Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհրդի որոշմամբ Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Ֆիլմաշարի առաջին մասում գրված է․ «Հայերի դավաճանությունը Երևանի բերդի տարածքում․․․»։ Ուզում եմ ցույց տալ, թե որքան ակտիվ են «խաղաղության» պատրաստվում հարևանները՝ պետական մակարդակով ու վտանգավոր քարոզչությամբ ի ցույց դնելով իրենց զավթողական ծրագրերը մեր պետության հանդեպ, որոնք կանխելի են խելացի ու կազմակերպված աշխատանքի դեպքում միայն»,-գրել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



