Այսօր, առավել քան երբևէ, մենք կարիք ունենք ներքին հաշտության, հայկական աշխարհի միասնականության, պետության վերականգնման և ազգային վերածննդի. Գագիկ Ծառուկյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԳագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը մենք դիմավորում ենք նոր կորուստների, նոր մարտահրավերների և աշխարհում նոր հարաբերությունների ձևավորման պատմական փուլում։
Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը մենք դիմավորում ենք նոր կորուստների, նոր մարտահրավերների և աշխարհում նոր հարաբերությունների ձևավորման պատմական փուլում։
Ոչինչ չի կարող ստիպել հայ ժողովրդին՝ մոռանալ իր պատմությունը, ուրանալ անմեղ զոհերի հիշատակը։
Այսօր ամբողջ աշխարհում հիշատակի այս սրբազան օրվան իրենց խոնարհումն են բերում Ցեղասպանության հետևանքով աշխարհասփյուռ դարձած մեր ազգի ներկայացուցիչները և մեր ժողովրդի բարեկամները։
Ոչինչ չի կարող կոտրել մեր բազմաթիվ սերունդների երազանքն ու վճռականությունը՝ ունենալու խաղաղ ու զարգացած պետություն, պահպանելու աշխարհի բոլոր հայերի՝ դարերով երազած հայրենիքը։
Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից և հայրենազրկումից հետո մենք նորովի ենք գնահատում մեր հայրենիքն ու մեր ազգային միասնականությունը՝ հանուն մեր սերունդների այդ հայրենիքն ամուր պաշտպանելու հարցում։ Նորովի ենք գնահատում մեր միասնականության ազգային ինստիտուտները՝ մեր լեզուն, մեր մշակույթը, եկեղեցին։
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ես կառուցեցի Սրբոց Նահատակաց եկեղեցին՝ որպես հիշատակի ու խոնարհման խորհրդանիշ։ Այս տարի մեզնից պահանջվում է ոչ միայն հիշել ու խոնարհվել մեր զոհերի հիշատակին, այլև իրար նեցուկ լինել՝ մեր բազմապատիկ դժվարացած ճանապարհին։
Այսօր, առավել քան երբևէ, մենք կարիք ունենք ներքին հաշտության, հայկական աշխարհի միասնականության, պետության վերականգնման և ազգային վերածննդի։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



