսկ հետո անսպասելիորեն հասկացանք, որ այն կարող էր իմ մեջ մնալ։ Ես փորձում էի մատնելով գտնել այն հեշտոցումս, բայց իզուր։

Վերջապես, մենք հանձնվեցինք ու որոշեցինք, որ այն մնացել է սենյակում ինչ-որ տեղ։ Սակայն հաջորդ օրը ես որովայնումս տհաճ զգացողություն սկսեցի զգալ ու պատմեցի այդ մասին ընկերուհուս։ Նա պատմեց, որ իբր կարդացել է, որ եթե տղամարդու անդամը բավական մեծ է, ապա պահպանակը կարող է պլստալ ու հայտնվել ձվարանների մոտ։ Ես ահավոր վախեցա ու սլացա հիվանդանոց, որտեղ բժիշկն ինձ հետազոտեց, բայց չգտավ ոչ մի պահպանակ՝ հանգստացնելով, որ ձվարանների մոտ այն ոչ մի կերպ չէր կարող հասնել։

Երբ ես տուն վերադարձա ու սկսեցի անկողինս հավաքել, օ՜ հրաշք, գտա այն»։

Քեթի, 29 տարեկան

4. «Մի անգամ ընկերս որոշեց, որ մենք պետք է բազմազանություն մտցնենք մեր սեռական կյանքում ու դա պիտի անենք քաղցրեղենի միջոցով։ Նա բերեց ելակ, կաթի սեր ու շոկոլադի խյուս։ Ես փռեցի հին սպիտակեղեն, որպեսզի չփչացնեմ անկողինը, ու մենք անցանք գործի։ Ամեն ինչ բավականին զվարճալի էր, երբ մենք հերթով ծածկում էինք միմյանց մարմինները քաղցր բաներով, իսկ հետո լիզում, սակայն այսքան կալորիական սեքսուալ դեսերտից հետո մենք այնքան հոգնած էին, որ չգնացինք լողանալու ու քնեցինք հենց կեղտոտ անկողնու մեջ։

Գիշերվա կեսին ես արթնացա՝ ամբողջ մարմնիս անտանելի այրոց զգալով։ Հայելու մեջ նայելով՝ տեսա, որ ոտքից գլուխ կարմիր ցանով եմ պատված։ Մենք գնացինք հիվանդանոց, որտեղ բժիշկն ասաց, որ ինձ մոտ մաշկի ուժգին գրգռվածություն է սկսվել սննդամթերքի ու թքի միախառնումից։ Այն անցավ միայն մեկ շաբաթ անց»։

Ջոաննա, 31 տարեկան

5․ «Ես մի տղայի հետ էի հանդիպում շուրջ մեկ ամիս ու արդեն պատրաստ էի սեքսով զբաղվել նրա հետ, բայց նա կարծում էր, որ ավելի ճիշտ կլինի, եթե մենք ավելի լավ ճանաչենք միմյանց։ Մի քանի շաբաթ տևած սպասումներից հետո ես արդեն էլ չէի դիմանում ու ռոմանտիկ ընթրիքից հետո ասացի, որ անտանելի ցանկանում եմ նրան։ Դա աշխատեց, ու հենց մենք հասանք նրա բնակարան, նետվեցինք միմյանց վրա՝ պատառոտելով հագուստները։

Իջեցնելով ջինսս մինչև ոտնաթաթերս՝ ես ուղղվեցի, որպեսզի համբուրեմ նրան, բայց քանի որ նա այդ պահին ինձ էր նայում վերևից, ես գլխով ուժեղ հարվածեցի նրա քթին։ Նա ճչաց ցավից, ու նրա քթից արյուն ժայթքեց։ Մենք մի տուփ անձեռոցիկ օգտագործեցինք, բայց արնահոսությունը չէր դադարել։ Մենք զանգեցինք հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ ես պատահաբար նրա քիթն եմ կոտրել։ Բարեբախտաբար, նա չլքեց ինձ դրանից հետո»։

Վանեսա, 23 տարեկան

6. «Իրոք շատ տաք գիշեր էր, երբ ես ու ընկերս զբոսնում էինք քաղաքի զբոսայգում։ Շուրջբոլորը ոչինչ չկար, ուստի որոշեցինք մի գողտրիկ անկյուն գտնել ու սեքսով զբաղվել։ Մոտակայքում գտնվող նստարանը պարզապես իդեալական էր թվում։ Նա նստաց դրա վրա, իսկ ես հարմարվեցի վերևից։ Սակայն, ինչպես պարզվեց, նստարանը կայուն չէր ու մեր ուրախության կեսին շուռ եկավ։

Մենք ընկանք, ես գլուխս հարվածեցի ասֆալտին և գիտակցությունս կորցրեցի։ Ուշքի եկա միայն հիվանդանոցում, որտեղ իմացա, որ գլխիս 12 կար են տվել»։

Սյուզան, 31 տարեկան

7․ «Ես միշտ բաց եմ էքսպերիմենտների համար, ինչպես և իմ ընկերը, ով մի անգամ հենց սեքսի ժամանակ որոշեց ստուգել իմ ճկունությունը և պարզել, թե որքան կարող եմ ձգել ոտքս։ Ես պառկած էի մեջքիս վրա, իսկ նա վերևից էր ու դանդաղորեն ոտքս տանում էր դեպի գլխիս հետևը... ավելի ու ավելի շատ... մինչև չլսվեց խրթոց...

Մարմնովս սուր ցավ անցավ, իսկ ծունկս սկսեց այտուցվել։ Մենք սլացանք հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ ոտքս դուրս է ընկել։ Իրականում շատ զվարճալի էր, բայց ընկերս շատ վատ էր իրեն զգում դրանից հետո»։

Քերոլ, 24 տարեկան։

ՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական Կինը հարսանիքից հետո թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել