Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նկարահանման յուրաքանչյուր օրը նոր պատմություն է՝ նոր վայր, նոր մարդիկ, նոր խնդիրներ ու նոր լուծումներ». զրույց՝ օպերատոր Աշոտ Ավետիսյանի հետ

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Նկարահանման յուրաքանչյուր օրը նոր պատմություն է՝ նոր վայր, նոր մարդիկ, նոր խնդիրներ ու նոր լուծումներ։ Դա երբեք չի ձանձրացնում»,- ասում է օպերատոր Աշոտ Ավետիսյանն, ով շուրջ 16 տարի իր մասնագիտական ճանապարհն անցել է հազարավոր կադրերով:

Իր մասնագիտության մեջ ամենից շատ նրան գրավում է ստեղծագործելու ազատությունը:

Tert.am Life-ի հետ զրույցում Աշոտ Ավետիսյանը պատմել է, որ սիրում է խորը կադրեր ու ձգտում, որ ամեն մի կադրը լինի կենդանի:   

Մասնագիտական ուղին սկսել է Արմենիա TV-ում, հասցրել է լինել աշխարհի տարբեր երկրներում, աշխատել ոլորտի լավագույն մասնագետների հետ, շփվել համաշխարհային աստղերի՝ Շառլ Ազնավուրի, Անդրեա Բոչելիի, Խուլյո Իգլեսիասի, Պատրիսիա Կասի և այլ հայտնիների հետ:

Տեխնիկական գիտելիքներ, կոմպոզիցիոն զգացողություն, լույսի ու ստվերի ընկալում, ստեղծագործ մոտեցում, թիմային մտածողություն. Աշոտ Ավետիսյանի կարծիքով՝ սրանք այն կարևոր հատկանիշներն են, որոնցով պետք է  օժտված լինի հաջողակ ու պահանջված օպերատորը:  

Մասնագիտական ճանապարհ. 16 տարվա պատմություն, որն անցել է հազարավոր կադրերով


– Ե՞րբ եք առաջին անգամ շփվել տեսանկարչական աշխարհի հետ, և ինչպե՞ս սկսվեց ձեր մասնագիտական ուղին։

Իմ առաջին փորձառությունը սկսվեց 2007-ին՝ Արմենիա TV-ում ուսումնառությամբ։ Երկու տարի անց արդեն աշխատում էի՝ որպես օպերատոր։ Բայց իրական ազդակն ստացա՝ ներկա լինելով «Դժբախտ երջանկություն» հեռուստանովելի նկարահանումներին։ Այնտեղ առաջին անգամ տեսա օպերատորի գործը գործողության մեջ և հասկացա, որ հենց այդ է այն, ինչ ուզում եմ անել։

–Իսկ ո՞րն էր առաջին լուրջ նախագիծը:

«Բարի լույս» ծրագիրն էր, որի շրջանակում սկսեցի աշխատել ուղիղ եթերում։ Այդ ժամանակահատվածում ձևավորվեց իմ պատկերացումները ինչպես տեխնիկական, այնպես էլ թիմային աշխատանքի մասին։

Արմենիա TV-ում ձևավորված վարպետություն

– Դուք ավելի քան տասնհինգ տարի աշխատել եք Արմենիա հեռուստաընկերությունում։ Ինչպիսի՞ փորձ եք կուտակել։

2009-ից սկսած՝ նկարահանել եմ Արմենիայի եթերում հեռարձակված գրեթե բոլոր հաղորդումները՝ տարբեր ժանրերում՝ տեսահոլովակներ, ֆիլմեր, հեղինակային նախագծեր, ուղիղ եթերներ, համերգներ, նույնիսկ քաղաքական ու սպորտային լուսաբանումներ։
Առանձնացնեմ «Հայաստանի ձայնը, «Ամենախելացին» ու «Միմինոն»՝ ոչ միայն բովանդակային, այլ նաև պրոֆեսիոնալ զարգացումների տեսանկյունից։ Այս նախագծերում ներգրավված էին արտասահմանից ժամանած մասնագետներ, որոնց հետ կիսվել ենք փորձով ու սովորել միմյանցից։

– Ո՞վքեր են եղել ձեր գլխավոր ուսուցիչները այս տարիների ընթացքում։

Ունեցել եմ մեծ պատիվ աշխատելու ոլորտի լավագույն մասնագետների հետ։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Աշոտ Հովհաննիսյանին, Վազգեն Մուրադյանին ու Վազգեն Մանվելյանին, ովքեր միշտ իմ կողքին են եղել ու ձևավորել են ինձ՝ որպես պրոֆեսիոնալ։


Աշխարհով մեկ՝ կադրի հետևից


– Ձեր նկարահանման աշխարհագրությունը բավական մեծ է։ Որտե՞ղ եք եղել։

Մասնակցել եմ բազմաթիվ նախագծերի, որոնց շնորհիվ այցելել եմ ավելի քան 20 երկիր՝ Եթովպիայից ու Մադագասկարից մինչև Ճապոնիա ու Բրազիլիա։ Առանձնահատուկ նշեմ «Աշխարհը համերով» ու «Տանից հեռու» նախագծերը, որոնք ինձ հասցրին նաև Հնդկաստան, Լաոս, Ֆիլիպիններ, Պերու և այլ երկրներ։ Յուրահատուկ էր Ճապոնիան՝ իր մշակույթով ու կարգապահությամբ։



– Իսկ ամենաբարդ նկարահանումները որո՞նք են եղել։

Բարդություններ միշտ են լինում, բայց մեր պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ դրանք երբեք չեն հասնում դիտողին։ Պերույում, օրինակ, նկարահանումների ժամանակ պետք է ժայռ մագլցեինք՝ հատուկ պաշտպանիչ սարքավորումներով։ Իսկ Եթովպիայում մի անգամ նկարահանումից ուշացած հասանք ցեղախմբի մոտ, որոնք արդեն հարբած էին և դառնում էին անկառավարելի։ Շնորհիվ զբոսավարի զգուշության՝ ժամանակին հեռացանք։

Մումբայում մեր վրա քարեր էին նետում՝ փորձում էին տեխնիկան խլել։ Այդ դեպքերում կարևոր է խաղաղ պահել վարքագիծը՝ չսրելով իրավիճակը։



Գործ՝ համաշխարհային աստղերի հետ

– Աշխատել եք նաև բազմաթիվ հանրահայտ մարդկանց հետ։ Կպատմե՞ք այդ մասին:

 Այո, պատիվ եմ ունեցել նկարահանել Շառլ Ազնավուրի, Անդրեա Բոչելիի, Խուլյո Իգլեսիասի, Պատրիսիա Կասի և Մոնսերատ Կաբալյեի համերգներն ու հարցազրույցները։ Դա շատ առանձնահատուկ փորձ էր։

– Ինչո՞վ է տարբերվում հանրային գործիչների հետ աշխատանքը։

Հանրային դեմքերի հետ աշխատելիս կարևորվում է զսպվածությունը, կազմակերպվածությունը և կադրի ներկայացման բարձր մակարդակը՝ նրանց պատշաճ ձևով ներկայացնելու համար։

Սեփական ոճով պրոֆեսիոնալ

– Ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ լավ օպերատոր լինելու համար։
Տեխնիկական գիտելիքներ, կոմպոզիցիոն զգացողություն, լույսի ու ստվերի ընկալում, ստեղծագործ մոտեցում, թիմային մտածողություն և իհարկե՝ ֆիզիկական դիմացկունություն։ Սա մասնագիտություն է, որը պահանջում է ամբողջական ներգրավվածություն։



–Ունե՞ք ձևավորված ոճ։

Այո, աշխատում եմ հնարավորինս բնական լույսի հետ, սիրում եմ խորը կադրեր ու ձգտում եմ, որ ամեն մի կադրը խոսի։ Յուրաքանչյուր նախագիծ յուրահատուկ մոտեցում է պահանջում, և դա ինձ ոգեշնչում է։

– Ի՞նչն եք ամենից շատ սիրում ձեր մասնագիտության մեջ։

Ստեղծագործելու ազատությունը։ Նկարահանման յուրաքանչյուր օրը նոր պատմություն է՝ նոր վայր, նոր մարդիկ, նոր խնդիրներ ու նոր լուծումներ։ Դա երբեք չի ձանձրացնում։

Գիտելիքը փոխանցելով նոր սերնդին...

Վերջին տարիներին, զուգահեռ պրոֆեսիոնալ աշխատանքին, նա նաև անցկացնում է դասընթացներ PanArmenian Media դպրոցում՝ օգնելով ուսանողներին ու պրակտիկանտներին առաջին քայլերը կատարել ոլորտում։ Նրա ղեկավարությամբ շատերը հասել են մասնագիտական առաջընթացի՝ հենց նրա շնորհիվ ձեռք բերելով ոլորտի ամենաարժեքավոր հմտությունները։

Հեղինակ՝ Ադրինե Սարգսյան

Հետևեք մեզ՝ այստեղ

«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա Սողոմոնյան