Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ջայլամային քաղաքականությունը և զիջումների ճանապարհը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանություններն անընդհատ զիջումների ճանապարհն են ընտրել։ Եվ ինչքան Հայաստանը զիջում է, այնքան Ադրբեջանը շատ զիջումներ է ցանկանում։ Ու ընդհանրապես, Ալիևի ռեժիմը շահագրգռված չէ խաղաղության հաստատմամբ։

Ավելին, Ադրբեջանը ոչ միայն շահագրգռված չէ իր հարաբերությունները Հայաստանի հետ կարգավորելու հարցում, այլև ազդում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վրա՝ փորձելով հնրավորինս խոչընդոտել այն։ Դրա համար էլ Թուրքիայից Հայաստանի հետ հարաբերությունների մասով այնպիսի հայտարարություններ են հնչում, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, ապա ավտոմատ կկարգավորվեն նաև հայթուրքական հարաբերությունները։

Որպես կանոն՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի պահվածքն ի ցույց դնող, դատապարտող քայլեր չեն ձեռնարկվում, բայց օրերս արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում վերջապես համարձակվեց խոսել ադրբեջանական կողմի ապակառուցողական պահվածքի մասին։ Տևական ժամանակ է, ինչ խաղաղության համաձայնագրի կնքման թեման Հայաստանի օրակարգում է, ու չէր եղել որևէ դեպք, երբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչը ոչ ներքին լսարանի համար հարցազրույց տա ու թեկուզ մեղմ տոնայնությամբ, բայց խոսի այն մասին, թե այնպիսի զգացում կա, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։

Ինչպես ասում են՝ լավին լավ պետք է ասել, ԱԳ նախարարի հարցազրույցը տեղին էր: Սակայն բանն այն է, որ, ըստ էության, արտգործնախարարը որևէ նորություն չի ասել, այլ հարց է, որ Հայաստանի կողմից հղված ուղերձների առումով սա կարևոր քայլ է, նույնիսկ ուշացած։ Ընդդիմությունը, անկախ փորձագետները, լրատվամիջոցները այս ընթացքում անընդհատ նշել են այն մասին, որ Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում։ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման վերաբերյալ հստակ պատկերացումներն արտացոլվում են նաև հանրային ընկալումներում, բայց դրանք պետք է հասանելի դարձնել նաև միջազգային հանրությանը։ Դեռ ավելին՝ անընդհատ պետք է միջազգային լսարանին ու տարբեր պաշտոնյաների ականջին հասցնել ճշմարտությունը, այն է՝ Ադրբեջանը պատրաստվում է հերթական ագրեսիայի և խափանում է խաղաղության հասնելու ցանկացած հնարավորություն։

Սակայն հետաքրքիր է, որ, ի տարբերություն արտգործնախարարի, Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չի խոսում Ադրբեջանի ապակառուցողական քայլերի մասին։ Նա նշում է միայն խաղաղության օրակարգից չշեղվելու ու խաղաղության շուրջ համաձայնության հասնելու հնարավորության մասին։ Միևնույն ժամանակ, նա ադրբեջանական թեզերն է շրջանառության մեջ դնում։ Դեռ ավելին՝ նա ցույց է տալիս, թե Հայաստանը պատրաստ է ընդառաջ գնալ ադրբեջանական պահանջներին, միայն թե ամեն գնով խաղաղության համաձայնագիրը կնքվի։ Բայց ամեն անգամ Բաքուն ոչ միայն բարձրացնում է պահանջների նշաձողը, այլև ճնշում ենթադրող նոր քայլերի դիմում։

Սահմանային իրավիճակը լարելուն միտված ադրբեջանական կողմի մոտեցումները և պատերազմական հռետորաբանությունը վկայում են, որ Բաքուն շահագրգռված է միայն Հայաստանի շարունակական կապիտուլ յացիայով։ Իսկ Փաշինյանն ու իր թիմը նորից կրկնում են սահմանային հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու իրենց առաջարկները, որոնք Ադրբեջանն արդեն մերժել է։ Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները ջայլամի նման գլուխները մտցրել են ավազի մեջ, որպեսզի չտեսնեն, թե ինչ է կատարվում։

Ու հարցն այն է, որ իրենք ընդհանրապես ազնիվ չեն ժողովրդի հետ ու չեն ներկայացնում, թե ինչ է կատարվում նաև բանակցային սեղանի շուրջ ու, ընդհանրապես, միջազգային արենայում։ Դրա համար էլ շատ ժամանակ մեր հանրությունը տեղի ունեցող գործընթացների մասին տեղեկանում է հենց թշնամուց։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը որոշ գործընթացներ ներկայացնում է, թե իբր իրենց նախաձեռնությունն է, սակայն փաստացի կատարում է Ադրբեջանի պահանջները։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելուն, որը մտնում է Ադրբեջանի պահանջների մեջ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանՊեսկով. Ռուսաստանն ուժով կհասնի Ուկրաինայում իր նպատակներին, եթե համաձայնության չգա Եվրոպայի հետ Ռուսաստանի «ստվերային նավատորմը» ԵՄ-ի ուշադրության կենտրոնում է Պռոշյան բնակավայրում «Volkswagen»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մшhացել է Լատվիա-Հայաստան․ մեկնարկային կազմեր Սևանա լճում սիգի որսն արգելվում է․ կսահմանվի ուժեղացված հսկողություն ԱՄՆ-ն առաջին անգամ Ճապոնիայում գտնվող իր ռազմակայանում տեղակայել է F-15EX կnրծանիչներ Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովը․ ՌԴ ԱԳՆ դեսպան 23-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հետ գործարքով հետաքրքրված է ԱՊԼ-ի չորս ակումբ Չինաստանը դեմ է Ուկրաինայի պատերազմը՝ Պեկին-Մոսկվա-Վաշինգտոն հանդիպման օրակարգում ընդգրկելուն Ուկրաինայի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունների շուրջ նոր գաղափարները կարող են ճեղքnւմների հանգեցնել. Քուշներ Բելառուսը Եվրոպայում պատերազմի նախապատրաստության նշաններ է տեսնում Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Ալիևի նամակը Պաղեստինի նախագահին․ անսպասելի անդրադարձ Հայաստանին ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ. շնորհավորանքին արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպանությունը Բայդենը խախտել է լռությունը․ կոշտ մեղադրանքներ Նեթանյահուի հասցեին Պեսկով․ Եվրոպայում անվտանգության հարցերը քննարկելն անիմաստ է, եթե եվրոպացիները խաղաղություն չեն ցանկանում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների երկու հրթիռ որսալու մասին Իսրայելի բանակը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման նախապատրաստման մասնակից, ՀԱՄԱՍ-ի հրամանատարի վերացման մասին Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովՌոստովի մարզում ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցվել է գնացքների երթևեկությունը, վնասվել են էլեկտրական ենթակայաններ․ մեկ մարդ զոհվել է Մեկ զոհ, մեկ վիրավոր․ Հարսանիքի մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել Ռուսաստանն ամերիկյան կողմի հետ քննարկում է ուկրաինական հարցը․ Լավրով Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի ռազմական հարձակումներն անպատասխան չեն մնա Պեսկով․ Եվրոպայի բանակցողները դեռ կապ չեն հաստատել Ռուսաստանի հետ Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 15-ի դրությամբ Մերաբ Դվալիշվիլին կոչ է արել ազատ արձակել Ուսման Նուրմագոմեդովին Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Ռոստովի մարզում ԱԹՍ-ների հարձակnւմից հետո դադարեցվել է գնացքների երթևեկությունը, վնասվել են էլեկտրական ենթակայաններ․ մեկ մարդ զnհվել է Գերմանիայում երտասարդները կրկին բողոքի ցույցեր են անցկացվել. Բեռլինում բերմшն է ենթարկվել 22 մարդ, տուժել են ոստիկաններ Ավելի քան 130 000 մարդ ստորագրել է Nvidia-ի ղեկավարին պաշտոնում վերականգնելու պահանջագիրը Գործարկվել է անձնագրերի և նույնականացման քարտերի արագացված տրամադրման ծառայությունը. ՆԳՆ խոսնակ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը` Լատվիայի դեմ խաղում Թրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ Քուշներ Հայաստանի դեմ կազմում կլինի 2-3 փոփոխություն․ Լատվիայի ընտրանու մարզիչ Իրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ, 19 վիրավnր Նոր պատերшզմի դառը հետևանքները կազդեն շատերի վրա․ Իրանի խորհրդարանի խոսնակ ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի ՀՕՊ օբյեկտների վրա հարձակման մասին Լարսը բաց է Միլեյը հայտարարել է 2027 թվականին երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասինՁմեռային զորակոչից առաջ կարևոր փոփոխություն․ ովքեր կարող են տարկետում ստանալ Զելենսկին վախենում է վերադառնալ Ուկրաինա, այդ պատճառով էլ ժամանակի մեծ մասն անցկացնում է արտերկրում՝ գործուղումների պատրվակով. Ղրիմի խորհրդարանի ղեկավար ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում խnցել են ուկրաինական 533 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Ուկրաինան առանցքային դեր է խաղում Հյուսիսատլանտյան դաշինքում, որտեղ նա պետք է զբաղեցնի իր լիարժեք տեղը. Մակրոն Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Իրանը հարվшծել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային. ԻՀՊԿ Գյումրիում գազի բալոն է պայթել․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է Պորտուգալիան սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտություն կրեց Դանիայի ընտրանուց Փաշինյանը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը