Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թվային ինքնություն և թվային նույնականացում, ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում արագ, ապահով ու անվտանգ թվային գործարքների իրականացում` մասնավոր և պետական ոլորտներում. imID-ն Հայաստանի համար թվային ինքնության նոր մակարդակ ու չափանիշ է սահմանում։ 

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ վստահության ծառայություններ մատուցող imID ընկերության գրասենյակի պաշտոնական բացումն ու նախագծի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ կառավարության, պետական և միջազգային կառույցների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում թվային փոխակերպումները դարձել են համար մեկ հրամայականը, որոնցից անմասն չի մնում նաև Հայաստանը։ Ունենալով երկրի թվայնացման ռազմավարություն՝ Հայաստանը ևս խթանում է անձնական տվյալների պաշտպանությունը և թվային տիրույթում վստահելի ու արագ գործընթացների իրականացումը, որոնց հիմքում վստահության ծառայություններ մատուցող ընկերություններն են (Trust Service Providers)։ 

Այս գաղափարն ունենալով և արդյունավետ թվային ինքնության գործիք ստեղծելու նպատակով 2024 թվականին, Հայաստանի 10 բանկեր և հեռահաղորդակցության ոլորտի 3 ընկերություններ միավորվելով՝ հիմնադրեցին imID-ին։ imID-ի Հիմնադիր խորհրդի կազմում են Ակբա բանկը (Acba Bank), Ամերիաբանկը (Ameriabank), Արդշինբանկը (Ardshinbank), Այդի բանկը (IDBank), Էվոկաբանկը (Evocabank), Ինեկոբանկը (Inecobank), Կոնվերս բանկը (Converse Bank), Հայէկոնոմ բանկը (Armeconombank), Յունիբանկը (Unibank), Ֆասթ Բանկը (Fast Bank), ինչպես նաև Թիմ Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia), Յուքոմը (Ucom) և Վիվան (Viva)։  

imID-ի Գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանը ներկայացրեց imID-ի առաքելությունն ու հեռահար նպատակները։  

«Մենք գործարկում ենք ծառայությունների համապարփակ փաթեթ, որը թույլ կտա մասշտաբային հասանելիություն ապահովել Հայաստանի քաղաքացիների համար՝ բոլորին հնարավորություն տալով օգտվել անվտանգ թվային նույնականացումից և էլեկտրոնային ստորագրությունից»,-նշեց Կարեն Մկոյանը և հավելեց,- «Մեր այս նախաձեռնության նպատակն է ստեղծել թվային ինքնության այնպիսի էկոհամակարգ, որն ամբողջովին նոր ընթացք կտա  երկրի թվային ապագայի զարգացմանը, կլինի թվային վստահության հիմքը Հայաստանում։ Այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ imID-ն արդեն գործում է՝ հիմնված ամբողջությամբ նոր, ժամանակակից ենթակառուցվածքի վրա, որը նախագծվել է ապահովելու ԵՄ eIDAS կարգավորման լիարժեք համապատասխանություն։ Սա նշանակում է, որ մենք այս ամենը ստեղծում ենք ոչ միայն այսօրվա համար, այլև ապահով ապագայի համար, որտեղ Հայաստանի քաղաքացիներն ու կազմակերպությունները կկարողանան լիարժեք ինտեգրվել միջազգային թվային համակարգերին»։ 

«Բարի գալուստ imID, Ձեր անձը խիստ նույնականացված է». imID-ի գրասենյակի պաշտոնական բացումն ազդարարվեց համակարգում օգտատիրոջ նույնականացմամբ, որն իրականացրեց imID-ի Հիմնադիր խորհրդի նախագահ, Ակբա բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն Տիգրան Սիմոնյանը։ 

Նրա խոսքով՝ imID-ի Հիմնադիր խորհուրդը միավորվել է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ գիտակցելով թվային հասարակություն ձևավորելու կարևորությունն ու արդիականությունը. 

«Գաղափարի հիմքում էլեկտրոնային ինքնության, անհատին տրվող բոլոր տեսակի փաստաթղթերի, ինչպես նաև տարատեսակ իրավահարաբերություններում կիրառվող փաստաթղթերի և պայմանագրերի ստորագրության անվտանգ թվային այլընտրանքը ստեղծելն է։ Ամբողջ աշխարհն արդեն իսկ շարժվում է թվային ինքնության դրամապանակներ (Digital Identity Wallet) ստեղծելու ուղղությամբ, և Հայաստանում նման որակի ծառայություն ու պրոդուկտ ստեղծելով՝ մենք հեռահար նպատակներ ունենք այն նաև արդյունավետորեն կիրառել մեր երկրի սահմաններից դուրս՝ այդ թվում արտահանել տեխնոլոգիաներ և պատրաստի ու փորձարկված լուծումներ՝ դառնալով ոլորտի առաջատար խաղացող։ Իսկ դրա համար ունենք բոլոր հնարավորություններն ու առավելությունները, մասնավորապես կարող թիմ և նպատակ՝ համապատասխանել ոլորտում աշխարհի առաջատար ստանդարտներից մեկին, ստանալ ԵՄ eIDAS կարգավորման համապատասխանության հավաստագիր և դառնալ որակավորված վստահության ծառայություններ մատուցող (QTSP) ընկերություն»,- նշում է Տիգրան Սիմոնյանը։ 

eIDAS կարգավորումն էլեկտրոնային նույնականացման և վստահության ծառայությունների իրավական հիմքն է, որն ապահովում է թվային ինքնությունների և գործարքների փոխճանաչելիությունն ու իրավական ուժը ԵՄ բոլոր երկրներում՝ դարձնելով էլեկտրոնային ստորագրությունները, ինքնության հաստատումն առավել հուսալի և արդյունավետ։ 

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խոսքով՝ imID-ի կիրառական առավելությունները տեսանելի կլինեն, երբ շուտով մեր քաղաքացիները սկսեն ավելի մասսայական օգտվել դրանից.

«imID-ն Հայաստանի թվայնացման գործում առանցքային դեր ունի։ Դրա կայացմամբ Հայաստանում թվային ոլորտի զարգացումը, մասնավորապես տարբեր թվային գործիքների ինտեգրումը շատ ավելի արագ է լինելու։ imID-ի դերը առանցքային է հատկապես զեղծարարությունների կանխարգելման հարցում, ինչը այսօր մեծագույն խնդիր է բոլոր կառույցների համար։ Այն բոլոր նպատակները, որոնք հիմնադիր կազմը դրել էր իր առջև այս ժամանակահատվածի համար, կարող ենք ասել, որ ամբողջությամբ իրագործվել են։ Հաջորդիվ արդեն պետք է ավելի համատարած դարձնենք օգտագործումը, քանի որ այն էականորեն խնայում է մեր ամենաթանկարժեք ռեսուրսը՝ ժամանակը»,-նշում է Հայկ Եսայանը։

Միջոցառման ավարտին հյուրերը շրջայց կատարեցին գրասենյակում, հնարավորություն ունեցան ծանոթանալու imID-ի դեմո-տարբերակին և ծառայություններին։ 

***

imID-ն ստեղծվել է 2024 թվականին՝ Հայաստանի 10 բանկերի և հեռահաղորդակցության ոլորտի 3 ընկերությունների կողմից։ imID-ն տրամադրում է անվտանգ և հուսալի էլեկտրոնային ինքնության լուծումներ՝ անհատների, բիզնեսների և պետական մարմինների համար։ Որպես թվային ինքնության մատակարար՝ imID-ն տրամադրում է անվտանգ թվային ID-ներ քաղաքացիներին՝ հնարավորություն տալով իրականացնել վստահելի և հաստատված գործարքներ թվային միջավայրում։

Ընկերությունը հնարավորություն է տալիս օգտատերերին առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության իրականացնել էլեկտրոնային գրանցում, մուտք գործել imID-ով, հաստատել գործարքներ, ստորագրել ցանկացած թվային փաստաթուղթ առցանց։

Որպես վստահության ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն բիզնեսներին և պետական կառույցներին ապահովում է վստահելի ու անվտանգ թվային ծառայությունների ամբողջական համակարգ՝ Identity-as-a-Service (IDaaS) անվտանգ նույնականացում և ինքնության հաստատում, Signature-as-a-Service (SignaaS) հեռավար որակավորված էլեկտրոնային ստորագրություններ՝ լիարժեք իրավական ուժով, eSeal-as-a-Service (eSealaaS) – վստահելի թվային կնիքներ։ 

Թե՛ փաստաթղթերի ստորագրման և թե՛ ինքնությունը հաստատող յուրաքանչյուր  գործարք ապահովվում է հզոր գաղտնագրման և գործառնական պաշտպանական մեխանիզմներով։

imID-ի նպատակն է նախ Հայաստանում, ապա ողջ աշխարհում մարդկանց հնարավորություն տալ անվտանգ և արդյունավետ կերպով օգտվել վստահության թվային ծառայություններից ու պրոդուկտներից, որոնք բարելավում են թվային աշխարհի հետ հուսալի և անխափան հաղորդակցությունը:

Որպես վստահելի ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն ձևավորում է նոր մշակույթ և չափանիշներ նորարարական և անվտանգ թվային ինքնության լուծումների համար։ 

imID-ի առաքելությունն է մարդկանց ապահովել թվային նույնականացման վստահելի և արդյունավետ գործիքով, որը թվային աշխարհի հետ նրանց շփումը կդարձնի առավել անվտանգ ու անխափան։

imID-ն հավակնում է դառնալ աշխարհի ամենավստահելի և նորարարական թվային վստահության ծառայությունների և պրոդուկտների մատակարարը, որը թույլ կտա յուրաքանչյուր օգտատիրոջ վստահորեն կողմնորոշվել թվային դարաշրջանում և օգտվել թվային ծառայություններից: 

Պաշտոնական վեբկայք՝ https://imid.am/:

Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի