Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հալեպ-Ստեփանակերտ-Երևան. նույնն էր նաև 1915-ին, երբ մերոնք գաղթեցին Մարաշից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հալեպից՝ Ստեփանակերտ, Ստեփանակերտից՝ Երևան։ Արևելյան արտաքինով ու նուրբ դիմագծերով հայուհին Իզաբել Դանգորյանն է։ 2012 թվականին, երբ Հալեպում ծայր առավ հերթական պատերազմը, նա ամուսնու ու 3 մանկահասակ երեխաների հետ տեղափոխվեց Հայաստան՝ բնակության վայր ընտրելով Արցախը։

image_750x_680a6096e10a4.jpg

«Մենք երկար չենք քննարկել թե որտեղ ենք մնալու։ Հստակ էր մի բան, եթե Հայաստան, ապա Արցախ, ազատագրված հայրենիքը նաև մեր կարիքն ունի։ Եկանք Ստեփանակերտ ու առաջին հայացքից սիրահարվեցի քաղաքին, մարդկանց, վարք ու բարքին, արաբական երկրների համեմատ այն խիստ տարբերվող էր»,- MediaHub-ին պատմում է Իզաբելը։

Մինչև նոր միջավայրին հարմարվելը սկզբնական շրջանում շատ դժվարություններ են եղել։ Հաղթահարվել է սակայն իրենց ուժեղ կամքի շնորհիվ։ «Երեխաներս հարմարվեցին դպրոցին, ընկերներ ձեռք բերեցին, մենք էլ մեր հերթին նոր ընկերներ ունեցանք։ Ամուսինս իր եղբոր հետ Արցախ բերեց նոր մշակույթ։ Հադրութի շրջանում փորձարկեցինք ցիտրուսային, արևադարձային և մերձարևադարձային մշակաբույսեր։ Արդյունք ստանալուց հետո՝ սկսեցինք զբաղվել։ Նույնիսկ Արցախում էին զարմացել, որ կարելի էր այնտեղ զբաղվել կիվիի, ձիթապտղի ու այլ ցիտրուսային մրգերի մշակությամբ»,- ասում է մեր զրուցակիցը։

2018 թվականին Իզաբելն ու ամուսինը՝ Հովիկը, Ստեփանակերտի Թումանյան փողոցում հիմնում են ընտանեկան բիզնեսը՝ «Սամրա»-ն, արևելյան համերով խոհանոցը։ Կարճ ժամանակում այն դառնում է արցախցիների ու Արցախ այցելած հյուրերի սիրելի վայրը։ Իզաբելն ու ամուսինը վայելում էին բոլորի սերն ու հարգանքը։

«Հալեպից հետո միայն Ստեփանակերտում ես ինձ տանն էի զգում։ Արդեն մի կողմ էինք թողել այնտեղի հետ մեզ կապող բոլոր հիշողություններն ու ապրում էինք երջանիկ կյանքով։ Մեկ վայրկյան անգամ չեմ փոշմանել, որ բնակության վայր եմ ընտրել ազատագրված հայրենիքը։ Ափսոս, որ երջանկությունն այդ երկար չտևեց»։

2020 թվականի 44-օրյա պատերազմին Ասմարյանների ընտանիքի հիմնադրած «Սամրա» արագ սննդի կետը միակ տեղն էր, որը բաց էր գրեթե 24 ժամ։ Իզաբելն ու ամուսինն օրական հարյուրավոր հյուրեր են ընդունել ու ճանապարհել, կերակրել դիրքերից իջած զինծառայողներին, Ստեփանակերտում մնացած քաղաքացիներին, պատերազմ լուսաբանող լրագրողներին, Հայաստանից օգնության եկած կամավորականներին․ բոլորին՝ անվճար հիմունքներով։ Իսկ երբ հանկարծակիորեն միանում էր օդային տագնապը, բոլորի համար նկուղում տեղ կար։

«Դա միակ բանն էր, որ կարող էինք անել։ Արցախը մյուսների պես մերն էինք համարում և պարտավորություն ուեինք անել դա։ Մեծ բան չէր։ Մենք էլ մեր սերն այդ հողի հանդեպ արտահայտում էինք մարդկանց հյուրասիրելով»,- պատմում է կինը։

Պատերազմի ելքը վշտացրել էր Իզաբելին, բայց նա երբեք չի կոտրվել։ Հակառակը, ինքն էր բոլորին հույս տալիս, հանգստացնում։ Հադրութի շրջանի գրավումից հետո, թշնամու վերահսկողության տակ է մնում նաև Ասմարյանների հիմնած այգին։ Նորը կառուցել են Ասկերանի շրջանում։

«Երեխաներս արդեն մեծ էին, անկախ ամեն ինչից մենք հիմնականում մտածում էինք նրանց լավ կրթություն տալու մասին։ Մի կերպ հաղթահարելով հետպատերազմյան դժվարությունները՝ հույս էինք պահում, որ մինչև 2025 թվականը Արցախի հարցի շուրջ թշնամու հետ կոմպրոմիսի կգնանք, ինքնավարության կարգավիճակ կտան, ամեն ինչ լավ կլինի, բայց 2023 թվականին գենետիկ հիշողությամբ գնացի 1915 թվականի Մարաշ, որտեղից գաղթել են իմ նախնիները և հայկական գաղութ ստեղծել Հալեպում։ Նույնն էին արել նաև ամուսնուս պապերը՝ տեղահանվելով Ուրֆայից։ Պատմության կրկնություն էր, նույն դերակատարներով»։

Գաղթի ճամփան Իզաբելն անցել է իր 14-ամյա որդու՝ Հովհաննեսի հետ, դուստրը՝ Արփին, հոր մեքենայով է դուրս եկել։ Ամբողջ ճանապարհին երիտասարդ կնոջը մտահոգել է Արցախի այն մի փոքր դրախտավայրի կորուստը, որտեղ կյանք ու սեր կար, որտեղ ինքը եկել է քիչ ուշացումով, բայց ապրում էր տանտիրոջ իրավունքով։

«Անկեղծ շատ կարոտում եմ Արցախը։ Երբ 2012-ին դուրս եկանք Հալեպից, հազարավոր սիրիահայեր եկան Երևան, այստեղից հիմնականում մեկնեցին Եվրոպա, մենք նախընտրեցինք Արցախը, գիտակցելով, որ հայրենիքը պիտի շենացնենք այնտեղ ապրելով։ Շուտով 6 ամիս կլինի ինչ հարկադրաբար լքել ենք մեր տները, գիշերը չեմ քնում կարոտում եմ մարդկանց։ Իմ ընկերների մեծ մասը բարեբախտաբար մնաց Հայաստանում, մեկ-մեկ տեսնվում ենք, այդպես Արցախի կարոտն առնում եմ մարդկանցից»,- ասում է նա։ 

image_750x_680a60a87af87.jpg

Իզաբելի խոսքով՝ նորից ինքը կվերադառնա Ստեփանակերտ, միայն արմատական փոփոխություններից հետո, ադրբեջանցիների կազմում՝ երբեք։ «2020-ից հետո ռոմանտիզմով էինք ապրում, համոզված, որ մի ինչ որ փոփոխություն կլինի։ Գոնե բլոկադայի ժամանակ պիտի հասկանայինք, որ սա միջազգային խաղ է, մեզանից կախված չէ։ Ափսոս ուշ հասկացանք»։ Իզաբելի ընտանիքն ապրում է Երևանում։ Երեխաները սովորում են տարբեր ուսումնական հաստատություններում։ Կրթություն ստանան, հետո իրենք կորոշեն որտեղ են պատկերացնում իրենց ապագան»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումը