Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կհնչի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան
ՄՇԱԿՈՒՅԹԴմիտրի Շոստակովիչի յոթերորդ՝ «Լենինգրադյան» սիմֆոնիան կհնչի Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, հաղորդում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Հերոսության և փառքի ութսուն տարի» համերգը տեղի կունենա մայրաքաղաքի Արամ Խաչատրյան համերգասրահում: Սիմֆոնիան կկատարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Շոստակովիչի Յոթերորդ սիմֆոնիան առաջին անգամ հնչել է շրջափակված Լենինգրադում 1942 թվականին։ «Լենինգրադյան» սիմֆոնիան դարձել է պաշարված քաղաքի դիմադրության խորհրդանիշը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



