Ձյան և անձրևի առատ տեղումները կշարունակվեն մի քանի օր, այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում և հիշեցնում են՝ ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։
Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավելի։
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում, ցրտահարություններ չեն սպասվում։
Ապրիլի 17-19-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ի գիշերը, 20-ի ցերեկը`առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով:
Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2- 5 մ/վ: Ապրիլի 15-16-ին առաձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Հետևեք մեզ՝ այստեղ