Կառավարությունը հաստատեց առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ կառավարությունը հաստատեց առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագիրը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահվան, հաշմանդամության և աշխատունակության կորստի դեպքերը գրանցվում են բնակչության առավելապես երիտասարդ, աշխատունակ տարիքային խմբում, ինչի համար էլ խիստ կարևորվում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համապարփակ և ընդհանրական ծրագրի ու միջոցառումների ցանկի մշակման և իրագործման անհրաժեշտությունը:
Առավել բարձր մահացության բերող երեք հիվանդություններն են արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ) հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները և շաքարային դիաբետը:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



