Վանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, ժամը 12։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի 59 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Պավել Պ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Սամվել Ս․-ի կողմից «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով «Opel Astra»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



