Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ցեղասպանության ուրացումը, մերժումը կամ ժխտումը ծանր ու բազմաշերտ հետևանքներ է ունենալու համայն մարդկության համար․ Աննա Կոստանյան

ԲԼՈԳ
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Ցեղասպանության ուրացումը, մերժումը կամ ժխտումը ծանր ու բազմաշերտ հետևանքներ է ունենալու համայն մարդկության համար։

1. Պատմական արդարության և ճշմարտության խեղաթյուրում, երբ անարգվում է միլիոնավոր մարդկանց հիշատակն ու կասկածի տակ դրվում նրանց սպանվելու անհերքելի և միջազգային դատական ակտերով հաստատված փաստը։

2. Նոր բռնությունների խթանում և խրախուսում, ինչը որ այսօր տեղի է ունենում Միջին Արևելքում։ Երբ Ցեղասպանությունները մերժվում են, դա օրինակ է ծառայում ապագա հանցագործների համար՝ ստեղծելով հնարավորություններ նոր հանցանքներ գործելու և մնալու անպատիժ։

3. Տուժած ազգերի հոգեբանական վնասի խորացում։

Ուրացումը խորացնում է զոհերի ժառանգների ցավը և խանգարում է ցավի բուժմանն ու վերականգնմանը։
Պետք է և անհրաժեշտ հատուկ շեշտադրել Հայոց Ցեղասպանության ուրացման հետևանքները (սա ազգային արժանապատվության և ինքնության պահպանման հարց է նաև).

1. Ազգային ինքնության ոնահարում և հարյուրամյա վերքի խորացում։
Մեզ՝ հայերիս համար Ցեղասպանությունը ազգային հիշողության կարևորագույն մաս է, ու դրա ժխտումը խանգարում է պատմական արդարության վերականգնմանը։

2. Թուրքիայի և Հայաստանի միջև իրական հաշտեցման խոչընդոտում՝ երկու երկրների միջև հիմնավոր և կայուն հարաբերությունների կարգավորման հարցում։

3. Միջազգային ճանաչման դժվարացում։ Որքան էլ մեզ ստիպեն լսել ու հավատալ, թե օտար երկրների համար էական նշանակություն չունի Հայոց Ցեղասպանության ճանաչումը, և որ այն մեզ ոչինչ չի տալիս, ուրացման քաղաքականությունը լոբբինգի և ճնշումների միջոցով ազդում է նաև այլ պետությունների վրա՝ դարձնելով նրանց հետագա ցեղասպանական գործողությունների հնարավոր թիրախ և խոչընդոտելով այդ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչմանը։

Ճշմարտության ընդունումը և ճանաչումը կարևորվում են ոչ միայն պատմական արդարություն վերականգնելու, այլ նաև ապագա սերունդների համար գիտակցված և խաղաղարար կենսակերպ կառուցելու համար։

Բոլոր այն պաշտոնյաները՝ լինի հայ, թե օտարերկրացի, ժխտելով կամ ուրանալով Ցեղասպանությունները, գիտակցաբար ստեղծում են բոլոր նախադրյալները՝ նոր ցեղասպանությունների կայացման համար։ Այս մարդիկ պետք է դատապարտվեն, մերժվեն, ազատազրկվեն և մեկուսացվեն, քանզի նրանք մեծ վտանգ են ներկայացնում բոլոր հասարակությունների համար։

Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարից