Երևան, 31.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը ցանկանում է մոռանա՞լ ցեղասպանության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը սովորություն է դարձրել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա իր ավանդական՝ ձևական ուղերձները զարդարել օրիգինալ թեզերով, որոնք ըստ էության արդարացնում են նրա արտաքին քաղաքական կուրսը։

Այսպես, անցած տարի նա իր ուղերձին ավելացրեց «զոհի մեղքի» թարմ նոտաներ։ «Այլևս երբեք։ Մենք պետք է սա ասենք ոչ թե ուրիշներին, այլ ինքներս մեզ», – ընդգծում էր նա՝ առաջարկելով խնդրի արմատը փնտրել հենց հայերի վարքում և ազատել Թուրքիային պատասխանատվությունից։

Այնուհետև նա հայ ժողովրդին «հանրային հոգեկան խանգարում» ախտորոշեց՝ Հայոց ցեղասպանության պատճառած հոգեբանական տրավմայի հետևանքով, որն ըստ նրա արտահայտվում է որոշ «բարի հարևանների» նկատմամբ ոչ ադեկվատ վերաբերմունքով։

«Մենք հաճախ այլ երկրների հետ մեր հարաբերությունները կառուցում ենք հոգեցնցման վիճակում, և հենց այդ պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ տարանջատել իրողություններն ու գործոնները», – ասել էր նա։

Պատահական չէ,որ հենց այդ օրերին՝ 2024 թվականի ապրիլի 22-ին, հայտարարվեց սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին։ Այսպիսով, տարանջատվեցին ոչ թե «իրողություններն ու գործոններն», այլ հենց Հայաստանի տարածքը։ Ուղերձի ավարտին վարչապետն անգամ ակնարկեց, թե իբր իր քաղաքականությունը հավանության է արժանացել ցեղասպանության զոհերի (և ոչ միայն նրանց, այլև իր կառավարման օրոք զոհվածների) կողմից. «Թող Հայոց ցեղասպանության նահատակները և մեր մյուս բոլոր նահատակները հանգիստ լինեն՝ մխիթարված Հայաստանի Հանրապետությամբ»։ Թերևս՝ հենց իշխող ուժի և նրա թուրքամետ կուրսի կողմից մխիթարված։

Այս տարի՝ Ցեղասպանության 110-ամյակի կապակցությամբ ունեցած իր ելույթում, Փաշինյանը շարունակեց նույն գիծը։

 Ճիշտ է, այս անգամ նա հայ ժողովրդի համար հոգեվերլուծության սեանս չանցկացրեց։ Փոխարենը՝ հուշեց, թե ինչպես պետք է նշել այս օրը։ Նրա կարծիքով, հայերը պետք է սահմանափակվեն անձնական ցավով և ներքին ապրումներով, իսկ Ցեղասպանության հիշատակն ավելի ճիշտ կլինի «վայելել»է բացելով սահմանները հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Փաշինյանի համոզմամբ՝ սա կլինի «մեր ժողովրդի բոլոր զոհողություններին և զոհերին մեր հավատարմության առհավատչյան»՝ հենց այդ նույն հարևանների ձեռքով սպանվածներին։ Այս ուղերձի աբսուրդայնությունը շատ հստակ ի ցույց է դնում, թե որքան անբնական է իշխանության թուրքամետ կուրսը հայ պատմաքաղաքական իրականության համատեքստում։ Զավեշտալին այն է, որ Փաշինյանի համար Ցեղասպանությունը «իրադարձություններ են, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում»։ Ահա ձեզ ֆոկուս-մոկուս. ինչպես Ցեղասպանության մասին խոսքում օգտագործել «Օսմանյան կայսրություն» արտահայտությունը՝ առանց մեղադրական ենթատեքստի։ Ահա այսպես։

Խոսքը, հարգելիներս, ոչ թե գործող անձի, այլ պարզապես վայրի ու ժամանակահատվածի մասին է։

Փաշինյանը բազմիցս է արտահայտել իր թերահավատությունը Հայոց ցեղասպանության հիշատակի նկատմամբ։ Այս տարվա մարտի սկզբին թուրքական մամուլին տված հարցազրույցում նա հայտարարեց․ «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայումս չի հանդիսանում արտաքին քաղաքականության առաջնահերթություն»։ Եվ իրոք, թուրքական գերակայության ուղեգծով ընթացող իշխանությունների արտաքին քաղաքականության ֆոնին նման առաջնահերթությունը կլիներ գրոտեսկի հասնող։ Իսկ այս տարվա հունվարին՝ Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, Փաշինյանը գնաց մի քայլ առաջ՝ առաջարկելով վերանայել պատմությունը. «Մենք պետք է վերադառնանք Հայոց ցեղասպանության պատմությանը, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել և ինչպես ենք մենք դա ընկալել»։ Այդ ընթացքում նա ակնարկեց, որ Օսմանյան կայսրության մեղավորությունը հարցականի տակ է, մեղադրանքները հիմնված են «կիսագրագիտության» վրա, իսկ կատարվածը, ամենայն հավանականությամբ, եղել է տեղական քաղաքական խմբերի կամ նույնիսկ անհատների հակամարտություն, որտեղ մեղքի բաժին ունեն նաև «հայկական շարժումները»։

Ստացվում է, որ Ցեղասպանությունը պարզապես «ինքն իրեն է տեղի ունեցել», ինչպես որոշ պրոամերիկյան ճապոնացիների կարծիքով՝ Հիրոսիմայի վրա ռումբը «ինքն իրեն» ընկավ։ Փաշինյանի հռետորաբանությունը կարելի էր ընկալել, որպես ստոկհոլմյան սինդրոմի դրսևորում, սակայն խնդիրն այն է, որ նա խոսում է ոչ թե իր անունից, այլ ամբողջ ազգի։

Առաջարկելով նշել Ցեղասպանության տարելիցը որպես միայն անձնական և ընտանեկան ողբերգությունների հիշատակ, Փաշինյանը պատրաստ է գնալ էլ ավելի հեռու։ Պաշտոնական շրջանակներն արդեն մտահոգություն էին հայտնել, որ ավանդական ջահերով երթը (տարեկան և երևանցիների համար գրեթե սրբագործված արարողություն) կարող է օգտագործվել սադրանքների և քաղաքական ելույթների համար։ Ով իմանա, գուցե շուտով Փաշինյանը կհայտարարի, որ իբր թե հայ ժողովրդի վերքերը և հոգեկան ապրումները մորմոքելու համար, որոշել է ընդհանրապես արգելել Ցեղասպանության հիշատակի օրը նշել երթերով,քանզի, եթե ցավը անձնական ու ընտանեկան է, թող մնա ընտանեկան սեղանի շուրջ։ Իսկ երեկ Փաշինյանը դատապարտեց Հանրապետության Հրապարակում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման ակցիան, որը տեղի էր ունեցել երթի մեկնարկից առաջ։ Ստացվում է, որ Թուրքիային և Ադրբեջանին հայերից «պաշտպանելը» մտնում է Փաշինյանի քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում, ի տարբերություն՝ հայ ժողովրդի ողբերգության միջազգային ճանաչման։

Եվ լավ կլիներ, որ հենց ցեղասպանության մեղավոր երկիրը այն ընդուներ, զղջար և փոխհատուցում առաջարկեր (ինչպես հետհիտլերյան Գերմանիան)։ Սակայն Հայաստանին ասում են՝ ներիր նրանց, ովքեր նույնիսկ ներողություն անգամ չեն խնդրել։

 «Բարի» հարևանները մերժում են ցեղասպանության փաստը։ Էրդողանը իր ապրիլքսանչորսյան ուղերձում խոսում է «Օսմանյան հայերի հիշատակի մասին, որոնք զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի բարդ պայմաններում», ինչպես նաև՝ «զոհվել են ապստամբությունների, ավազակախմբերի ակտիվացման, զինված խմբավորումների հակապետական գործունեության և համաճարակի հետևանքով»։ Այսպիսով, մեղավոր են պատերազմը, ապստամբությունները, ավազակները և համաճարակը։

Ցեղասպանություն չի եղել։

Ավելին, Էրդողանը հայտարարում է, որ իրենք «հայերին՝ որպես թուրքական հպատակներ», հրավիրում են «կառուցել Թուրքական դարը միասին՝ կողք կողքի, կարմիր աստղի և կիսալուսնի խաղաղ դրոշի հովանու տակ»։ Այսպիսով՝ փոխարենը ճանաչման և փոխհատուցման՝ հայերին առաջարկվում է «կառուցել Թուրքական դարը»։ Ադրբեջանի առաջնորդն էլ ավելի կոպիտ է արտահայտվում՝ մշտապես խոսելով «հորինված ցեղասպանության» և «կեղծված պատմության» մասին։ Սակայն հենց այս երկու հարևանների դրոշներն են, Փաշինյանի կարծիքով, արժանի պաշտպանության՝ հայերի վիրավորանքներից, իսկ այս երկրների հետ բարեկամությունը (կարդա՝ դրանց շահերին ենթարկվելը) նա անվանում է Ցեղասպանության հիշատակը հարգելու լավագույն տարբերակ։

Զարմանալի է այն պարզամտությունը, որով Փաշինյանը փորձում է բառացիորեն հմայել իր ժողովրդին՝ կոչ անելով մոռացությանը և Ցեղասպանության վերաիմաստավորման։ Սա շատ նման է իր կնոջ՝ Աննա Հակոբյանի կոչերին՝ մոռանալ 44-օրյա պատերազմի պարտությունն ու զոհերին. «Եկե՛ք վերջ դնենք վշտին, լացին ու ողբին, դատարկ գավաթներին ու կենացներին… Մենք պետք է թաղենք այս ամենը այնպես, ինչպես մայրը թաղեց իր 19-ամյա որդուն», – գրել էր նա՝ կցելով լուսանկար՝ զինվորի գերեզմանի մոտ կանգնած մորից։ Փաշինյանը նույնպես պահանջում է թաղել հիշողությունն ու վիշտը։ Սակայն նման անզգույշ հռետորաբանությունը չի կարող առաջ բերել ոչ հաշտություն, ոչ ընկալում։ Մայրը երբեք չի դադարի ողբալ իր զոհված որդու համար, իսկ Հայաստանն երբեք չի մոռանա, թե ով է պատասխանատու Ցեղասպանության համար։

Ազգային հիշողությունը հավերժ է։

Ի տարբերություն վարչապետի։

«Բժիշկները չէին թաքցնում, որ լուրջ խնդիր է, ու գուցե աչքերս չբացեմ». Սամվել Մալոյանը՝ հրաշքով փրկվելու, «Ազգային երգիչ 2» նախագծում հաղթելու, անձնականի ու տեսահոլովակի մասին Կրակոց՝ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում. բժիշկներն արձանագրել են 62-ամյա տղամարդու մահը Մեդվեդևը սպառնացել է Ուկրաինային ԱԷԿ-ին հարվածով Որոնք են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Տասնյակ հասցեներում հունիսի 2-ին, 3-ին և 4-ին գազ չի լինելու Ուժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանՀունիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Անկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումՀինգ տարեկան երեխա է ընկել իններորդ հարկի բնակարանի պատուհանից․ ՌԴ Լեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻ՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ուռուցքաբանը նշել է խալերի վտանգավոր փոփոխությունները Ռուսաստանում կզբաղվեն պետծառայողների շրջանում ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմամբ Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանԻտալիան արգելել է Քանյե Ուեսթի և Թրևիս Սքոթի համերգները Քաղցկեղի դեմ պայքարող հայտնի բլոգերը վաճառքի է հանել իր թանկարժեք զգեստապահարանը Բացահայտվել է ԱՄԷ-ի գաղտնի դերը Իրանի դեմ պատերազմում Մայր Աթոռում տեղի է ունեցել Արցախին, Հայոց gեղաuպանnւթյանը և հայ ազատագրական պայքարին նվիրված գրքերի շնորհանդեսը Բոլոր առևտրային նավերը պետք է օգտագործեն Հորմուզի նեղուցում նշանակված երթուղիները և ստանան ռшզմածովային ուժերի թույլտվություն․ Իրանի ռшզմական հրամանատարության հայտարարությունը Bloomberg․ Քուվեյթի ավիաբազային Իրանի ենթադրյալ հարվածի հետևանքով մի քանի ամերիկացիներ են վիրավորվել Իրաքյան «Քաթաիբ Հեզբոլլահ» շարժումը բացառում է զինաթափումը ԱՄՆ ճնշման ներքո Մենք զգում էինք ձեր աջակցությունն ամբողջ մրցաշրջանի ընթացքում․ Սպերցյանը դիմել է երկրպագուներին «Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՍպասում ենք արդարության վերականգնմանը. Արագածոտնի թեմ Առաջին դասարանցիների վարքի համար գնահատականներ չեն դրվի. ՌԴ Ուկրաինական ԱԹՍ–ն հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Հերթական վիճաբանությունը՝ Արարատի մարզում Ցրված սկլերոզ․ երիտասարդությունը խլող հիվանդություն Հրդեհ է բռնկվել Երևանի Սոսեի փողոցի տներից մեկում ԵՄ երկրների քաղաքացիների խաղաղ քունն ավարտվել է․ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Մեդվեդևի ուղերձին ՌԴ ԶՈՒ-ն պատասխան հարված են հասցրել Ուկրաինայի օդանավակայաններին և վառելիքաէներգետիկ օբյեկտներին ՏԿԵ նախարարը չի բացառել, որ գազը կթանկանա Իլոն Մասկը գտել է կրիպտո միլիարդատիրոջ, որը կղեկավարի մարդկության առաջին առաքելությունը դեպի Մարս Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիԱնցած 30 տարիներին նախանձախնդիր աշխատանք է իրականացվել ազգային-եկեղեցական արժեքների պահպանության, քրիստոնեական դաստիարակության համար. Գարեգին Երկրորդ Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Կառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար Մարդու իրավունքների պաշտպանը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց «Ռեալը» վերջնագիր է ներկայացրել Վինիսիուսին` նոր պայմանագրի հետ կապված Պուտինը շնորհավորել է Ռոքսանա Բաբայանին 80-ամյակի առիթով Ալյասկայի լեռներում Լատվիայից երեք ալպինիստ է զոհվել․ մեկը փրկվել էՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով