Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբ է տղամարդը դավաճանում

ԼԱՅՖ

Ինչպես ասում են` ոչինչ այս աշխարհում հենց այնպես չի լինում: Պարզվում է` անհավատարմությունն ունի զարմանալի շարժիչ ուժ, որին կուլ են գնում բոլոր տղամարդիկ: Մի՛ հուսահատվիր. եթե իմանաս` ինչպես է դա գործում, կարող ես քո տղամարդուն հեռու պահել գայթակղությունից:

Ըստ Բեթանի Հայթմանի

Սիրած մարդու դավաճանությունը մեզ խոր ցավ է պատճառում: Ամենասարսափելին այն է, որ չես հասկանում` ինչը կարող էր նրան նման քայլի մղել. չէ՞ որ հասկանալու դեպքում կկարողանայիր որևէ բան փոխել: Այսպես` վերջերս «Հորմոններ և վարքագիծ» ամսագրում տպագրված ուսումնասիրությունը պարզել է, որ օրգանիզմում կենսաբանական հետաքրքիր շարժ է տեղի ունենում, որն էլ հանկարծակի կերպով տղամարդուն ավելի դյուրազգաց է դարձնում` մղելով անհավատարմության:

Ըստ հետազոտողների` երբ տղամարդը նոր ու գրավիչ կնոջ է հանդիպում, նրա տեստոստերոնի (արական հորմոն) մակարդակը վայրկենապես բարձրանում է` հուզական մեծ ալիք ստեղծելով: «Այս դեպքում տղամարդկանցից շատերն ինտիմ զգացողություն են ապրում, նույնիսկ կարող են սեր զգալ այդ կնոջ հանդեպ,- ասում է Քրիստոֆեր Ռայանը, որն ուսումնասիրությունը վերլուծել է իր համահեղինակած` «Սեքս արշալույսին...» գրքում: - Այս զգացողությունը կարող է նրա մոտ այդ կնոջ հետ անկողնում սեքսի տարբեր դիրքեր փորձելու ցանկություն առաջացնել»:

Բնականաբար, չես կարող նրա տեստոստերոնի բարձրանալը կանխել, եթե նրա աշխատավայրում նոր աղջիկ են ընդունել, կամ էլ շենքում մի սիրունիկ հարևանուհի է հայտնվել: Բայց կարող ես չեզոքացնել վտանգը: «Եթե անընդհատ փոքրիկ հնարքների դիմես, որոնք ոչ միայն նրա տեստոստերոնն են բարձրացնում, այլև հաճելի զգացողությունների համար պատասխանատու հորմոնը` դոպամինը, նա մշտապես կհարմարվի քո «հավելյալ մատուցվող» ծառայություններին»,- ասում է հարաբերությունների թերապևտ Պատրիսիա Լավը: Հետագայում, երբ որևէ հմայիչ կնոջ ազդեցության տակ ընկնի, միևնույն է, ձեր հարաբերություններից ավելի հզոր, ավելի հուզական ու տպավորիչ բան չի զգա: Խորհրդակցելով լավագույն բժիշկների և հոգեբանների հետ` բացահայտել ենք տղամարդկանց հորմոնների վրա ազդելու 4 անհավանականորեն պարզ միջոց:

Ինչպես արթնացնել նրան. Cosmo-ի խորհուրդը

«Տղամարդու օրգանիզմում տեստոստերոնի ամենաբարձր մակարդակը վաղ առավոտյան է լինում` մոտավորապես ժամը 5-6-ի սահմաններում»,- ասում է Ռիդուան Շաբսայը` Տղամարդկանց առողջության միջազգային կազմակերպության նախագահը: Ուրեմն զարթուցիչն ավելի վաղ ժամի վրա դիր, որպեսզի հասցնես ճիշտ ժամանակին գործի անցնել: Բոնուս. հրաշալի սեքս է ստացում, երբ այս հորմոնն իր գագաթնակետի վրա է. այս ժամանակ նա ավելի գրգռված ու ագրեսիվ է: Եվ պետք է դա անել պարբերաբար: Շաբաթական մեկ անգամը ճշգրիտ հաշվարկ է: «Եթե գործի դնես այս հնարքը, նա մեխանիկորեն քեզ կկապի բարձր տեստոստերոնի պարգևած հրաշք զգացողության հետ»,- ասում է Լավը:

Գովեստի խոսքեր ասա

Կարևոր չէ` որքան զարգացած է ընկերդ: Ամեն անգամ նրան հիացմունքի խոսքեր ասա. դրանից նրա սիրտը կսկսի բաբախել կրծքի տակ: «Ապացուցված է, որ անձին ուղղված գովեստի խոսքերը բարձրացնում են տղամարդու տեստոստերոնի մակարդակը»,- ասում է ուրոլոգ Ռոն Կունը: Այնպես որ, եթե աշխատանքում հաջողության է հասել, քեզ համար ընթրիք է պատրաստել, անկողնում իսկական փոթորիկ է արել, կամ պարզապես ջինսե տաբատը նրան շատ է սազում, անպայման ասա այդ մասին: Այդ մի քանի բառը կարող է դրականորեն ազդել ձեր 
զգացմունքների վրա:

Սիրախաղ արա մեկ ուրիշի հետ

Սպորտը տեստոստերոնի հրաշալի խթանիչ է, և դա պատահական չէ. մրցակցությունը տղամարդկային հորմոնի համար մեծ շարժիչ ուժ է: Բարեբախտաբար, նրան ձեռնոց նետելու համար կարիք չկա դեմ առ դեմ բասկետբոլի կամ ֆուտբոլի դաշտ դուրս գալ (չնայած` դա էլ կարող ես փորձել): «Երբ տղամարդը զգում է, որ քո ուշադրությունը շեղել է մեկ այլ տղամարդուց, նրա ներսում հուզմունքի ալիք է բարձրանում»,- ասում է Լավը: Հաջորդ անգամ, երբ միասին որևէ տեղ եք գնում, մի փոքրիկ սիրախաղ բեմադրիր, հետո վերադարձիր և նստիր նրա կողքին: Երբ նա զգա, որ դու, այնուամենայնիվ, նախընտրեցիր իրեն, հուզմունքից ու հաճույքից կմարի:

Թող` գուշակի

Հարաբերությունները պարբերաբար նորույթներով համեմելը տղամարդու ուղեղում կբարձրացնի դոպամինի մակարդակը: «Նորույթը կարող է լինել անկողնու նոր դիրքը կամ երեկոյան զբոսանքների գաղափարը»,- ասում է Լավը: Ինչպես տեստոստերոնը, դոպամինը նույնպես տղամարդու վրա մեծ ազդեցություն ունի. այս հորմոնը նույնիսկ ավելի սերտորեն է կապված ռոմանտիկ հաճույքների հետ: Քեզ հետ ժամանակ անցկացնելիս որքան բարձր լինի դոպամինը, այնքան ուժգին կլինի քո հանդեպ նրա սիրահարվածությունը: Սովորություն դարձրու շաբաթվա կտրվածքով թարմ գործողություններ ձեռնարկելը: Երեքշաբթի օրը նոր ու հետաքրքիր կրծկալ հագիր և հնարավորություն տուր նրան գնահատել դա: Հաջորդ օրն առաջարկիր որևէ նոր ֆիլմ դիտել միասին: Այսպես կամրապնդես հարաբերություններդ և միաժամանակ կակտիվացնես նրա հորմոնները:

Դավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել, 3 անձ ձերբակալվել է. ՆԳՆ Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների