Սառույցով ըմպելիքները վտանգավոր բակտերիաներ են պարունակում
ԼԱՅՖՌեստորանում, բարում, սրճարանում բազմաթիվ ըմպելիքների մեջ ավելացվող սառույցը վտանգավոր է առողջության համար։ Ստուգումները ցույց են տվել, որ յուրաքանչյուր երրորդ հաստատությունում կեղտոտ սառույց են վաճառում, գրում է The Daily Mail–ը։ Բրիտանիայի առողջապահության պաշտպանության գործակալության աշխատակիցները սառցի նմուշներում հայտնաբերել են մանրէներ, որոնք բնակություն են հաստատում ձեռքերի վրա՝ զուգարան գնալուց հետո։
88 հաստատություններում անցկացվող սառույցի, սառույց արտադրող սարքավորումների և սառույցի համար նախատեսված սպասքի թեստավորման արդյունքում պարզ է դարձել, որ 30 տոկոս դեպքերում հիգիենայի կանոնները պատշաճ ձևով չեն պահպանվել։ Զարմանալի չէ, որ ստամոքսի խանգարումով տառապող մարդկանց քանակը 90–ականների համեմատ 50 տոկոսով ավելացել է։ Միայն
Բրիտանիայում ամեն տարի 17 մլն նման դեպք է գրանցվում։
Նման արդյունքներ են ստացել նաև ամերիկացի մասնագետները։ Պետք է հաշվի առնել նաև, որ սառույցը, ջրի նման, կարող է հնանալ, այդ պատճառով սառույց արտադրող սարքավորումներից վերցրած նմուշների 50 տոկոսը մանրէական վարակի վտանգավոր մակարդակ է գրանցել։



