Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պատժից ազատվող դատապարտյալի բնակարանի վարձավճարի հատուցման և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացի հստակ ժամկետ կսահմանվի. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջարկվում է փոփոխություն կատարել կառավարության 2023 թ.ապրիլի 13-ի թիվ 502-Ն՝ «Պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը, ծավալն ու տրամադրման կարգը, ինչպես նաև դատապարտյալին տրամադրվող միանվագ դրամական օգնության չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» որոշման մեջ: Մասնավորապես, բնակարանի վարձավճարի հատուցման և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացի կազմակերպման վերաբերյալ որոշմամբ նշված ժամկետները հաճախ առաջացնում են տարընկալում, ուստի նախագծով առաջարկվում է սահմանել վերոնշյալ աջակցությունների տրամադրման գործընթացում գործողությունների կատարման հստակ ժամանակացույց։ Բացի դա, որոշմամբ դատապարտյալների վերաբերյալ տարբեր կառույցներից տեղեկատվություն ստանալու գործընթացում նրանց գրավոր համաձայնության անհրաժեշտության վերաբերյալ որևէ ամրագրում առկա չէ։ Մինչդեռ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատապարտյալների դիմումներում նշված գրավոր համաձայնության բացակայության պարագայում գործնականում հնարավոր չէ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, նախագծով նախատեսվել է, որ սոցիալական աջակցության տրամադրման նպատակով դատապարտյալի կողմից ներկայացվող դիմումը պետք է պարունակի նաև համաձայնություն՝ տարբեր կառույցներին ու կազմակերպություններին հարցումներ ուղարկելու և նրա վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու մասին։

Որոշմամբ հստակեցված չեն պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող միանվագ դրամական աջակցության և բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցման շրջանակներում իրականացվող ուսումնասիրության ժամանակ աջակցության տրամադրման գնահատման չափորոշիչները: Բացի այդ, միանվագ դրամական օգնության տրամադրումը կազմակերպելիս, պատժից ազատվող դատապարտյալի անհատական կարիքների գնահատման գործընթացում դատապարտյալի մոտ եկամուտների առկայության կամ բացակայության, նրա անձնական հաշվին առկա գումարի չափի վերաբերյալ տեղեկատվության ճշգրտումը գործնականում անհնար է իրականացնել, քանի որ Կենտրոնական բանկից այս տեղեկատվությունը ստանալու վերաբերյալ որոշմամբ համապատասխան կարգավորում չի տրվում: Ավելին՝ բոլոր բանկերից առանձին տեղեկատվության ստացումը պահանջում է դատապարտյալի կողմից լիազորագիր տրամադրելու և բանկում հավել յալ վճարումներ կատարելու անհրաժեշտություն, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացնում սոցիալական աջակցության կարիք ունեցող դատապարտյալների համար: Նախագծում առաջարկվում է դատապարտյալների բանկային հաշիվներում գումարի առկայության և դրա չափի վերաբերյալ տեղեկատվության ստացումը կազմակերպել ԿԲ-ի հետ համագործակցությամբ:

Որոշմամբ ամրագրված չէ նաև բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցման տրամադրման նպատակով դատապարտյալի բնակարան փնտրելու կարգը, ինչպես նաև այդ գործընթացում քրեակատարողական հիմնարկի գործառույթները։ Այս հարցերը ևս կարգավորվում են ներկայացված նախագծով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ Հայաստան