Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նիկոլի կառավարչության ընթացքում՝ 44-օրյա պատերազմում, երկօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախի դեմ մեկօրյա լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ հայ ժողովուրդը, տարբեր հաշվարկներով տվել է շուրջ 5100 զոհ. Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․
 
Նիկոլի կառավարչության ընթացքում՝ 44-օրյա պատերազմում (27.09-08.11. 2020թ), երկօրյա պատերազմում (13.09-15.09.2022թ), ինչպես նաև Արցախի դեմ (19.09-20.09.2023թ) մեկօրյա լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ հայ ժողովուրդը, տարբեր հաշվարկներով տվել է շուրջ 5100 զոհ:
 
Բոլոր այդ գործողությունները, արդեն իսկ հայտնի ուրացողական, ապազգային քաղաքականության, ռազմաճակատում ստեղծված քաոտիկ իրավիճակի, թիկունքային և զորահամալրման անբավարար գործողությունների, երևարաժամկետ բլոկադայի ինչպես նաև պետական ոչ ադեկվատ կառավարման պատճառով ուղեկցվել են ահռելի տարածքային և նյութական կորուստներով:
 
Ժամանակ առ ժամանակ, նիկոլական հակապետական քարոզչությունը հրապարակ է նետում «արցախցիները չեն կռվել» կեղծ թեզը: Նպատակը՝ սեփական ուրացող-դավադիր քաղաքականության (արցախյան էջը փակելու) համար «բացատրություն», կամ ավելի ճիշտ՝ ինքնարդարացում հնարելն է:
 
Նիկոլի կառավարման երեք տարիներին (2020-23թթ) Արցախը տվել է մոտ 1150 զոհ, որը կազմում է ընդհանուր զոհերի 23%-ը, այսինքն յուրաքանչյուր 4 զոհից մեկը եղել է Արցախի մեր հայրենակիցը:
 
Հայաստանի բնակչության թիվը 25 անգամ մեծ է Արցախի բնակչության թվից: Մնացած հետևություններն արեք ինքներդ, որովհետև արցախցին, սյունեցին, երևանցին, գյումրեցին էջմիածինցին, մասիսցին, արմավիրցին և մյուս բնակավայրերի մեր բոլոր հայրենակիցներն էլ կռվել են: Բայց նրանց բոլորի թիկունքում հայրենիքը հանձնել է մեկ մարդ ու մեկ քաղաքական ուժ: Եվ այդ մեկ մարդն ու մեկ ուժը հայտնի են ամբողջ աշխարհին:
 
Իսկ արցախցիները կռվել և զոհվել են ոչ միայն Արցախում, այլ նաև Ջերմուկում, Սիսիանում ու այլ տեղերում:
 
Հ.Գ. 1
Հիշեցնենք, որ ՀՀ Զինված Ուժերի մեծ մասը չի ներգրավվել ռազմական գործողություններում:
 
Հ.Գ. 2
Միշտ սխալ եմ համարել մեր ժողովրդի տարբեր հատվածներին առանձնացնելու անառողջ սովորույթը: Բայց, քանի որ ստիպում են, ապա հատուկ ՔՊ-ի համար հիշեցնեմ Սարդարապատի հերոսամարտում ղարաբաղյան գնդի կարևոր մասնակցությունը, երբ որոշվում էր Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը: Ուղղակի արցախցիները երբեք ոչ մեկին երեսով չեն տվել՝ համարելով դա նաև իրենց խնդիրը:
 
Հ.Գ. 3
Ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնել հանուն հայկական Արցախի: Բազմաթիվ լուսավոր կյանքեր, համատեղ ջանքեր ու միլիարդավոր դոլարների ռեսուրսներ են դրվել համազգային պայքարի ու հաղթանակների հիմքում: ՔՊ-ն այսօր կա, վաղը չի լինելու, իսկ նրանց դատական գործի բազմաթիվ հատորներում տեղ են գտնելու Արցախն ուրանալու և ենթադրյալ պետական դավաճանության ապացուցված դրվագները: Այնպես, որ այսօր ինչ կասի ՔՊ-ն կամ նրան սպասարկող սատելիտները՝ էական չէ:
 
 
Նոր դեղամիջոցն առաջին անգամ օգնել է մասամբ վերադարձնել լուսազգայունությունը ժառանգական կուրության դեպքումԺամանակավորապես արգելք է սահմանվել բենզինի և կերոսինի արտահանման վրա. ՊուտինՀամաշխարհային տնտեսությանը սպառնում են ռեկորդային պարտքերը, գնաճը և արհեստական բանականության բումը. BISՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանՄրցակիցների միակ շանսն այն է, որ նրանք չափազանց թուլանան. Իբրահիմովիչը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը Մահվան ելքով վրաերթ ԵրևանումՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը կգլխավորեն Լավրովն ու ՍոբյանինըՎարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՓրկարարները Վենեսուելայում երկրաշարժերից հետո փլատակների տակից անվնաս դուրս են բերել երկու 11-ամյա տղաներիOpta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը Լիոնել Մեսիի ռեկորդը Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները․ Մոջթաբա ԽամենեիԵՄ-ն 5 մլն եվրո է մոբիլիզացրել Վենեսուելայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զnհվել Պայթյուն Գյումրի քաղաքի տներից մեկում. կա զnհ Հակառակորդները ցանկանում են, որ Ռուսաստանը անհետանա աշխարհի քարտեզից, սակայն «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը թույլ չի տա դա իրականացնել. ՄեդվեդևԱրարատի մարզում «Changan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինԿիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. ՊուտինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում