Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբ որ կազմակերպվի դավադրությունների, մանիպուլյացիաների, սեփական ժողովրդին ուղղված խաբեությունների շքերթ՝ Նիկոլին առաջինը հրավիրեք. Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ

Նիկոլը շուտով գնալու է Մոսկվա՝ մասնակցելու ֆաշիզմի դեմ տարված հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին:

Թե ի՞նչ կապ ունի դավադրության, կապիտուլյացիայի ու պարտության խորհրդանիշ դարձած Նիկոլը Հաղթանակ հասկացության հետ՝ զուտ արարողակարգային հարց է: «Սադի Գոքորն» էլ լիներ ՀՀ վարչապետը՝ միևնույն է՝ հրավիրելու էին կանգնել Մոսկվայի տրիբունայում՝ որպես ֆաշիզմի դեմ տարած խաղթանակում կարևոր դերակատարում ունեցած հայ ժողովրդի ներկայացուցիչ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Ենթադրելի է, որ աշխարհի ոչ մի լիդեր 2021թ. հետո հարգալից չի վերաբերվում և հատկապես մայիսի 9-ին Մոսկվայում հարգալից չեն վերաբերվելու մեր երկրի կառավարությանը: Մեր ժողովրդին ամեն տեղ հարգալից վերաբերվել և վերաբերվելու են միշտ, բայց ոչ Նիկոլի կառավարությանը:

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի 5 մարշալներից 4-ը Արցախից էին:

Աշխարհասփյուռ հայերից 107-ն արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման, որից 21-ը արցախցիներ էին:

5 արցախցիներ դարձել են «Փառքի շքանշանի» երեք աստիճանների ասպետ, 15 հազարից ավելին պարգևատրվել են տարբեր շքանշաններով և մեդալներով։

Հայրենական մեծ պատերազմի և ֆաշիզմի դեմ տարված հաղթանակում 30 գեներալներ և թվով 1,000 սպաներ արցախցիներ էին:

ԽՍՀՄ հաղթանակած մարշալների, գեներալների, ազգային հերոսների Արցախը՝ Նիկոլը հանձնել է թշնամուն ու հող հանձնողի դեմքով գնալու է կանգնի տրիբունայում, մյուս լիդերների կողքին:

Բազմազգ Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին ներկա լիդերները, զրույցներում խոսելու են իրենց ազգերի ունեցած ներդրման, հայտնի հերոսների ու զորահրամանատարների մասին: Նիկոլն ինչ էլ խոսի՝ իրականում քամահրանքով ու անհարգալից են վերաբերվելու:

Աշխարհի այսօրվա լիդերները, կարծում եմ լավ տեղեկացված են, թե ինչ հերոսական կռիվ է տվել հայ ժողովուրդն Արցախի համար: Նրանք նաև լավ տեղեկացված են, թե ինչպիսի դավադիր հանցանքներ ու տգետ գործողություններ է արել Նիկոլի կառավարությունն Արցախի ու Հայաստանի դեմ: Ու, երբ Նիկոլը գլուխ գովի ԽՍՀՄ Հայ մարշալներից, հերոսներից ու գեներալներից՝ նրան ուղղակի հարց են տալու. «իսկ ինչո՞ւ քո ժողովրդի մեջքի հետևում, այդպես հեշտությամբ, դավադրաբար հանձնեցիր այդ մարշալների ու զորահրամանատարների հայրենիք Արցախը»:

Մայիսի 8-ին Մոսկվայում տիրելու է մարդկության հերոսությունների, հաղթանակների ու հպարտության մթնոլորտ՝ ընդդեմ դավադրությունների, կապիտուլյացիաների ու կոլաբորացիոնալիզմի:

Հարցն այն է, թե ի՞նչ կապ ունի Նիկոլը իրական հայ ժողովրդի հետ, ի՞նչ կապ ունի Նիկոլը հերոսությունների ու հաղթանակների հետ, ի՞նչ կապ ունի Նիկոլը Հայրենիքի պաշտպանության ու զավթողականության դեմ տարվող պայքարների հետ, և վեջապես ի՞նչ կապ ունի Նիկոլը զորահանդես հասկացության հետ:

Երբ որ կազմակերպվի դավադրությունների, մանիպուլյացիաների, սեփական ժողովրդին ուղղված խաբեությունների շքերթ՝ Նիկոլին առաջինը հրավիրեք»,- գրել է նա:

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել