Երևան, 08.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս են տղամարդիկ ընկալում կանացի մարմինը

ԼԱՅՖ

Տղամարդիկ ու կանայք այնքան տարբեր կերպով են ընկալում իրենց սեփական մարմինը, որ, եթե անգամ պարզելու այլ ձևեր չլինեին, գեղեցիկ սեռին պատկանելուդ փաստը դու կհասկանայիր ընդամենը հոդվածն ընթերցելով:Ասում են, թե տղամարդիկ Մարսից են, իսկ մնացած բոլորը` Վեներայից: Իհարկե, այս վարկածը գիտական ոչ մի հիմք չունի, սակայն աշխարհի գիտնականներն օրեցօր նորանոր տարբերություներ են հայտնաբերում երկու սեռի ներկայացուցիչների հոգեբանության մեջ. այնպես որ, տարբեր մոլորակների վարկածն այնքան էլ անհավանական չի թվում: Քննարկենք սեփական և հակառակ սեռի` մարմինն ընկալելու հետ կապված առանձնահատկությունները:

Դու գեր չես, ԳԵՐ ՉԵ՛Ս

Լոնդոնի համալսարանական քոլեջի նյարդաբանության ֆակուլտետի գիտունիկներն ուղղակիորեն հայտարարում են, որ կանայք պետք է դադարեն իրենց մարմնի չափսերի մասին մտահոգվելուց: Նեյրոֆիզիոլոգ Մեթյու Լոնգոյի ղեկավարությամբ` նրանք անցկացրել են ուշագրավ էքսպերիմենտների շարք և արդյունքում պարզել, որ կանայք իրենց մարմինը համարում են ավելի խոշոր, քան այն իրականում կա:

Փորձարկվողներին ստիպել են թաքցնել ձեռքը կամ ոտքը սեղանի տակ, իսկ հետո, սեղանի երեսին նայելով, աչքաչափով ցույց տալ այն կետը, որտեղ անցնում է վերջույթի սահմանը: Բոլոր կանայք միահամուռ կերպով ցույց են տվել շատ ավելի հեռուն` այդպիսով հաստացնելով ու երկարացնելով իրենց վերջույթները մինչև մեկ ու կես անգամ: Զարմանալի չէ, թե ինչու է անորեքսիան որպես կանոն սպառնում իգական սեռին:

Տեսողական խաբկանք

Սեփական բարեմասնությունները սխալ կերպով ընկալելուն նպաստում են ոչ միայն կանացի ուղեղը, այլև` հայելինեըը: Որպեսզի հասկանաս, թե ինչ աստիճանի աղճատված է քո արտացոլումը հայելու մեջ, կարող ես անցկացնել շատ պարզ թեստ, որը նկարագրված է պրոֆեսոր Բեթթի Էդվարդսի «Նկարեք աջ կիսագնդով» գրքում: Դա նկարչության ձեռնարկ է, սակայն թեստի հիմքում ընկած են նոբելյան մրցանակակիր, նեյրոֆիզիոլոգ Ռոբերտ Սփերրիի աշխատությունները:

Եվ այսպես, կանգնիր հայելու առջև` բացված ձեռքի հեռավորության վրա, կամ ավելի մոտ: Ուշադիր նայիր մարմնիդ ամենից արտահայտիչ մասի` հետույքի, կամ գոնե գլխի արտացոլմանը: Փորձիր մոտավորապես հասկանալ, թե որքա՞ն է դրա լայնությունը` նայելով հայելու մեջ` 50 սմ, 70, 90...: Իսկ հիմա դիրքդ չփոփոխելով, ֆլոմաստերով նշիր արտացոլման սահմանները և չափիր: Արտացոլումը բնական չափերից առնվազն 2 անգամ փոքր կլինի: Հայելին աղավաղում է համամասնությունները և հրամցնում ուղեղին կրճատված պատկեր:

Այդ պատճառով անգամ լույսի թեթևակի փոփոխությունը կարող է ազդել ինքնագնահատականի վրա. արտացոլումը մի քանի միլիմետրով մեծանում է, իսկ քեզ թվում է, թե դու քաշ ես հավաքել: Տղամարդիկ, օբյեկտների չափերը գնահատելու մեջ ավելի հմուտ լինելով, հույսը չեն դնում արտացոլման վրա: Նրանք տեղյակ են, որ հայելին աղավաղում է պատկերը և այդ առումով երբեմն ատում են այն. մասնավորապես, երբ բոլորից թաքուն ուսումնասիրում են իրենց «գլխավոր հարստությունը»:

Ինչի՞դ են պետք բարձր կրունկները

Եվս մի քանի ուշագրավ փաստեր են հայտնաբերել Կլոդ Բեռնարի համալսարանի գիտնականնեըը: Նրանք, հավանաբար հովանավորների միջոցների կիրառման համար ավելի հարմար տարբերակ չգտնելով, ստեղծել են ձեռքի ազդեցության զոնան ընդլայնող մեքենա. մարդը մտցնում է ձեռքը կառավարման վահանակի վրա գտնվող ձեռնոցի մեջ և շարժում այն:

Նրանք խնդրել են փորձարկմանը մասնակցող կանանց ու տղամարդկանց հերթով մոտենալ մեքենային և փորձել դրա օգնությամբ բռնել պլաստմասե խորանարդները: Իսկ գիտնականներն այդ ժամանակ գրանցել են ուղեղային ալիքների ակտիվությունը: Պարզվել է, որ ուղեղը շատ արագ սկսել է ընդունել այդ սարքը որպես մարմնի մաս: Բացի այդ, կանայք տղամարդկանցից ավելի երկար են հետ վարժվել այդ գործիքից:

Ինչպես նշում է էքսպերիմենտի հեղինակներից մեկը` Լյուսիլ Կարդինալեն, դա կապված է ինքնագնահատականի հետ: Կինը հիմնականում դժգոհ է ինքն իրենից և ուրախությամբ օգտվում է իր մարմինը բարելավելու հնարավորությունից: Եվ չնայած այդ գործիքը ոչ այնքան հաջող կիրառելուն, նրան ենթագիտակցորեն դուր է գալիս այն որպես հնարավորությունների ընդլայնում ընկալելը:

Տղամարդիկ, այդ գործիքով աշխատանքը դադարեցնելուց հետո, հեշտությամբ սկսել են բռնել խորանարդները ձեռքերով: Իսկ կանայք, մնալով առանց «կախարդական գործիքի», սկզբնական շրջանում դժվարությամբ են բռնել առարկաները: Նույն տարբերակով, մնալով առանց գայթակղության բնորոշ «գործիքների» ( բարձր կրունկներ, ընդգծված հագուստ, դիմահարդարում)` կինն անկեղծորեն սկսում է ինքն իրեն ոչ կատարյալ համարել:

Ա՜խ, այդ մեքենաները...

Հեսսենի համալսարանի գիտնականները հավատացած են, որ կանայք լուրջ խնդիրներ ունեն խոշոր մեխանիզմները գործի դնելու հետ կապված: Խոսքը ավտոմեքենայի մասին է: Որքան էլ ցավալի է այդ փաստը, պետք է ընդունել, որ տղամարդիկ ամեն դեպքում ավելի լավ վարորդներ են, քանի որ մեքենան զգալու հատկությունը ինքնաընկալման տարատեսակ է:

Նստելով մեքենայի մեջ և հողից կտրվելով` մարդն սկսում է ենթագիտակցորեն ընկալել մեքենան որպես իր մարմնի շարունակություն: Բնականաբար, վարելու վարպետությունը կախված է ծավալները ճիշտ հասկանալու հետ: Իսկ կանայք, ինչպես արդեն հասկացանք, դրա հետ կապված խնդիրներ ունեն: Տղամարդիկ իրենց մարմին-մեքենայի հետ ավելի հեշտ են լեզու գտնում:

Գիտնականներն այդ տարբերությունը կապում են զարգացման առաջնային փուլում ստացած տեստոստերոն հորմոնի ոչ բավարար քանակության հետ: Մինչ դու, մայրիկի փորում նստած, բավարարվում էիր այդ կարևոր հորմոնի փոքրիկ չափաբաժիններով, տղամարդ- պտուղն արդեն լիիրավ վայելում էր այն: Այդպիսի օգտակար հորմոնային դիետայի արդյունքում նրա մոտ ձևավորվում են ուղեղի հենց այն հատվածները, որոնք պատասխանատու են օբյեկտների չափերը ճիշտ ընկալելու համար: Այդպիսին է մեր բնությունը, հարմարվի՜ր:

Իսկական «պատիժ»...

Մենք արդեն պարզեցինք, որ կանայք իրենց համարում են ավելի գեր քան կան իրականում, իսկ տղամարդիկ` ոչ: Հապա ինչու՞ ենք մենք, բնակարանով անգամ զգույշ տեղաշարժվելու պայմաններում, այդքան հաճախ բախվում այս կամ այն իրերի՞:

Այո՛, Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանայք ավելի հաճախ են բախվում կահույքի պարագաներին քան տղամարդիկ. ի դեպ, անում են դա ոչ գիտակցված:

Կա հետաքրքիր վարկած, ըստ որի նման վարքագիծը ինքնապատժման ձև է. պատկերացնու՞մ ես: Ի տարբերություն տղամարդկանց` սեփական մարմինը չսիրելու` մեզ այդքան բնորոշ հատկանիշը, անցնելով ենթագիտակցության ոլորտ, վերածվում է այդ մարմինը ցածրացնելու ու պատժելու ոչ գիտակցված մղման:

Առարկաներին բախվելու հատկությունը այլ կերպ էլ է բացատրվում: Երեխաներն օրվա մեջ անթիվ-անհամար անգամներ խփվում են այս կամ այն առարկաների` անկախ սեռից: Ու եթե աղջիկներին այդ դեպքում բնորոշ է սրտնեղելն ու տխրելը, ապա տղա երեխաներին սովորեցնում են «պատժել» «փիս» սեղանին, ծառին կամ մեքենային: Եվ մինչ դու ցավից լաց ես լինում ու տրորում վնասված տեղը, տղան, սեփական անզգուշությունն ընդունելու փոխարեն, մեղքը գցում է իր ճանապարհին պատահած «անմեղ» առարկաների վրա:

Որպես վերջաբան

Վերը նշվածը ինչ-որ կերպ ամբողջացնելու համար ուզում ենք որպես օրինակ բերել հոգեբանության դասական Անդրեյ Լիչկոյի` դեռևս անցած դարի 70-ական թվականներին առաջ քաշած կարծիքը, որն արդեն քանի տասնամյակ ճամփորդում է տարբեր հոգեբանների աշխատություններով: 
Ըստ նրա, սեփական մարմնի ընկալման սկիզբը դրվում է մարդու մեջ դեռևս դեռահասության շրջանում: Քանի որ աղջիկների բարեմասնությունները ձևավորվում են վաղ տարիքում, իսկ տղաների ուղեղը դեռևս բավականաչափ հասուն չէ այդ ամենն ըստ արժանվույնս գնահատելու համար, ապա ֆիզկուլտուրայի ժամերին թռչկոտելուն խանգարող մեծ կուրծքը, կամ չափից դուրս բարձր հասակը կարող են ծաղրի ու տգեղ կատակների առարկա դառնալ:

Ուստի աղջիկների մոտ, աքսելերացիայի հետ մեկտեղ, կարող է զարգանալ դիսմորֆոֆոբիա: Այսինքն, աղջիկը սկսում է վախենալ իր արտաքինում կատարվող փոփոխություններից, մասնավորապես` մեծացող բարեմասնություններից: Ինչպես նշում է Լիչկոն, ապագայում` հենց այս վախն է ընկած բազմաթիվ դիետաների, փոքրիկ «կանացի» մեքենաներ ու հագուստի ավելի փոքր չափս ընտրելու մղման և «իսկ ես շա՞տ գեր եմ» կարգի հավերժ հարցերի հիմքում:

Տղաների հասունացումն, ընդհակառակը, տեղի է ունենում ավելի ուշ. անգամ ավարտական դասարաններում նրանք հասուն ու գրավիչ դասընկերուհիների ֆոնին մի տեսակ խղճուկ տեսք ունեն: Նրանց մոտ ձևավորվում է դիսմորֆոմանիա: Այսինքն տղան, տղամարդ դառնալով, ձգտում է ամեն կերպ մեծացնել իր չափսերը, թեկուզ` արհեստական ձևով և, առհասարակ, ենթագիտակցորեն ուրախանում է իր արտաքինի ցանկացած փոփոխության: Այստեղից են գալիս մորուքները, «փորիկները», ահռելի ջիպերը և մկանները:

Հետևություն. դու ձգտում ես մնալ այնպիսին, ինչպիսին որ կաս, նրանք` դառնալ ավելի բարձրահասակ, թիկնեղ և ուժեղ: Այսպել էլ ապրում ենք

«Փոփոխությունների ամիսը» սկսվում է հիմա. միացե՛ք մամուլի ասուլիսին Խորհրդարանի շենքի դիմացԳագաթնաժողովից սպասում էին խաղաղություն, բայց Երևան եկավ պատերազմը Զինшդադարը շարունակվում է, այն մնում է nւժի մեջ. Թրամփ Խորհրդանիշների փոփոխությո՞ւն, թե քաղաքական ուղերձ․ ինչու են հանում ԱրարատըԿենդանի հիշողություն Երևանի սրտում. «Զինվորիկը» ֆիլմի ցուցադրությունը միավորեց սերունդներինԶՊՄԿ-ն շարունակում է բաց հանքում և արտադրական տարածքում ընդունել հանքարդյունաբերությամբ հետաքրքրված խմբերիԱյսօր սկսվում է պաշտոնական քարոզարշավը, և մենք մտնում ենք նրա մեջ՝ ձախողելու թրքամետ վարչախմբի վերարտադրությունը. Ավետիք ՉալաբյանԿինը փողի համար ստիպել է որդուն քաղցկեղով հիվանդ ձևանալՀՀ-ում մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Հայաստանի ընտրությունները՝ արտաքին ազդեցությունների խաչմերուկում Թրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը շարունակում է ուժի մեջ մնալԹեհրանում հայտարարել են, որ նշելու են «մեծ հաղթանակը» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 8-ի համար Ուկրաինան դարձել է Եվրոպայում «սուպերմանրէների» բազմացման օջախ Կառավարությունը ձեռնարկել է բոլոր քայլերը՝ ընտրություններն ազատ և թափանցիկ անցկացնելու համար «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել Վալվերդեի և Չուամենիի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ 65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը․ Թորոսյան Սուրեն Պապիկյանի այցը Լեհաստան ավարտվեց Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա մայիսի 14-15-ին Վաշինգտոնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրԱնակնկալ Ֆելիքսին. Հարի Քեյնը ստորագրված գնդակ է նվիրել Գոռ Հակոբյանի որդուն․ հուզիչ տեսանյութ Քաղցկեղի ախտանիշներ, որոնք չպետք է անտեսել Գազայի հատվածում զոհվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի որդին Ձերբակալվել է 1 անձ, որը կասկածվում է այսօր՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ խուլիգանություն կատարելու մեջ․ Սարգսյան Մայիսի 8-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին և 15-ին լույս չի լինելու Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Ադմիրալ Իսակով (տեսանյութ) Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները Ռուսաստանը մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը հրադադար է հայտարարել Կեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ». Զգոն եղե՛ք Կործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից. Էդմոն ՄարուքյանՇենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու համար 1 անձ է ձերբակալվել․ ՆԳՆ Կազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում. Նարեկ Կարապետյան Քարոզարշավից առաջ Խաչատուրյանը Փաշինյանին հաջողություն է մաղթել. «Ժողովրդավարությունը հաղթելու է» Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ ու 164 կգ ու դարձավ բրոնզե մեդալակիր․ ՀԾՖ Վթար է. ջուր չի լինելու Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրշեջները, մարելով կրակը, տանը հայտնաբերել են տղայի կիսամոխրացած մարմին Արտակարգ դեպք՝ Երևանում․ 7-ամյա երեխան պատշգամբի ճաղավանդակի արանքից անզգուշաբար վայր է ընկել Հայաստանն իր պատմական անցյալով ու ներկայով իմ հայրենիքն է Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի պետության անվտանգության մասին է․ Մհեր ԱվետիսյանՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Անգոլայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Կենդանի հիշողություն Երևանի սրտում. «Զինվորիկը» ֆիլմի ցուցադրությունը միավորեց սերունդներին Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարըՀիմա ավելի հասկանալի է՝ թե ինչ է կատարվել 44 օրվա ընթացքում․ Ռոբերտ Քոչարյան Ռեփեր Բաստան համերգի ժամանակ կորցրել է ատամը, բայց շարունակել ելույթը Լիբանանում իսրայելցի զինվորը պղծել է Կույս Մարիամի արձանը Երևանում այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենա Փաշինյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շուրջ