Լիվենցևի անվան մրցաշարում հայ բռնցքամարտիկներից միայն Նիկոլ Արությունովը կշարունակի պայքարը
ՍՊՈՐՏԲելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն իր առաջին մենամարտում 0: 3 հաշվով պարտվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, հայ բռնցքամարտիկի հակառակորդը Էկվադորի ներկայացուցչին էր:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին քառորդ եզրափակիչում պարտություն էր կրել նաև Վլադիմիր Մարգարյանը:
Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կշարունակի միայն 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, ով փետրվարի 4-ի կիսաեզրափակիչում կմրցի էկվադորցի մարզիկի հետ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է



