Փաշինյանը փոքր մարդ է, քաղաքական գաճաճ. գիտի՝ Սահմանադրություն փոխել չի կարող. Ավետիք Չալաբյան
ՎԻԴԵՈ«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անցած երկու շաբաթները կարևոր փոփոխություններ մտցրեցին մեր քաղաքական դաշտում՝ գործող վարչախումբը ոչ միայն պարտվեց Գյումրիի և Փարաքարի ընտրություններում, այլև հուսահատ ճիգերից հետո չկարողացավ կանխել ընդդիմադիր քաղաքապետի ընտրությունը Գյումրիում:
Զուգահեռ, Անտալյայի համաժողովում այս վարչախմբի նմանատիպ հուսահատ ճիգերը՝ «խաղաղություն» մուրալու սեփական թուրք-ազերի հովհանավորներից, ձախողվեցին, և նրանք այժմ ակնհայտորեն հայտնվել են թուրքական մուրճի, և հայ ժողովրդի կոշտացող զննդանի միջև, և ամեն օր նոր հարվածներ են ստանում:
Թե ինչու է դա տեղի ունենում, ինչ հեռահար հետևանքների է բերելու, և ինչ սպասել Հայաստանում հնարավոր իշխանափոխությունից՝ խոսել ենք 168.am-ի եթերում հեռուստալրագրող Աղավնի Սուքիասյանի հետ:
Սիրով ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, շահագրգիռ արձագանքների ակնկալիքով:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



