Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

26-ամյա Էլենին վրաերթի ենթարկած ու կյանքից զրկած վարորդը կդատապարվի 2 տարով․ ծնողները պատրաստվում են բողոքարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

26-ամյա Էլենին վրաերթի ենթարկած վարորդը կդատապարտվի 2 տարով։ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն արդեն հայտնել է Էլենի ծնողներին, որ վճիռը կայացվել է, սակայն, վրաերթից կյանքից զրկված աղջկա ծնողները որոշել են բողոքարկել։

«Դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա մայիսի 20-ին՝ Սարալանջի ճանապարհի անցումի վրա։ 5 մեքենա կանգնել է, որ Էլենն անցնի, բայց էդ պահին Հովհաննեսը, վարելով իր «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, արագությամբ «պրոծիվ» մտել ու անցումի վրա խփել է աղջկաս, նա ընկել է 10 մետր հեռավորության վրա։ Արհեստական շնչառության տակ մնացել է մի քանի ժամ, նույն օրը գիշերը մահացել է»,- MediaHub-ին ասաց Գենադի Սարգսյանը, նշելով, որ դստերը վրաերթի ենթարկած վարորդը՝ 19-ամյա Հովհաննես Փափազյանը, դեպքից 6 օր հետո է միայն հարցաքննվել։ 

Հոր խոսքով՝ աղջկա մահվան գործի հետ կապված բացարձակ անտարբերություն է ցուցաբերել նաև ոստիկանությունը։ Մասնավորապես, ասել են, թե իրեղեն ապացույց չկա, տարածքի տեսախցիկներն անսարքության պատճառով ոչինչ չեն ֆիքսել։ 

«Բացի այդ, Հովհաննեսը նախնական ցուցմունքում այլ բան է ասել, իբր մեքենան վարել է 30-40 կմ/ժ արագությամբ, և որ այդ պահին այլ մեքենաներ տարածքում չեն եղել։ Նախնական ցուցմունքում արձանագրվել է, որ Էլենը վերջին պահին է դուրս եկել երթևեկելի գոտի, ու այդպես տեղի է ունեցել վրաերթը՝ պատահականության արդյունքում։ Դեպքի վայրի հարակից խանութների ու բնակարանների տեսախցիկները ֆիքսել են վրաերթը, սակայն, տեսանյութը որևէ մեկը չի տրամադրել՝ պատճառաբանելով, որ դրանք այլ տեղ են նայում, ոչ թե դեպի ճանապարհահատվածը։

Սակայն, բնակիչներից մեկը փոխանցել է յոթերորդ օրը։ Տեսանյութը տրամադրել ենք ոստիկանությանը, դրանից հետո սցենարը փոխվել է։ Հովհաննեսը հաջորդ հարցաքննության ժամանակ խոստովանել է, թե իբր շփոթված է եղել»։

Գենադիի խոսքով՝ Հովհաննեսը միայնակ չի եղել, նույն մեքենայում է եղել նաև իր ընկերը։ Դեպքից հետո Հովհաննեսի հարազատները Գենադիի ընտանիքին գումար են առաջարկել։ Վերջիններս մերժել են։ Շուտով կլրանա մեկ տարին, դատարանը նոր է կայացրել վճիռը։ 

«Ժամանակ առ ժամանակ դա հետաձգվել է, քանի որ, ըստ դատարանի՝ Հովհաննեսը թոքաբորբի հետ կապված խնդիրներ ունի, թղթեր են դասավորել։ Այսօր էլ իմացանք, որ աղջկաս կյանքից զրկած երիտասարդը պետք է դատապարվի ընդամենը 2 տարով։ Բողոքարկելու ենք»,- հավելեց Գենադին։ 

Նշենք, որ Սարգսյաններն Արցախից են, 2023 թվականին են բռնի տեղահանվել Ստեփանակերտից։ Գենադի Սարգսյանը երկարամյա զինվորական է։ Ծառայել է տարբեր ուժայիններում։ Որպես հետախույզ՝ մասնակցել է Արցախի պաշտպանական բոլոր մարտերին։

Հունան Թադևոսյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալ